Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

8D0BCAAE 895C 4C20 AFB4 3BE80B927BBC - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

Ֆրանսիական դրամաներն ու կատակերգությունները վաղուց ապացուցել են. կարևոր չէ միայն այն, թե ինչ են խոսում հերոսները, խիստ հատկանշական է հատկապես, թե ինչպե՛ս են նրանք դա անում, ինչ միջավայրում, քանի անգամ են շուռ տալիս գինով լի գավաթները ճերմակ սփռոցներին, նյարդայնացած մարում կամ վառում ծխախոտը և ժպտացող բերանով խրթխրթացնում թարմ բագետը՝ չամաչելով ուտելու ընթացքում աղմկոտ և դիսկուտիվ զրույց վարելու համար։

Ռեժիսոր և դերասան Գիյոմ Կանեն, որն իսկական ֆրանսիացու պես հավատարիմ է մնում ազգային կինոյի չգրված օրենքներին, թարմ ամառային աղցանի պես իրար վրա է լցնում մի խումբ հերոսների՝ լցոնելով նրանց միավորող պանրային սոուսխնդրով։

Մաքսը (Ֆրանսուա Կլյուզե), Մարին (Մարիոն Կոտիյար), Վինսենթը (Բենուա Մաժիմել), Լյուդոն (Ժան Դյուժարդեն) և մյուսները ամեն ամառ ընկերներով ու ընտանիքներով հավաքվում են Մաքսի սքանչելի ծովափնյա առանձնատանը՝  Նիցայի կողքին գտնվող ԿապՖերե հրվանկանի շրջակայքում՝ մեկուսացված հանգիստ անցկացնելու համար։ Սակայն մեկնումից հաշված օրեր առաջ Լյուդոն ոչ սթափ վիճակում դուրս է գալիս գիշերային ակումբից և, ինքնուրույն վարելով մոտոցիկլետը, ենթարկվում է ծանր վթարի։ Ընկերները որոշում են հավատարիմ մնալ ամառային ավանդույթին և չչեղարկել նախօրոք որոշված ծրագիրը. թողնելով Լյուդոյին բժիշկները հսկողության տակ՝ մեկնում են ծովափ։

24AA3F62 C1B7 4F21 B730 A3602672B7A6 960x500 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

Կանեն վարպետորեն վերարտադրում է ֆրանսիական հայտնի tranche de vie-ն, այսինքն՝ հերոսների էկրանային կյանքի նատուրալիստիկ նկարագրումը, որը թարգմանաբար նշանակում է «կյանքի պատառ»։ Նյարդային ու դյուրագրգիռ Մաքսի և իր ընկերների փոխհարաբերությունները սկսում են կամացկամաց ձգվել, հասնելով մաքսիմումի՝ ինչպես մաշված չվանները, ու ցնցվել անտեսանելի փոթորիկից։

«Փոքր թաշկինակները» (օրիգինալ անվանումը՝  «Les petits mouchoirs») ռուսական վարձույթում դարձել են «Փոքր գաղտնիքներ». ֆրանսիական «mettre dans sa poche avec son mouchoir par-dessus» արտահայտությունը նշանակում է պահել որևէ բան գրպանում՝ ծածկելով այն թաշկինակով։ Հագուստի ծալքերում հայտնվում է այն ամենը, ինչի մասին մենք գերադասում ենք չխոսել, գաղտնիք պահել, սակայն օրերից մի օր գալիս է «թաշկինակի պիտանելիության» պահը, և գրպանից թափվում են մինչ այդ թաքնված ինտրիգները, խնդիրներն ու բարդույթները։

Ֆիլմը կատարողականությամբ ու մատուցմամբ թեթև է, անգամ ոմանց համար կարող է լինել մաքսիմալ ժամանցային, սակայն դրա հետ մեկտեղ այն էությամբ բավականին խիտ է, իրար վրա հոծ շարված դոմինոյի քարերի պես, որտեղ մի մասնիկը հրումգցում է դիմացի կանգնածին։ Ընկերների անդադար զրույցները, բուռն, զգացմունքային քննարկումները, անմիջական մթնոլորտը և Պանդորայի արկղիկի պես վրավրա դուրս թռչող անկեղծություններն ու խոստովանությունները կտրուկ փոխում են ջերմ ավանդույթներով ու սովորություններով կարկատած հարաբերությունների ռիթմը։ 

C2D6C46A 622E 4484 BE55 DE319CDD5491 960x559 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

Պարզությամբ գերող դրաման, որը լի է կատակերգական և մելոդրամատիկ սյուժետային գծերով՝ իդեալական ընտրություն է «խոսակցական» եվրոպական կինոյի սիրահարների համար։ Իսկ դերասանների պրոֆեսիոնալիզմի, փայլուն ընտրված սաունդթրեքերի ու հրապուրիչ լոկացիաների համար կարելի է սրտանց շնորհակալ լինել մսյե Գիյոմ Կանեին։


    • Ընթերցեք նաև

5 թեթև ռոմանտիկ կատակերգություն Netflix-ից

  • 209

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 378

Սփայք Լիին կպարգևատրեն Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի բարձրագույն պարգևով

  • 93

Ի՞նչ է հայտնի «La casa de papel»-ի կորեական տարբերակի մասին

  • 297

Netflix-ը կստեղծի «Red Notice» մարտաֆիլմի երկու շարունակություն

  • 149

Լեգենդը վերադառնում է. Լյուկ Բեսոնը նոր ֆիլմ կնկարահանի

  • 243

Կլինի՞ 3-րդ սեզոն. Squid Games-ի ռեժիսորը բանակցություններ է վարում Netflix-ի հետ

  • 130

Ռեժիսոր Լանա Վաչովսկին ասել է, թե ինչու է որոշել նկարահանել «Մատրիցայի» չորրորդ մասը

  • 105

Հրապարակվել է «Doctor Strange in the Multiverse of Madness» ֆիլմի առաջին թրեյլերը

  • 103

Ջենիֆեր Լոպեսը եկել էր աջակցելու Բեն Աֆլեքին՝ The Tender Bar ֆիլմի պրեմիերային

  • 125

Գիլերմո Դել Տորոն ասել է, թե Սթիվեն Քինգի որ գիրքն է ցանկանում էկրանավորել

  • 76

Անտոն Դոլինը խոսել է House of Gucci ֆիլմի մասին. ռեժիսորը նրան անպարկեշտ բառեր է ասել

  • 108

Նյու Յորքում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմի պրեմիերան

  • 99

Հայաո Միյաձակին նոր անիմե կստեղծի

  • 123

5 ֆրանսիական ֆիլմեր յուրաքանչյուր տրամադրության համար

  • 223

10 փաստ «The Squid Game»-ը գերազանցած «Hellbound» սերիալի մասին

  • 135