Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Լևանդովսկին շնորհավորել է Մեսիին

Screenshot 1 1 - Լևանդովսկին շնորհավորել է Մեսիին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիոնել Մեսին մարզական կարիերայում 7-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: Ռոբերտ Լևանդովսկին, որը մրցանակի համար պայքարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, շնորհավորել է արգենտինացի հարձակվողին:

«Նախ՝ ցանկանում եմ շնորհավորել է Լիոնել Մեսիին՝ «Ոսկե գնդակի» հաղթողին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր լրագրողի, որ քվեարկել է իմ օգտին: Կարծում եմ՝ 2021 թվականի իմ ձեռքբերումները կարևոր են:

Ես արժանացել եմ տարվա լավագույն հարձակվող մրցանակին, և ոչ ոք չի կարող անհատական մրցանակ նվաճել, եթե իր թիկունքին չունի հավատարիմ երկրպագուներ: Ես բացառություն չեմ: Շնորհակալ եմ իմ ակումբին՝ «Բավարիային», որը հնարավորություն ստեղծեց ինձ համար՝ հաջողության ու երազանքներիս հասնելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ երկրպագուներին, որ ամեն օր աջակցում են ինձ, քանի որ դա իսկապես մեծ նշանակություն ունի ինձ համար:

Եվ, ամենակարևորը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս: Շնորհակալ եմ, մայրի՛կ, շնորհակալ եմ, Աննա՛, դու իմ կյանքի սերն ես ու իմ լավագույն ընկերը: Շնորհակալ եմ քրոջս՝ Միլենային, իմ ընկերներին ու ղեկավար կազմին շարունակական աջակցության, իմ ձեռքբերումների հիմքը դնելու համար»,- գրել է Լևանդովսկին իր ֆեյսբուքյան էջում:

Մեսին՝ Լևանդովսկիին. «2020 թվականին դու պետք է ստանայիր «Ոսկե գնդակը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Զյուլեն մերժել է պայմանագրի երկարաձգման հարցով «Բավարիայի» առաջին առաջարկը

  • 306

FIFA 22-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

  • 405

Որ դեպքում «Բավարիան» կվաճառի Լևանդովսկիի տրանսֆերային իրավունքները

  • 456

Լևանդովսկին ասել է՝ ինչու է The Best մրցանակն իր համար ավելի արժեքավոր, քան «Ոսկե գնդակը»

  • 759

Շրջադարձ գերմանական ֆուտբոլում. ավելի քան տասնամյակ անց գավաթի եզրափակիչում չեն լինի ոչ «Բավարիան» , ոչ «Բորուսիան»

  • 2054

«Ես չպետք է զայրանամ նրա վրա». Լևանդովսկին մեկնաբանել է Մեսիի քվեարկությունը

  • 1495

Լևանդովսկի. «Առանց Գերդ Մյուլերի, չէի կարող այս ամենին հասնել»

  • 312

FIFA The Best. Ինչպես է քվեարկել լավագույն եռյակը՝ Լևանդովսկին, Մեսին ու Սալահը

  • 3114

FIFA The Best. Քվեարկության արդյունքները՝ ըստ ձայների քանակի

  • 2427

FIFA The Best. Լևանդովսկին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

  • 710

Պավարը՝ ՉԼ-ի մասին. «Մենք ոչ «Ռեալից» ենք վախենում, ոչ ՊՍԺ-ից»

  • 426

Նոյերը խաղաշապիկը փոխանակել է «Քյոլնի» մարզչի գլխարկի հետ (լուսանկար)

  • 584

Լևանդովսկիի հեթ-տրիկն ու «Բավարիայի» ջախջախիչ հաշվով հաղթանակը «Քյոլնի» նկատմամբ

  • 427

«Բավարիան» հայտարարեց Կինգսլի Կոմանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

  • 132

«Բավարիան» ցանկանում է նոր պայմանագրեր կնքել թիմի առաջատարների հետ

  • 206

«Բավարիայում» կորոնավիրուսի հերթական դեպքերն են գրանցվել

  • 197