«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» շարունակում են Ռահիմ Ստեռլինգի տրանսֆերի հարցով բանակցությունները։
El Nacional-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբը ցանկանում է, որ գործարքում ներառվի Ֆրենկի դե Յոնգը, սակայն «Բարսելոնան» հրաժարվել է այդ տարբերակից, քանի որ կարծում է՝ Չավին կկարողանա կիսապաշտպանին նոր մակարդակի հասցնել։
Մանչեսթերյան ակումբը կանգ է առել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տարբերակի վրա։ Ակումբում կարծում են, որ գերմանացի դարպասապահը կուժեղացնի թիմը, քանի որ հիանալի է խաղում ոտքով ու ուժեղ բնավորություն ունի։ Էդերսոնի խաղը համոզիչ չէ, քանի որ առողջական խնդիրներ կան։ Նա նաև ստաբիլ լավ խաղ չի ցուցադրում։
«Մանչեսթեր Սիթիում» կարծել են, որ «Բարսելոնան» դեմ չի լինի այս գործարքին, սակայն «կապտանռնագույնների» ղեկավարությունը հրաժարվել է նաև այս տարբերակից։ Չավին դեմ է եղել դարպասապահի հեռանալուն։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո