Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մեգաաստղ Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում մեկնաբանություն է կատարել «Ոսկե գնդակ 2021»-ի արդյունքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ մարզական կարիերայում 7-րդ անգամ մրցանակին արժանացել է Արգենտինայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի համակիրներից մեկը գրառում է կատարել, որտեղ պատմում է պորտուգալացու՝ այս տարվա նվաճումների, քվեարկության արդյունքում Կրիշտիանուի ցածր դիրքի՝ 6-րդ հորիզոնականի մասին՝ որակելով Մեսիի ստացած «Ոսկե գնդակը» «կողոպուտ և ամոթ»: Ռոնալդուն այդ գրառման տակ մեկնաբանություն է կատարել՝ գրելով. «Փաստ»:
Հրապարակման մեջ երկրպագուն մասնավորապես նշել է Ռոնալդուի՝ 2021 թվականին գրանցած հաջողությունները, ինչպիսին են՝ Իտալիայի գավաթը, Իտալիայի Սուպերգավաթը, Եվրոպայի առաջնության, Իտալիայի Ա Սերիայի, «Յուվենտուսի» լավագույն ռմբարկուի կոչումները:
Բացի այս ամենից, նշվում է, որ Կրիշտիանուն դարձել է հավաքականների պատմության ամենաշատ գոլ խփած խաղացողը, Եվրոների պատմության և՛ բոլոր ժամանակների ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, և՛ ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո