Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

կինօօ min - Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

Այսօր առանձնացրել ենք 3 ֆիլմ կամ սերիալ, որտեղ գլխավոր հերոսը հասարակ մարդուց դառնում է երկրի ղեկավար… որքան էլ այս երևույթը անիրական է թվում, կյանքը ցույց է տալիս, որ այդպես լինում է…

Ժողովրդի ծառա

Слуга народа

Кремль прокомментировал планы показа в России «Слуги народа» с Зеленским ::  Общество :: РБК

Սերիալի սյուժեն պատմության ուսուցիչ Վասիլի Պետրովիչ Գոլոբորոդկոյի մասին է, որը մի օր կորցնում է իր համբերությունն ու ոչ պատշաճ կերպով իր գործընկերոջն է արտահայտում կուտակված զայրույթը՝ շրջակա իրականության մասին: Նրա դասարանի աշակերտը գաղտնի նկարում է այդ երկխոսությունը և տեղադրում է համացանցում, տեսանյութը հավաքում է միլլիոնավոր դիտումներ: Գոլոբորոդկոն դառնում է շատ հայտնի. աշակերտները նրան համոզում են, որ վերջինս իր թեկնածությունն առաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում, մի շարք քաղաքացիներ էլ անհրաժեշտ գումար են հավաքում՝ թեկնածության գրանցման համար: Առավոտյան՝ ընտրություններից հետո, վարչապետի ավտոմեքենան ժամանում է սովորական կիևվյան մի բնակարան, որը գտնվում էր Դարնիցում. այդտեղ էր բնակվում մի հասարակ, ամուսնալուծված ուսուցչ, որին սպասում էր երկրի ղեկավարի աթոռը:

Հետաքրքիր է, որ 2015 թվականին նկարահանված սերիալում դերասան Վլադիմիր Զելենսկին մարմնավորում է պատմության ուսուցչի կերպարը, որը հետո դառնում է Ուկրաինայի նախագահ: Չորս տարի անց սերիալը իրականություն դարձավ. Վլադիմիր Զելենսկին 2019 թվականին ընտրվեց Ուկրաինայի նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 70 տոկոսը:

Տարվա մարդը

Man of the Year

Человек года – смотреть онлайн – КиноПоиск

Քաղաքական երգիծանքի ասպարեզում հաջողության հասած կոմիկը, որոշում է արմատապես փոխել իր կյանքն ու իր թեկնածությունն առաջադրում առաջիկա նախագահական ընտրություններում… շատ անսպասելիորեն նա հաղթում է: Սա իսկական սենսացիա է դառնում աշխարհի համար:  Որոշ ժամանակ անցմի  ծրագրավորող աղջիկ հայտնաբերում է  բացթողում՝ քվեարկության համակարգում, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ մեր հերոսը դառնա պետության ղեկավար: Նա փորձում է դիմադրություն ցույց տալ նորանշանակ նախագահին, բայց շուտով … աղջիկը, մինչև ականջների ծայրը, սիրահարվում է պետության ղեկավարին:

Առաջին դեմք

Առաջին դեմք (ֆիլմ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ֆիլմի գլխավոր հերոսը կրթությամբ լրագրող Գրիգոր Աստվածատրյանն է, որն աշխատում է որպես բարմեն, սակայն սիրելիի՝ մանկաբույժ և բնապահպան Լիլիթի խնդրանքով ռեպորտաժ է նկարում ակտիվիստների մասին։ Նա սիրում է բողոքել ամեն ինչից և ամեն ինչում մեղադրել շրջապատող մարդկանց։ Մի օր նա արթնանում է Հայաստանի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստանում իրագործելու իր բոլոր մտահղացումները, բայց նաև կորցնում է իր սիրելիին։ Որոշումների իրագործման ճանապարհին Գրիգորը պետք է կրկին գրավի սիրելիի սիրտը և բացահայտի դավադրությունը՝ պետության դեմ…

 

 


    • Ընթերցեք նաև

«And Just Like That...» սերիալը կարող է ունենալ երկրորդ եթերաշրջան

  • 21

«The Squid Game»-ի աստղը կիսվել է սերիալի նկարահանումներից հազվագյուտ լուսանկարներով

  • 136

Netflix-ը հրապարակել է «The Bridgertons»-ի շարունակության առաջին կադրերը

  • 147

Netflix-ը 2022 թվականին կթողարկի ավելի քան 20 կորեական ֆիլմ և սերիալ

  • 298

Ջարեդ Լետոն և Էնն Հեթուեյը նոր սերիալում

  • 171

Amazon-ը հրապարակել է «Մատանիների տիրակալը» սերիալի անվանումը

  • 185

Ի՞նչ է հայտնի «La casa de papel»-ի կորեական տարբերակի մասին

  • 293

Հարի Փոթերի մասին նկարահանվող սերիալում կխաղան տրանսգենդեր և ոչ «ստանդարտ» դերասաններ

  • 695

5 անիմե սերիալ, որոնք անպայման պետք է դիտել

  • 378

Զենդեյայի խորհուրդը. Ովքե՞ր պետք է դիտեն «Euphoria»-ի նոր եթերաշրջանը

  • 190

The Crown. Հայտնի է, թե ով կմարմնավորի արքայադուստր Դիանայի սիրեցյալին

  • 140

Փիթեր Դինքլեյջը խոսել է «Գահերի խաղի» վերջաբանի մասին

  • 77

Պաշտոնական. Netflix-ը հայտարարել է «Emily in Paris»-ի նոր եթերաշրջանի մասին

  • 395

«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգը ստացած սերիալի մասին

  • 144

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պատմության ամենավառ պահերը

  • 225

Հրապարակվել է «Ozark»-ի վերջին եթերաշրջանի առաջին մասի թրեյլերը

  • 74