Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

կարդալ մայիսին - Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Այո՛, VNews-ի հետ միասին լավ գրքեր կարդալով հասանք գարնան վերջին ամսին և այս ամիս ևս մենք կառաջարկենք 5 գիրք, որը կարող եք կարդալ տարվա այս կանաչ ու «թարմ» եղանակի ընթացքում: Մենք առաջարկում ենք մայիսին կարդալ հետևյալ գրքերը, իսկ դուք ի՞նչ եք կարդալու այս ամիս:

1. Արթուր Միլլեր՝ «Պիեսներ»

Առաջին անգամ Հայաստանում և հայերեն լույս են ընծայվում Արթուր Միլլերի վաղ շրջանի հանրահայտ չորս ողբերգությունները՝ «Բոլոր իմ որդիները» (1947), «Վաճառողի մահը» (1949), «Սալեմի դատավարությունը» (1953), և «Տեսարան կամուրջից» (1955) թատերագրությունները, որոնք հեղինակին բերեցին միջազգային համբավ և մնում են նրա ամենաճանաչված գործերը ԱՄՆ–ում, Եվրոպայում և այլուր:

122222 960x546 - Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

2. Գրիգ՝ «Հիսուսի կատուն»

«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

1222 960x546 - Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

3. Սալման Ռուշդի՝ «Կեսգիշերի զավակները»

Բրիտանացիները թողնում են Հնդկաստանը: Նոր առասպել է շողշողում Հնդկաստանի բյուր մշակույթների ու մոգական ծեսերի սրտում: Բենգալացիների ու փենջաբցիների, մադրասցիների ու ջաթերի համընդhանուր երեւակայության մեջ դա անկախության առասպելն է: Գերբնական կեսգիշերի զավակները նույնպես ծնունդ են առնում այս առասպելից, որպեսզի գտնեն իրենց ինքնությունը եւ ի կատար ածեն իրենց առաքելությունը: Սալիմ Սինայը կեսգիշերի զավակներից միակն է, որը որոշում է ապավինել իր գերբնական հատկություններին, որպեսզի իմաստավորի իր կյանքի ժամանակը:

12222 960x546 - Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

4. Նիկոլ Փաշինյան՝ «Երկրի հակառակ կողմը»

«Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական Ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր, և նրա գտնվելու վայրը հայտնի չէր: ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ Փաշինյանը 2008 թվականի Մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել: Ինքը՝ Փաշինյանը պնդում է, որ ընդհատակում գտնվելու ամբողջ ընթացքում ոչ մի րոպե չի լքել Հայաստանը:

12 1 960x546 - Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5. Ռեյչլ Հոլիս՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»

Նյույորքյան բեսթսելլեր համարվող գրքում հեղինակը խոսում է 20 ստերի մասին, որոնք թունավորում են բազմաթիվ կանանց կյանքը։  Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը դրանք լցնում է իր կյանքից վերցրած ողբերգական, զվարճալի, անհարմար և պարզապես հուզիչ պատմություններով և պատմում է այն, ինչ ուրիշները չեն համարձակվի ասել նույնիսկ ամենամոտ ընկերուհուն:  Այն ստիպում է արթնանալ և նորովի նայել սեփական ներկայի և ապագայի վրա։ Հասկանալ սխալները, հոգեկան տրավմաները, երազանքները, հույսերը և սկսել քայլել դեպի երջանկություն։ Դեպի իրական, առանց խաբկանքների երջանկություն։

122 960x546 - Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


    • Ընթերցեք նաև

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

  • 467

Համո Սահյան [հայրենասիրական]

  • 6094

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

  • 2615

5 վեպ, որոնք վերջերս են թարգմանվել հայերեն

  • 759

Լև Տոլստոյի տարօրինակությունները

  • 598

Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

  • 352

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

  • 506

«Անտարեսի» անակնկալները [նոր ու լավ գրքեր 2021-ին]

  • 605

Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]

  • 400

Հայկական իմաստությունն ասում է…

  • 629

Հրեական իմաստությունն ասում է…

  • 579

Ավետիք Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

  • 20709

20 ոգեշնչող մեջբերում Միշել Օբամայի «Becoming» գրքից

  • 431

Պետրոս Դուրյանի վերջին Ամանորը

  • 297

«Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

  • 208

Հովհաննես Գրիգորյան [Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում]

  • 528