Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Կուստուրիցայի գյուղը. վայր, որ դիմակայում է գլոբալիզացիային

Kusturgyuux - Կուստուրիցայի գյուղը. վայր, որ դիմակայում է գլոբալիզացիային

Կուստուրիցայի գյուղ, Կուստենդորֆ, Դրվենգրադ, Մեչավնիկ, էթնոգյուղ Մոկրա լեռան վրա –այս ամենն այն գյուղի մասին է, որ կառուցվեց 2000-ականների սկզբին սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի գաղափարով: Էթնոգյուղ կառուցելու միտքը ծնվել է «Կյանքը հիասքանչ է» (Живот је чудо) ֆիլմը նկարելիս: «Ես կորցրել եմ իմ քաղաքը [Սարաևոն] պատերազմի ժամանակ: Դրա համար էլ ցանկացա գոնե մի գյուղ կառուցել: Ես երազում եմ բաց վայրի մասին՝ մշակութային բազմազանությամբ, որը կդիմակայի գլոբալիզացիային», – պատմում է Կուստուրիցան:

Գյուղն ամբողջությամբ սերբական գյուղական ոճով է կառուցված, բացառապես փայտից, մետաղից և քարից:

kustendorf-kusturica-serbia

Կուստենդորֆում ամեն բան յուրահատուկ է, խիստ ազգային բայց և տարբերվող, խենթ ու չափազանց ճաշակով՝ ինչպես Կուստուրիցայի ստեղծած ամեն բան:

download (1)

download

Kustendorf-v-Serbii

dom-kusturicy-serbia

 

v-kustendorfe-derevne-kusturicy

Գյուղի ամենակարևոր հրապարակը սերբ էլեկտրոտեխնիկ և ռադիոտեխնիկ Նիկոլա Տեսլայի անունն է կրում: Հենց այս հրապարակում է գտնվում գյուղի եկեղեցին՝ Սուրբ Սավվա: Եկեղեցու զանգակատունը շատ հետաքրքիր կառուցվածք ունի. ավելի նման է հրշեջ-կայանի:

cerkva-savva-derevnya-kusturicy-serbia

Կուստենդորֆի ևս մեկ առանձնահատկությունը նրա փողոցների ու հրապարակների հետաքրքիր անվանումներն են: Կուստուրիցան ինքն է ընտրել՝ դրանք կոչելով իր կողմից սիրված մարդկանց անուններով՝ Ֆելինիի, Մարադոնայի, Տարկովսկու, Բրյուս Լիի, Բերգմանի և այլոց: Ի դեպ,Կուստուրիցան ապրում է Բրյուս Լի փողոցում:

dom-pisatelia-derevnya-kusturicyfelini-street-in-kustendorf-serbiaulica_maradona_kustendorf-seria

ulica-tarkovskogo-derevnya-kusturicy

Դրվենգրադի փողոցնելում կտեսնեք հին մեքենաներ, որոնք նկարահանվել են Կուստուրիցայի ֆիլմերում:

kusturica_mokra-gora_mechavnik (1)

Այս սև մեքենան սերբ ռեժիսորին է նվիրել Նիկիտա Միխալկովը:

drvengrad-kusturica-podarok-mikhalkova

Սա էլ Սթենլի Կուբրիկի անունը կրող թաատրոնն է:

stanly_kubric_theatre_kustendorf

Կուստենդորֆին հայտնիություն է բերում նաև այստեղ անցկացվող  Կինոյի և երաժշտության միջազգային փառատոնը, որը ծնունդ է առել 2008 թվականին:

untitled1_copy1

Այսպես կարելի է Կուստուրիցայի գյուղի ամեն մի տունը, անկյունը նկարել և ցույց տալ: Սերբ խենթ ու հանճարեղ ռեժիսորի ստեղծած գյուղն իր ֆիլմերի պես անտարբեր չի թողնում ոչ ոքի: Կուստուրիցայի սիրահարները ողջ աշխարհից գալիս են այստեղ՝ իրենց սիրելի ռեժիսորի ստեղծած մթնոլորտը վայելելու: Կարելի է այս ամառ հանգստանալ սերբական կոլորիտով ու արվեստ շնչող այս գյուղում, իսկ մինչ այդ նորից նայել Կուստուրիցայի ֆիլմերն ու նորից սիրահարվել նրա տաղանդին:

 

Հոդվածը՝ Արև Թովմասյանի


    • Ընթերցեք նաև

«Ալաշկերտի» մեկնարկն ամենաանհաջողն էր թիմի պատմության մեջ. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

  • 30

Դահուկավազքի Հայաստանի առաջնությունը պսակվեց ֆավորիտների հաղթանակով

  • 14

Scorpions խումբը հրապարակել է նոր ալբոմի գլխավոր երգը

  • 6

Գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային մրցաշարում

  • 12

Որ իրադարձությունն է Ազարի մոտ «Ռեալից» հեռանալու ցանկություն արթնացրել

  • 117

«Անսանձի սանձահարումը» ֆիլմը լուսանկարներով և աֆորիզմ դարձած մեջբերումներով

  • 25

Բրունուն մերժել է ՄՅՈՒ-ի առաջարկը. ուզում է լինել ամենաբարձր վարձատրվողների շարքում

  • 94

Հայաստանի հավաքականի ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

  • 74

Թոմ Հոլանդը նկարահանվել է Prada-ի նոր արշավում

  • 24

Ֆլորենտինո Պերես. «Նրանք իրենց դիրքում լավագույնն են աշխարհում»

  • 296

Դիեգո Կոստան խզել է պայմանագիրն «Ատլետիկո Մինեյրոյի» հետ

  • 167

Քենդրիկ Լամարը South Park-ի հեղինակների հետ միասին կատակերգություն կնկարահանի

  • 29

FIFA The Best. Ինչպես են քվեարկել Կապառոսն ու Մխիթարյանը

  • 1087

Մոդել Հայդի Քլումը երգ է ձայնագրել Սնուփ Դոգի հետ

  • 52

Իտուրալդե Գոնսալեսն ասել է՝ ինչու է Միլիտաոն պատժվել կարմիր քարտով

  • 774

Քիմ Քարդաշյանի ներկայիս ընկեր Փիթ Դևիդսոնն արձագանքել է Քանյե Ուեսթի սպառնալիքներին

  • 246