Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

F660FD46 3CC3 4446 BDCC EAC73ECDBAED scaled - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ալբերտո Ջակոմետտին շվեյցարացի հայտնի քանդակագործ և նկարիչ էր, աշխարհում ամենաբարձր գնով  քանդակ հեղինակած քանդակագործը. իր «L’Homme au doigt»-ը 2015-ի մայիսին գնահատվել է 141.3 միլիոն դոլար։ Ռեկորդային վաճառքից ամիսներ անց դերասան Սթենլի Տուչին նկարահանեց իր դեբյուտային, լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը՝ «Վերջին դիմանկարը» / Final Portrait, որը պատմում է մեծ քանդակագործի կյանքի վերջին տարիների մասին։ 

 

Իսկ ավելի ստույգ՝ կատակերգական էլեմենտներով կենսագրական դրաման Ալբերտո Ջակոմետտիի (Ջեֆրի Ռաշ) և արվեստի քննադատ Ջեյմս Լորդի (Արմի Համեր) գործնական, հետո էլ արդեն ներանձնական հարաբերությունների մասին է։ Ժամանակին Ջակոմետտին ապրում և ստեղծագործում էր Փարիզում, սերտ շփվում սյուրռեալիստների, կուբիստների և էքզիստենցիալիստների հետ։ Տուչիի ֆիլմը պատմում է 1964 թվականի Փարիզի մասին, որտեղ և գտնվում է քանդակագործի վարպետանոցը, կինը, սիրուհին, առօրյա կյանքը։ Ջակոմետտին արդեն երիտասարդ չէ, շուրջբոլորը փնտրում է ոգեշնչում, մուսա, հոգու վերելք։ Ցանկություն է հայտնում պատկերել քննադատ Լորդի դիմանկարը, սակայն աշխատանքը ձգձվում է, իսկ վարպետը անդադար բարկանում և բղավում կիսադատարկ կտավների վրա, դժգոհաբար ծխում ու փորձում ցրվել երիտասարդ կանանց ու ալկոհոլի գրկում։

FDDC1692 012C 4F1A 9926 B04B9AFD46CD 960x540 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Տուչիի մոտ ստացվել է պատկերել մռայլ քաղաքի էսթետիկ ու արտիստիկ միջավայրը, որտեղ անգամ փողոցներն ու բարերը շնչում են արվեստն իր ամբողջ հմայքով և արտաշնչում դրա ոչ միանշանակ ու երբեմն հիասթափեցնող հետևությունները։ Մոխրագույնի և օխրայի տասնյակ երանգների շնորհիվ ֆիլմի օպերատոր Դենի Կոենը դարձնում է Ջակոմետտիի Փարիզը արտիստի քանդակների պես մոխրավուն, գորշ, դյուրազգաց։

Սակայն դրա հետ մեկտեղ արվեստի ու արվեստագետի մասին խոսող պատմությունը չի ընկնում պաթոսի գիրկը պարզ մարդկային բարդույթների ու խռովությունների պատճառով, իսկ հեղինակի ու քննադատի հարաբերությունները վերածվում են ավելիին, քան պարզապես ֆորմալ կապն ու մասնագիտական շփումը։

AB465CA4 9CDA 4CA0 95A1 2A93B1B10772 960x600 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Բացի փայլուն դերասանական տանդեմից, որտեղ Ջեֆրի Ռաշը կատարում է իր բազմաթիվ՝«մեկը մեկին» կերպարանափոխություններից հերթականը և դարձնում մեծ վարպետին միս ու արյունից կազմված շոշափելի սուբյեկտ, իսկ Արմի Համերը լրացնում է պայթյունավտանգ քանդակագործի միջավայրը, Տուչին պատկերում է նաև հաջողակ ու ճանաչված արվեստագետ լինելու հակառակ՝ ցավոտ կողմը, որտեղ իր կենցաղն է, մոլուցքը, հեղինակային ամբիցիաներն ու դրանք բավարարելու անհագ ցանկությունը։


    • Ընթերցեք նաև

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 355

Սփայք Լիին կպարգևատրեն Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի բարձրագույն պարգևով

  • 87

Ի՞նչ է հայտնի «La casa de papel»-ի կորեական տարբերակի մասին

  • 293

Netflix-ը կստեղծի «Red Notice» մարտաֆիլմի երկու շարունակություն

  • 143

Լեգենդը վերադառնում է. Լյուկ Բեսոնը նոր ֆիլմ կնկարահանի

  • 236

Կլինի՞ 3-րդ սեզոն. Squid Games-ի ռեժիսորը բանակցություններ է վարում Netflix-ի հետ

  • 122

Ռեժիսոր Լանա Վաչովսկին ասել է, թե ինչու է որոշել նկարահանել «Մատրիցայի» չորրորդ մասը

  • 96

Հրապարակվել է «Doctor Strange in the Multiverse of Madness» ֆիլմի առաջին թրեյլերը

  • 95

Ջենիֆեր Լոպեսը եկել էր աջակցելու Բեն Աֆլեքին՝ The Tender Bar ֆիլմի պրեմիերային

  • 118

Գիլերմո Դել Տորոն ասել է, թե Սթիվեն Քինգի որ գիրքն է ցանկանում էկրանավորել

  • 70

Անտոն Դոլինը խոսել է House of Gucci ֆիլմի մասին. ռեժիսորը նրան անպարկեշտ բառեր է ասել

  • 102

Նյու Յորքում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմի պրեմիերան

  • 92

Հայաո Միյաձակին նոր անիմե կստեղծի

  • 112

5 ֆրանսիական ֆիլմեր յուրաքանչյուր տրամադրության համար

  • 214

10 փաստ «The Squid Game»-ը գերազանցած «Hellbound» սերիալի մասին

  • 114

5 գիրք + 5 ֆիլմ. Անուշ Բաբաջանյան

  • 249