Սթիվեն Ջերարդը լավագույն մեկնարկն է գրանցել «Ասթոն Վիլայի» ղեկին: Opta-ի հաղորդմամբ՝ անգլիացին դարձել է թիմի պատմության երկրորդ մարզիչը, որը մեկնարկել է երկու հաղթական խաղով։
Առաջին խաղում Ջերարդի սաները 2-0 հաշվով առավելության էին հասել «Բրայթոնի» նկատմամբ, իսկ երկրորդ խաղում՝ ուժեղ գտնվել «Քրիսթալ Փելասից»՝ 2-1։
Առաջին մասնագետը, որին հաջողվել է «Ասթոն Վիլայի» ղեկին մեկնարկել երկու հաղթական խաղով՝ եղել է Ջոն Գրեգորին՝ 1997/1998 մրցաշրջանում։
«Ասթոն Վիլան» 16 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ 13 խաղերից հետո թիմը տարել է 5 հաղթանակ, մեկ անգամ հանդիպումն ավարտել ոչ-ոքի և կրել 7 պարտություն։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո