Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Իսպանական մամուլը ծավալուն անդրադարձ է կատարել Վարազդատ Հարոյանին

Varazdat Haroyan futbolista Cadiz 1615648754 144637185 1200x675 1 - Իսպանական մամուլը ծավալուն անդրադարձ է կատարել Վարազդատ Հարոյանին

Իսպանական Elmira.es պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանին։

«Հայ ֆուտբոլիտն աճում է օրեցօր և դարձել է Ալվարո Սերվերայի թիմի անբաժանելի մասը։ Մրցաշրջանի մեկնարկից ի վեր Հարոյանը դարձել է «Կադիսի» ամենադրական նորություններից մեկը։

Ալվարո Սերվերան բավականին շատ բացեր ունի պաշտպանությունում, քանի որ Կալան իր լավագույն մարզավիճակում չէ, իսկ Ֆալին երբեմն տեղափոխվում է խաղադաշտի կենտրոն։ Հայ ֆուտբոլիստն օրեցօր ավելի լավ է արձագանքում առաջնությանն ու իր մարզչի պահանջներին։

«Վալենսիայի» դեմ խաղում կենտրոնական պաշտպանը հերթական անգամ ցույց տվեց, որ «Կադիսում» իր աճն իրական է ու նա լավագույնս է հարմարվում «դեղինների» ֆուտբոլային գաղափարախոսությանն ու Լա լիգայում մրցակցությանը։

Վատոն 2021/22 մրցաշրջանում «Կադիսի» առաջին ձեռքբերումն էր։ Նրա տրանսֆերային իրավունքների ձեռքբերումը շատ կասկածներ հարուցեց երկրպագուների շրջանում, քանի որ ֆուտբոլիստի կարիերան մեծամասամբ Ռուսաստանի առաջնությունում է անցել և վերջին նրա ակումբը «Աստանան» էր՝ Ղազախստանի առաջնությունից։

Նրա տարիքը նույնպես չէր համոզում ակումբի ղեկավարության որոշումը, քանի որ նա երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստ չէ, այլ արդեն կայացած խաղացող, մոտ՝ 30-ին։ Նա ժամանել է Խոակին Կապառոսի առաջարկով, որը մարզում է Հայաստանի հավաքականն ու լավ գիտի ֆուտբոլիստին։ Հարոյանը իր երկրի հավաքականի ավագներից մեկն է։

Վարազդատի մեկնարկը «դեղին» մարզաշապիկով համոզիչ չէր, թվում էր՝ նա չի հարմարվի իսպանական ֆուտբոլին ու տակտիկապես պետք է ավելի շատ փորձի մերվել Ալվարո Սերվերայի համակարգում։ Աստիճանաբար ֆուտբոլիստը շատ լավ հարմարվեց ռիթմին ու «դեղինների» մարզչի համար դարձավ հարմար ընտրություն, չնայած նախկինում եղած կասկածներին։

Հայ ֆուտբոլիստը Լա լիգայում մասնակցել է 7 հանդիպման։ Երկրորդ հարկում հիանալի խաղի շնորհիվ նա կատարում է իր առջև դրված առաջադրանքներն ու հաջողություն գրանցում դիրքային մակարդակում։ Հարոյանը հիմա «դեղինների» առաջատարն է ու պաշտպանության գծի առանցքային ֆուտբոլիստ։

Բացի այդ, Վատոն արդեն հասցրել է իր հարազատ երկրում մտնել պատմության մեջ։ Նա գոլ խփեց «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում, որը նրան դարձրեց Լա լիգայի պատմության մեջ առաջին գոլի հեղինակ դարձած հայը»,- ասվում է հոդվածում։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

ՉԼ. «Լիվերպուլի» մեկնարկային կազմը «Ռեալի» դեմ խաղի համար

  • 27

Պոչետինոն՝ ՉԼ-ի եզրափակիչի մասին. «Իմ սիրտն ավելի շատ սպիտակ է, քան կարմիր»

  • 246

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»

  • 45

ՉԼ. «Ռեալի» մեկնարկային կազմը «Լիվերպուլի» դեմ խաղի համար

  • 1057

«Լիվերպուլի» երկրպագուների տպավորիչ պերֆորմանսը Փարիզում (տեսանյութ)

  • 232

ՊՍԺ-ն ամեն օր կապ է հաստատում Զիդանի հետ

  • 524

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին»

  • 54

«Ռոման» ցանկանում է աստղային ֆուտբոլիստի ձեռք բերել

  • 773

VBET ՀՊԼ. «Արարատ» - «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

  • 84

Քեյնը սեղանի ֆուտբոլ է խաղացել հայտնի դերասանի հետ (տեսանյութ)

  • 135

Ռոմանո. Պերիշիչը համաձայնության է հասել անգլիական ակումբի հետ

  • 452

VBET ՀՊԼ. «Ուրարտու» - «Վան». Մեկնարկային կազմեր

  • 67

VBET ՀՊԼ. Արդյունավետ ոչ-ոքի՝ «Ալաշկերտ» - «Փյունիկ» խաղում, «Նորավանքը» կամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ

  • 210

Կանտեն կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

  • 1184

Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

  • 409

Կոնտեն 6 տրանսֆեր է խնդրել՝ «Տոտենհեմն» ԱՊԼ-ի չեմպիոնության հավակնորդ դարձնելու համար

  • 908