Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ։ Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը։ Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես։
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք:
Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի՜ տուր թշնամյաց:
Մարդս մեկ անգամ է աշխարհ գալիս. էնպես պետք է անի, որ անունը հիշվի։
Առանց լեզվի ոչ անհատը, ոչ էլ ժողովուրդը ի վիճակի չեն իրենց մտքերն ու զգացմունքները հաղորդել ուրիշներին և հատկապես ապագա սերնդին։
Հայոց ազգը արարած աշխարհքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ինչքա՛ն հոգի ունի, ինչքա՛ն կամաց զորություն, սրտի հաստատություն…
Ուսուցիչը պետք է կարողանա մատաղ սանի սրտում բորբոքել սրբազան և ազնիվ, կրոնական և բարոյական զգացմունքներ և օգնի նրան՝ ունենալու ճիշտ հայացք շրջապատի մասին և ըստ հնարին, լրիվ գաղափար այն մասին, ինչ ինքը անում է։
Լեզվի մեջ, ինչպես մաքուր հայելու մեջ, ցոլանում է մի ազգի առանձնահատկությունը, նրա կուլտուրան, մինչև անգամ նրա քաղաքական վիճակը։