Ես չեմ կարող համարվել այն հասարակության մասնիկը, որտեղ տղամարդիկ իրենց կանանց ձեռքերի վրա տանելու փախարեն, ստիպում են անբարոյականների նման հագնվել:
Կյանքը իսկապես կարող է անարդար լինել, բայց պետք է կարողանալ ընտրություն կատարել և չկոտրվել:
Հնարավոր է, որ ինչ-որ բաներ մեր փոխարեն որոշվել են ինչ-որ մի տեղ՝ վերևում, բայց ես վստահ եմ՝ մենք ենք կերտում մեր ճակատագրերը:
Նոր ապագա ստեղծելը դժբախտ անցյալից ազատվելու լավագույն միջոցն է:
Լուսանկարը կպատմի ավելին, քան հազար բառը, որոնցից և ոչ մեկը ճիշտ չի լինի:
Միայն աշխատելիս է կյանքն իմաստավորվում:
Դեռ դեռահաս էի, երբ հասկացա՝ ինչ հզոր ուժ կարելի է ձեռք բերել, երբ խոսում կամ անում ես ճիշտ բաներ՝ ճիշտ կոնտեքստում:
Սիրում եմ երգեր գրել, սիրում եմ շրջապատված լինել իսկական ընկերներով, սիրում եմ ճանապարհորդել, սիրում եմ կիթառ նվագել: Իրականում նաև շատ եմ սիրում, երբ գարեջրի համար ստիպված չես լինում վճարել:
Ես սիրում եմ մենակ մնալ, բայց աշխատում եմ չլինել միայնակ: Միայնակ լինելն անտանելի է:
Երբ 40 տարեկան դարձա, սկսեցի գիտակցել տարիքս և Ferrari գնեցի: Հենց այդ ժամանակ հասկացա՝ ինչ է միջին տարիքի ճգնաժամը:
Չկա ավելի չքնաղ բան, քան աղջկան իսկական ժպիտ ու ծիծաղ նվիրելը:
Ես ինձ գեղեցիկ և ցանկալի չեմ համարում, բայց դա չի նշանակում, որ ես անհույս եմ:
Ես բաց եմ զգացմունքների համար, բայց երբեմն դա շատ է ցավեցնում: