Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահի հավակնորդների անվանացուցակում չընդգրկվելու մասին

Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահի հավակնորդների անվանացուցակում չընդգրկվելու մասին - Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահի հավակնորդների անվանացուցակում չընդգրկվելու մասին

Բելգիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ FIFA The Best մրցանակաբաշխության լավագույն դարպասապահի անվանակարգում չընդգրկվելու պատճառը, հնարավոր է, իր՝ ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի վերաբերյալ վերջին շրջանի մեկնաբանություններն են:

Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղից առաջ և հետո Կուրտուան քննադատել էր մրցաշարի կազմակերպիչներին՝ երրորդ տեղի համար խաղն անվանելով անիմաստ ու միմիայն փող աշխատելու միջոց: «Եկեք ազնիվ լինենք՝ երրորդ տեղի համար խաղն ուղղակի փող աշխատելու միջոց է: Մենք խաղում ենք միմիայն նրա համար, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ գումար աշխատի: Նայեք թիմերի կազմերը, դրանցում եղած փոփոխությունները: Եթե այս խաղը լիներ եզրափակիչ, լրիվ այլ կազմերով թիմերը խաղադաշտ դուրս կգային: Այս ամենն ապացույցն է նրա, որ մենք չափից շատ ենք խաղում»,- ասել էր Կուրտուան:

«Շերիֆի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք խաղին նախորդած ասուլիսի ժամանակ Կուրտուան անդրադարձել է The Best մրցանակաբաշխության լավագույն դարպասապահի հավակնորդների անվանացուցակից դուրս մնալուն: «Գավաթներն ավելի կարևոր են, քան անհատական մրցանակները: Ես նախընտրում եմ հաղթել Չեմպիոնների լիգան, Լա լիգան, քան այդ մրցանակները: Ինձ չի զարմացնում, որ ես չեմ հայտնվել The Best-ի հավակնորդների անվանացուցակում. հավանաբար մեկ ամիս առաջ տեղի ունեցածի, իմ մեկնաբանությունների պատճառով է… Չգիտեմ: Ես գիտեմ՝ ինչ եմ անում՝ թիմին օգնելու համար, իսկ դա կարևորագույնն է: Չգիտեմ՝ ով է որոշում հավակնորդներին, բայց չեմ պատրաստվում այլևս խոսել այդ թեմայով: Հավակնորդների թվում հիանալի դարպասապահներ կան. թող հաղթի լավագույնը»,- Marca-ն մեջբերում է բելգիացու խոսքը:

Տարվա լավագույն դարպասապահ մրցանակին հավակնում են Ալիսոն Բեկերը(Բրազիլիա, «Լիվերպուլ»), Ջանլուիջի Դոնարուման(Իտալիայի հավաքական, նախկինում՝ «Միլան», այժմ՝ ՊՍԺ), Էդուար Մենդին(Սենեգալի հավաքական, «Չելսի»), Մանուել Նոյերը(Գերմանիայի հավաքական, «Բավարիա»), Կասպեր Շմեյխելը(Դանիայի հավաքական, «Լեսթեր»):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

«Նյուքասլն» ավելացրել է Ազարի համար առաջարկվող գումարը, բայց մերժում ստացել

  • 94

ՊՍԺ-ն ու «Ռեալը» վստահ են, բայց նրանցից մեկը սխալվում է. որտե՞ղ կշարունակի կարիերան Մբապեն

  • 261

Հնարավոր է՝ «Ռեալն» ու «Չելսին» ՉԼ-ի առաջիկա արտագնա խաղերում ստիպված լինեն հրաժարվել որոշ խաղացողներից

  • 625

Հայտնի է Ասենսիոյի ապաքինման մոտավոր ժամկետը

  • 419

Մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ֆրանսիսկո Խենտոն

  • 228

Ազարն արդեն այս ձմեռ կարող է հեռանալ «Ռեալից»

  • 528

Գործակալ. «Բենզեմային խորհրդանշական հավաքականում չընդգրկելն անարգանք է ֆուտբոլի հանդեպ»

  • 373

Յովիչն աջակցել է Ջոկովիչին

  • 615

Որ իրադարձությունն է Ազարի մոտ «Ռեալից» հեռանալու ցանկություն արթնացրել

  • 866

Ֆլորենտինո Պերես. «Նրանք իրենց դիրքում լավագույնն են աշխարհում»

  • 1066

Իտուրալդե Գոնսալեսն ասել է՝ ինչու է Միլիտաոն պատժվել կարմիր քարտով

  • 2310

Մարսելոյի փառահեղ նվաճումը

  • 832

Սուպերգավաթի եզրափակիչի լավագույն խաղացող Լուկա Մոդրիչը՝ իր ապագայի մասին

  • 374

Կուրտուայի սեյվը ոչ մի շանս չի թողնում «Ատլետիկին». «Ռեալը»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

  • 1903

Կամավինգայի եղբայրը պատմել է, թե ինչպես է ֆուտբոլիստն արձագանքել, երբ «Ռեալը» պարտվել է «Բարսելոնային»

  • 3613

«Ռեալը» Հալանդին փոխարինող թեկնածու է գտել

  • 5312