Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Հայուհիները օտար նկարիչների վրձնով

6c00a9b311a8746bbe6840452b2c7335 2 - Հայուհիները օտար նկարիչների վրձնով

Հայ կինը եղել է շատ վիպագիրների ու բանաստեղծների սիրելի թեման, իսկ նրա խոնարհ գեղեցկությունը՝ հայ նկարիչների հավերժական ներշնչանքը: Սակայն համաշխարհային արվեստի պատմությունը վկայում է՝ հայ կինը հետաքրքրում է նաև օտար ստեղծագործողներին. Եսենինի «Շահանեն» վկա՜: Բացի պոեզիայից մեր գեղեցկուհիներն իրենց դիրքերն են ամրապնդել նաև գեղանկարչության էջերում:

5 կտավ, որ պատկերում են հայուհիների

Ժան Բատիստ Վանմուրը

ֆրանսիացի նկարիչը 1699թ.-ին նշանակվել է Օսմանյան կայսրությունում Ֆրանսիայի դեսպան, որտեղ էլ ծանոթացել է հայ ժողովրդի կենցաղին, սովորույթներին ու կանանց: Արդյունքում մեզ են հասել նկարչի՝ թվով 4 կտավ, որոնք պատկերում են Օսմանյան կայսրության հայկական իրականությունն ու կանանց:

1 18 1 - Հայուհիները օտար նկարիչների վրձնով
«Հայկական հարսանիք», 1727-1730 թթ.

5da54e7365ff20c5018372d83478bc9a 1 - Հայուհիները օտար նկարիչների վրձնով

«Հայերը թղթախաղի շուրջ»

6c00a9b311a8746bbe6840452b2c7335 1 - Հայուհիները օտար նկարիչների վրձնով

«Կար անող հայուհիները»

Ջոն Ֆրեդերիկ Լյուիս

Անգլիացի նկարիչը նույնպես անդրադարձել է հայ կնոջը, նրա «Հայուհին Կահիրեում» կտավը փոխանցում է հայ կնոջ հավաքական կերպարը: Լյուիսը պատկերել է մի կնոջ, որը պառկած է բազմոցին. նա զուսպ և մտածկոտ դեմքի արտահայտություն ունի, և ազգային մոտիվներով հագուստ է կրում:

81iRkT0BK2L. SL1500  3 - Հայուհիները օտար նկարիչների վրձնով

«Հայուհին Կահիրեում», 1885թ.

Ջոն Հենրի Վան Լենեպ

Ամերիկացի նկարիչը չի սահմանափակվել մեկ-երկու կտավներով ու մի ամբողջ շարք է նվիրել հայ կանանց: Այդ թվում են «Հայ հարսնացուն», «Հայուհին տանը», «Հայ գեղջկուհին», «Հայ տիկինը տանը», «Հայ և թուրք կանայք արտասահմանում» նկարները:

1124 1024x512 3 - Հայուհիները օտար նկարիչների վրձնով

«Հայուհին տանը» և «Հայ և թուրք կանայք արտասահմանում»

Ֆրեդերիկ Արթուր Բրիջման

Հայ կնոջ կերպարը արտացոլվում է Բրիջմանի «Հայուհին» գեղանկարում: Այն ստեղծվել է 1885 թվականին և պատկերում է այդ ժամանկների գեղեցկուհուն, ի դեպ, կտավը տարբերվում է նրանով, որ Բրիջմանի հերոսուհին վստահ և ազատ դիրքով պատկերված կին է, խոնարհ հայացքի փոխարեն՝ զվարթ դեմքի արտահայտությամբ:

2239a7b3720c8977bd3624f6f8041fe7 - Հայուհիները օտար նկարիչների վրձնով

«Հայուհին», 1885թ.

Ռալֆ Կլարկսոն

Ամերիկացի նկարիչ Ռալֆ Կլարկոսնին է պատկանում հայուհու մասնակցությամբ ամենահաջողված գեղանկարներից մեկը՝ «Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը»: 1912 թվականին ստեղծված այս նկարում Կլարկսոնը պատկերել է հայ երգչուհի Նվարդ Ձերոն Կոշկարյանին:
4778ffe3d597990ed8a0d0b883cd401d - Հայուհիները օտար նկարիչների վրձնով

«Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը», 1912թ.

Շառլ Լանդել

«Հայուհի». այսպես է կոչել իր դիմանկարը ֆրանսիացի գեղանկարիչ Շառլ Լանդելը:

6509 101 2 - Հայուհիները օտար նկարիչների վրձնով

«Հայուհի», 1866թ.

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Թշվառ մարդկանց պատկերողը. Հակոբ Հակոբյանն այսօր կդառնար 99 տարեկան

  • 192

«Ներսումս ինչ կա, փորձում եմ արտահայտել լուսանկարներումս». Կարեն Խաչատուրով

  • 193

Թանգարանների միջազգային օր. վիրտուալ ճամփորդություն աշխարհի ամենագրավիչ թանգարաններով

  • 166

Պիկասոյի «Մերկ պառկած» կտավը Sotheby's-ում վաճառվել է 67.5 միլիոն դոլարով

  • 148

Մոնրոյի դիմանկարը 195 մլն դոլարով գնել է հայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանը

  • 158

Սարյանին սպասում էր մի տխուր հաղորդագրություն. «Բոլոր կտավներն այրվել են շոգենավի նավամբարում»...

  • 198

Գերիրական. Տիգրան Ձիթողցյանը հրապարակել է իր նոր աշխատանքը

  • 193

3D վիրտուալ շրջայց թանգարաններով՝ Մետրոպոլիտենից մինչև Դալի ու Վան Գոգ

  • 200

Մութ երկնքի կարևորությունն ու գեղեցկությունը՝ Յան Շայվի օբյեկտիվում

  • 168

Ֆանտաստիկ զգեստներ, որոնք միաձուլում են նորաձևության, արվեստի և քանդակի սահմանները . Guo Pei

  • 240

15 մլն ֆունտ․ Շոն Քոներիին պատկանած Պիկասոյի կտավը հանվել է աճուրդի

  • 170

Մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի վիզուալ էֆեկտների նկարիչ Դեյվիդ Ջոնսը

  • 117

Ազնվական կանանց վերարտադրողը՝ Ֆրանց Քսավեր Վինտերհալտեր

  • 186

Ապրիլքսանյան բացահայտումը յուղանկարի տեսքով

  • 185

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից»… Արշիլ Գորկու ծննդյան օրն է

  • 285

Ռուսական պետական թանգարանը կվերականգնի Այվազովսկու կտավը

  • 147