«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է բիրմիգեմյան ակումբի նպատակներից։
«Նախքան ակումբը գլխավորելը, ես հետևում էի այլ թիմերի՝ օրինակ «Վեսթ Հեմին» ու «Լեսթերին», որոնք հիմա մասնակցում են եվրագավաթներին։
Կարծում եմ, որ «Ասթոն Վիլայի» նման ակումբը նույնպես պետք է եվրագավաթների մասնակցի, որ մեզ լուրջ ընդունեն։
Պետք է մրցակցենք այլ անգլիական ակումբների հետ ու ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք չենք կարող դա անել։ Նպատակն իրատեսական է»,- Ջերարդի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
15 տուրերից հետո «առյուծները» վաստակած 19 միավորով 10-րդն են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո