Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

2019 16 tolkien - Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է...
  • Մութը կանցնի ու նոր օր կբացվի: Եվ երբ արևը նորից շողա, նրա փայլն ավելի պարզ կլինի: 

 

  • Չեմ ասի՝ լաց մի եղիր, որովհետև բոլոր արցունքները չէ, որ չարիք են: 

 

  • Միակ բանը, որ կարող ենք որոշել այն է, թե ինչ պետք է անենք այն ժամանակի հետ, որ տրվել է մեզ: 

 

  • Պետք է զգուշացնեմ, եթե ձանձրացնես ինձ, ապա քեզնից վրեժ կլուծեմ: 

 

  • Եթե մեզանից շատերը գնահատեին սնունդն ու ուրախություններն ավելի շատ, քան գնահատում են ոսկին, ապա աշխարհն ավելի երջանիկ վայր կլիներ:

 

  • Անիմաստ է վրեժը փոխհատուցել վրեժով: Դա ոչինչ չի բուժի: 

 

  • Մաղթում եմ, որ քամին թևերդ ուղղի այնտեղ, որտեղ արևը նավարկում է, իսկ լուսինը՝ քայլում… 

 

  • Կյանքում երբեք ետ չեմ քայլի: 

 

  • Նույնիսկ ամենափոքր մարդը կարող է փոխել կյանքի ուղղությունը:

 

  • Սխրանքների քաջ լինելը չի պակասում, երբ դրանք քիչ են գովաբանվում: 

 

  • Խիզախությունը գտնվում է ամենաանհավանական վայրերում: 

 

  • Եթե ուզում ես գտնել, ապա պետք է փնտրես: 

 

  • Մեկ երազանքն ավելի հզոր է, քան հազար իրականությունները միասին: 

 

  • Աշխարհում բարին գոյություն ունի և դրա համար արժե պայքարել: 

 

  • Եթե կարողանամ իմ կյանքով կամ մահով պաշտպանել քեզ, ապա կանեմ դա: 

 

  • Բոլոր ոսկիները չէ, որ փայլում են, բոլոր թափառողները չէ, որ մոլորված են, հինը, որն ուժեղ է, չի անհետանում, և խորն արմատներն էլ չեն ցրտահարվում: 

 

  • Ես երբեք չեմ հավանել Հանս Քրիսթիան Անդերսոնին, քանի որ իմացել եմ՝ միշտ ազդեցություն է ունեցել ինձ վրա: 

 

  • Շատ երեխաներ ստեղծում, կամ սկսում են ստեղծել իրենց երևակայական լեզուն: Ես դրանով եմ զբաղվել գրել կարողանալուս առաջին իսկ օրվանից: 

 

  • Այս լայն աշխարհը քո շուրջ է պտտվում: Կարող ես ցանկապատել շուրջ բոլորդ ու ներսում մեկուսացած մնալ, բայց չես կարող հավերժ այդպես ապրել: 

 

  • Շատ մարդիկ, որոնք ապրում են, արժանի են մահվան, ոմանք էլ, ովքեր մահանում են, արժանի են ապրել: Կարո՞ղ ես որոշել նրանց ճակատագիրը: Ուրեմն պետք չէ ոգևորված մահվան դատավճիռ բաժանել: Քանի որ նույնիսկ ամենաիմաստուն մարդիկ ամեն ինչ չգիտեն: 

 

  • Կրակից հետո գալիս է ձյունն ու նույնիսկ վիշապներն ունեն իրենց վերջը: 

 

 


    • Ընթերցեք նաև

Կյանքի 8 դաս՝ Լաո Ցզիից…

  • 877

Իվան Ուրգանտն ասում է…

  • 142

«The Queen’s Gambit»-ն ասում է…

  • 334

10 կարևոր մեջբերում Ջորջ Օրուելի «1984»-ից…

  • 455

Իլոն Մասկը ասում է…

  • 186

Հրեական իմաստությունն ասում է…

  • 578

Հայկական իմաստությունն ասում է…

  • 629

10 «կռիսական» խորհուրդ՝ Մհեր Արշակյանից

  • 700

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

  • 548

Վիկտոր Ֆրանկլ. Իմաստ որոնող մարդը[մտքեր]

  • 235

Խծաբերդ տեղանունը, ծագումն ու ստուգաբանությունը [լեզվաբան-բանագետ Տորք Դալալյանն է պարզաբանում]

  • 189

Պաբլո Էսկոբարն ասում է…

  • 4216

Դիեգո Մարադոնա. 10 միտք լեգենդար ֆուտբոլիստի ինքնակենսագրական գրքերից

  • 162

Կարեն Դեմիրճյանի մտքերը…

  • 1012

Վլադիմիր Պուտինն ասում է…[տեսանյութ]

  • 178

Համաշխարհային գրողների մտքերը պատերազմի մասին

  • 3502