Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Լևանդովսկին հաստատել է, որ նոր պայմանագիր չի կնքի «Բավարիայի» հետ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այսօր հաստատել է, որ նոր պայմանագիր չի կնքելու մյունխենյան ակումբի հետ:

Ֆուտբոլիստի և թիմի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին: Ամենայն հավանականությամբ, Լևանդովսկին կփոխի ակումբային գրանցումը մյունխենյան թիմի հետ պայմանագրային պարտավորությունները կատարելուց հետո:

ԻՆՉ Է ԱՍԵԼ ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻՆ

«Կարող եմ ասել, որ խոսել եմ Հասան Սալիհամիջիչի հետ ու տեղեկացրել, որ որոշումը կայացրել եմ, և որ ես նոր պայմանագիր չեմ կնքի «Բավարիայի» հետ:

Երկու կողմերն էլ պետք է մտածեն ապագայի մասին: Լավագույն տարբերակն այն է, որ երկու կողմերն էլ գտնեն իրենց համար լավագույն լուծումը:

Ես նաև ասացի, որ եթե առաջարկ լինի, մենք՝ երկու կողմերն էլ պետք է մտածենք դրա մասին: Երկու կողմերն էլ պետք է մտածեն ապագայի մասին: Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել»,- իրավիճակն այսպես է բացատրել Լևանդովսկին Sky-ի հետ զրույցում:

ԻՆՉ Է ԱՍԵԼ «ԲԱՎԱՐԻԱՆ»

«Ես խոսել եմ Լևայի հետ: Զրույցի ընթացքում նա ինձ ասաց, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ու ուզում է հեռանալ «Բավարիայից»:

Նա ասաց, որ այլ բանով է ցանկանում զբաղվել, բայց մեր վերաբերմունքը չի փոխվել:

Լևան մինչև 2023 թվականի հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի: Սա փաստ է: Այս հարցով ես չեմ զբաղվում, քանի որ մեր դիրքորոշումը միշտ էլ հստակ է եղել»,- Sky Sport Germany-ին ասել է «Բավարիայի» ֆուտբոլի տնօրեն Հասան Սալիհամիջիչը «Վոլֆսբուրգի» դեմ այսօր կայացած խաղից առաջ:

ԻՆՉ ԿԱՆԻ ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻՆ «ԲԱՎԱՐԻԱՅԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Գաղտնիք չէ, որ Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», սակայն ոչինչ դեռևս հստակ չէ:

Կատալոնական ակումբը ֆինանսական դժվարություններ ունի, իսկ Լևանդովսկին բարձր վարձատրվող ֆուտբոլիստների «ակումբում» է: 

Դրանից բացի, «Բավարիայի» որդեգրած քաղաքականությունից հասկացվում է, որ թիմը չի պատրաստվում բաց թողնել իր ռմբարկուին մինչև նրա՝ ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալը: Մյունխենցիներին մտափոխելու համար «Բարսելոնան» ստիպված կլինի գայթակղիչ առաջարկ կատարել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Մանեն ընտրել է իր խաղահամարը «Բավարիայում»

  • 685

«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են Լևանդովսկիի պահվածքից

  • 879

«Բավարիայի» տնօրենը հերքել է տարածված լուրերը

  • 310

Կանը՝ Լևանդովսկիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

  • 987

End of a Lewa. 5 «մարդասպան», որ կարող է փոխարինել Լևանդովսկիին «Բավարիայում»

  • 2703

Սադիո Մանեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

  • 531

Թոմաս Մյուլերը՝ Մանեի՝ «Բավարիա» սպասվող տրանսֆերի մասին

  • 719

«Բարսելոնան» պատրաստ է վճարել «Բավարիայի» պահանջած գումարը

  • 1997

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ. «Մանեն «Բավարիայում» կփչացնի կարիերայի լավագույն տարիները»

  • 2297

«Արարատի» խաղերի ժամանակացույցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

  • 343

Լևանդովսկի. «Հուսով եմ՝ երկրպագուները մի օր ինձ կհասկանան»

  • 3129

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը

  • 896

«Ռեալն» Ասենսիոյին փոխարինողին գտել է «Բավարիայում»

  • 2472

Լևանդովսկին կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

  • 1517

Լևանդովսկիի նախկին գործակալն ուշագրավ բացահայտումներ է արել

  • 1021

«Բավարիան» նոր առաջարկ է պատրաստում

  • 383