Լիվերպուլ
Միլան
1 - 0 Ֆիկայո Տոմորի (ինքնագոլ) - 9`
1 - 1 Անտե Ռեբիչ - 42`
1 - 2 Բրահիմ Դիաս - 44`
2 - 2 Մոհամեդ Սալահ - 49`
3 - 2 Ջորդան Հենդերսոն - 69`
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում այսօր կայանալիք խաղից առաջ խոսել է «ռոսոներիների» ու Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Կյերի՝ ԵՎՐՈ 2020-ում կատարած հերոսության մասին:
Հիշեցնենք, որ դանիացի Քրիստիան Էրիկսենը, սրտի կանգով պայմանավորված, կորցրել էր գիտակցությունը խաղադաշտում՝ ընկնելով խոտածածկին: Կյերն անմիջապես առաջին բուժօգնություն էր ցուցաբերել խաղընկերոջը, որից հետո բժիշկները կարողացան փրկել ֆուտբոլիստի կյանքը: Ավելի ուշ Կյերն ու բուժանձնակազմն ստացան ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը:
Heroes. Simon Kjær and the medical team that saved Christian Eriksen’s life are the 2021 UEFA President’s Award winners.#UEFAawards pic.twitter.com/3vdmMSQSS9
— UEFA (@UEFA) August 26, 2021
«Այս երեկո հնարավոր է՝ Սիմոն Կյերը մեր դեմ խաղա «Միլանի» մեկնարկային կազմում: Նա այն մարդն է, որին, կարծում եմ, հարգում է ամբողջ մարզաշխարհը:
Ինչպես միլիոնավոր այլ մարդիկ, այնպես էլ ես ուղղակի ցնցվեցի այն ամենից, ինչ տեղի ունեցավ Քրիստիան Էրիկսենի հետ ԵՎՐՈ 2020-ի ժամանակ: Այդ գիշերը հերոսներ ունեցավ՝ ի դեմս Դանիայի հավաքականի բուժանձնակազմի, մարզադաշտում, իսկ հետագայում հիվանդանոցում գտնվող այլ բժիշկների: Սիմոնն այդ ցավալի օրը փայլեց իր վարքագծով:
Իմ կարծիքով՝ Դանիայի հավաքականի ֆուտբոլիստների կազմած պատնեշը, որով նրանք պաշտպանում էին Էրիկսենին տեսախցիկներից, հավերժ կմնա պատմության ամենանշանավոր դրվագներից մեկը: Դա ցույց տվեց մարդկային լավագույն կողմերը՝ կարեկցանք, խնամք ու սեր սեփական ընկերոջ հանդեպ:
Ճիշտն ասած՝ ես գաղափար չունեմ, թե նա ինչպես կարողացավ ոչ միայն պահպանել սառնասրտություն այդ ճգնաժամային իրավիճակում, այլև կայացնել որոշումներ: Նրա պահվածքը հիացրեց բոլորիս:
Ինձ ասացին, որ Սիմոնի հայրը «Լիվերպուլի» երկրպագու է: Եթե այդպես է, ապա նա պետք է հպարտ լինի, քանի որ իր որդին «Դուք երբեք միայնակ չեք քայլի»(You’ll Never Walk Alone) օրհներգի մարմնավորումն է ամբողջ աշխարհում:
Ես գիտեմ, որ մեր երկրպագուները խելամիտ ու մեծահոգի են: Սիմոնը կզգա՝ ինչպես են տանտերերը հարգում նրան, բայց 90 և ավելացված րոպեների ընթացքում նա մեր մրցակիցն է լինելու»,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքը:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո