Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Ի՞նչ դիտել տանը. ֆիլմեր՝ հագեցած գարնանային մթնոլորտով

1545219357 youve got mail main - Ի՞նչ դիտել տանը. ֆիլմեր՝ հագեցած գարնանային մթնոլորտով

Գարունը նոր զգացմունքների և հույզերի ժամանակաշրջան է, երբ ամենուր կյանքը վերածնվում է, սկսվում նորովի։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում տարբեր` գարնանային մթնոլորտով հագեցած ֆիլմեր, որոնք կջերմացնեն Ձեր քամոտ կամ անձրևոտ երեկոն՝ էկրանից սփռելով տաք, հարավային հոսանքներ։

 

 

600x380 - Ի՞նչ դիտել տանը. ֆիլմեր՝ հագեցած գարնանային մթնոլորտով

«Գարնանային հեքիաթ» / Conte de printemps, 1989

Մեծ ֆրանսիացի ռեժիսոր Էրիկ Ռոմերի տարվա եղանակների քառապատման գարնանային մասը, որն, ի տարբերություն իր վերնագրի, ավելի շուտ ռեալիստիկ է, քան հեքիաթային։ Այն զուրկ է  անբնական առասպելականությունից և Ռոմերի ֆիլմագրության մյուս հայտնի նմուշների պես (օրինակ՝ «Քլերի ծունկը») ավելի շուտ գերում է միջավայրով և մթնոլորտով, քան պատմությամբ։ Այն զուրկ է սաունդթեքերից կամ մելոդրամաների սիրահարների համար հստակ, տրամաբանական ավարտից։  Սակայն փոխարենը պատմությունը կարող է առաջարկել հանդիսատեսին սիրախաղի և փիլիսոփայական երկխոսությունների աշխարհ, որտեղ, օրինակ, դուստը սիրուհի է փնտրում իր հոր համար։ Չափազանց ֆրանսիական կինո։

 

maxresdefault 4 960x540 - Ի՞նչ դիտել տանը. ֆիլմեր՝ հագեցած գարնանային մթնոլորտով

«Ընկերները» / Les Deux Amis, 2015

Մեկ այլ ֆրանսիական ֆիլմ, այս անգամ՝ ժամանակակից ֆրանսիական կինեմատոգրաֆի աստղ՝ դերասան և ռեժիսոր Լուի Գարելի մասնակցությամբ։

Փարիզեցիներ Աբելն ու Կլեմենն հին և մտերիմ ընկերներ են, յուրաքանչյուրը պատրաստ է օգնել մյուսին՝ անձնական շահերի հաշվին, ժամերով լսել ընկերոջ անկեղծությունները և հասնել դժվարին պահին: Սակայն երիտասարդների կյանքում հայտնվում է հմայիչ և վտանգավոր Մոնան, ում հանդեպ զգացմունքները բռնկվում են գրեթե միաժամանակ երկու տղամարդկանց մոտ՝ դարձնելով ընկերությունը խճճված սիրային եռանկյունի, որտեղից ելքն անորոշ է և անհասկանալի։ Երեք երիտասարդների ճակատագիրը պետք է որոշվի ամենառոմանտիկ քաղաքում գիշերային զբոսանքի միջոցով՝ լի կրքոտ բացահայտումներով, ցավոտ խոստովանություններով և գարնանային Փարիզի յուրօրինակ մթնոլորտով:

 

a007cb431d3b88b86053b053ff353135 - Ի՞նչ դիտել տանը. ֆիլմեր՝ հագեցած գարնանային մթնոլորտով

«Գարնանային մետրո» / Kaiwang chuntian de ditie, 2002

Այս ֆիլմի մթնոլորտն ակնթարթորեն կստեղծի Ձեր հոգում գարնանային տրամադրություն. յուրաքանչյուր կադր բառացիորեն հագեցած է գարնան բույրով և մթնոլորտով, իսկ երաժշտությունը միայն ուժեղացնում է այդ զգացողությունը: Սյուժեն պտտվում է մի երիտասարդ ամուսնական զույգի շուրջ, որտեղ ամուսինները հիասթափված են իրենց ամուսնությունից: Նախկին զգացմունքները վերականգնելու համար զույգը կողքից սկսում է ռոմանտիկ արկածներ փնտրել: Զգայական պահերով լի այս հուզիչ պատմությունը հատկապես կզարմացնի նրանց, ովքեր դեռևս ծանոթ չեն չինական կինեմատոգրաֆին։

 

a74b3da9f7d5ca2a243000620c627bf8 - Ի՞նչ դիտել տանը. ֆիլմեր՝ հագեցած գարնանային մթնոլորտով

«Գեյշայի հուշերը» / Memoirs of a Geisha, 2005

Արթուր Գոլդենի համանուն բեսթսելերի հիման վրա նկարահանված աներևակայելի գեղատեսիլ, ծաղկաշատ և նրբագեղ ֆիլմը հանդիսատեսին կպատմի գեյշայի և Նախագահի սիրո պատմությունը: Երբ աղջիկը 12 տարեկան էր, Նախագահը նրան պաղպաղակ հյուրասիրեց, ինչից հետո աղջիկը վազեց տաճար և որոշեց դառնալ գեյշա ՝ Նախագահի հետ լինելու համար: Այս ֆիլմի յուրաքանչյուր դրվագ նկարչական և օպերատորական մեծ ճանքեր է պահանջել, ինչի արդյունքում էլ արժանացել է երեք «Օսկար»-ի, իսկ ծաղկող բալենու վերջին տեսարանը ձեր անմոռանալի է և նման տատիկից ժառանգած չինական բացիկի։

 

902fb3af643c6062e89c6c6b109a647e - Ի՞նչ դիտել տանը. ֆիլմեր՝ հագեցած գարնանային մթնոլորտով

«Դուք նամակ ունեք» / You’ve Got Mail, 1998

90-ականների լավագույն ռոմկոմերից մեկը, որը վաղուց գրանցվել է անցած դարի ամենագողտրիկ, քնքուշ, բարի և սիրտ ջերմացնող ֆիլմերի ցանկում։

Ջոն և Քեթլինը մտերմանում են ինտերնետային նամակագրության միջոցով, թեև նրանցից յուրաքանչյուրը ունի զուգընկեր և հարաբերությունների մեջ է: Սակայն նրանց միավորում է ոչ միայն փոխադարձ համակրանքը. Քեթլինը մայրիկից ժառանգած փոքրիկ գրախանութ ունի, իսկ Ջոն՝ գրքերի հսկայական սուպերմարկետների ցանց: Իրական կյանքում բիզնես մրցակիցները համացանցում հոգեհարազատ, մտերիմ ընկերներ են, մինչև որ օրերից մի օր Ջոն չի իմանում, թե ով է թաքնված Shop-girl օգտատիրոջ username-ի տակ։ Միլենիալների պատանեկության ամենաքնքուշ պատմություններից մեկը՝ լի հին ամերիկյան երգերով, Նյու Յորքի ծակուծուկերով և գարնանային ծաղիկների բույրով։


    • Ընթերցեք նաև

Ջոնի Դեփն անձնական սկանդալից հետո առաջին անգամ կվերադառնա մեծ էկրան

  • 17

«And Just Like That...» սերիալը կարող է ունենալ երկրորդ եթերաշրջան

  • 21

«The Squid Game»-ի աստղը կիսվել է սերիալի նկարահանումներից հազվագյուտ լուսանկարներով

  • 132

Fight Club-ի ավարտը փոխվել է Չինաստանում

  • 7

Կարծես թե հայտնի է, թե ով է լինելու նոր Ջեյմս Բոնդը

  • 326

Եվս մեկ բացահայտում. «Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts»-ը, պարզվում է, լի է առեղծվածներով

  • 129

Թողարկվել է Փաթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի գլխավոր թեմատիկ երաժշտությունը

  • 77

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 355

Netflix-ը հրապարակել է «The Bridgertons»-ի շարունակության առաջին կադրերը

  • 147

Ջարեդ Լետոն և Էնն Հեթուեյը նոր սերիալում

  • 171

«Մակաբույծ» ֆիլմի ռեժիսորը Ռոբերտ Փեթինսոնի մասնակցությամբ նոր ֆիլմ կնկարահանի

  • 110

Առոգանությունը՝ որպես այցեքարտ. փաստեր Ինգեբորգա Դապկունայտեի մասին

  • 197

Գասպար Ուլիել. ֆրանսիացի կապուտաչյա սրտակերը

  • 943

Հայտնի են դարձել Գասպար Ուլիելի մահվան մանրամասները

  • 2850

«Supernatural»-ի աստղը խոսել է Warner Bros.-ի գաղտնի նախագծի մասին

  • 140

Կիանու Ռիվզը՝ սիրելի երգի, բույրի և նույնիսկ սենդվիչի նախընտրելի «միջուկի» մասին

  • 254