Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

«Mamma Mia! «Սասուոլո»․ ինչպես զրոյից հասնել եվրագավաթներ ու մրցակցել իտալական թոփ-թիմերի հետ

3000 - «Mamma Mia! «Սասուոլո»․ ինչպես զրոյից հասնել եվրագավաթներ ու մրցակցել իտալական թոփ-թիմերի հետ

Դարասկզբին «Սասուոլոն» թափառում էր «իտալական ֆուտբոլի անդունդում»։ Ոչ մի շանս անգամ չուներ բարձր դիվիզիոններ տեղափոխվելու կամ տրանսֆերներով իրավիճակը շտկելու համար։ Ամեն ինչ փոխեց գործարար Ջորջո Սկուինցին, ով ակումբը դուրս բերեց Ա Սերիա: Այժմ «ներովերդին» դաստիարակում է հեռանկարային մարզիչների, անընդհատ մասնակցում է եվրագավաթներին, իսկ նրա խաղացողները հայտնվում են իրենց հավաքականներում: Դա է փաստում ԵՎՐՈ-2020-ը, որտեղ «Սասուոլոյի» 3 խաղացողներից 2-ը Իտալիայի հավաքականում կարևոր դերակատարում ունեին։

Նա ակումբին հանեց «ֆուտբոլային ճահճից»

2002-ին ակումբի կյանքում հայտնվեց Ջորջո Սկուինցին։ Իտալացի գործարարը պաշտում էր հեծանվասպորտը, ղեկավարում էր Mapei քիմիական ընկերությունը և համանուն հեծանվային թիմը։ Ֆուտբոլ նա ցանկանում էր մտնել 80-ականներից և փորձում էր գնել A Սերիայի թիմերից մեկը, բայց ամեն անգամ գործարքները տարբեր պատճառներով խափանվում էին։

Այդ ժամանակ Սկուինցին փոխեց մարտավարությունը. ձեռք բերեց Սերիա C-ն ներկայացնող «Սասուոլոն», որը նույնիսկ չէր երազում իտալական գլխավոր լիգա մտնելու մասին։ Սկուինցին ամբիցիաներ «ներարկեց» թիմի մեջ և միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարեց։ 10 տարվա ընթացքում «ներովերդին» բարդ ճանապարհ անցավ իտալական ֆուտբոլի նկուղից մինչև Ա Սերիա․

«Մենք չպետք է մտածենք փոքր թիմերի նման։ Մենք ապագա հաղթողներ ենք։ Գաղտնիք չէ, որ ամբողջ կյանքում երկրպագել եմ «Միլանին»։ Եվ ուզում եմ «Սասուոլոն» նույնքան ուժեղ դարձնել։ Յուրաքանչյուր խաղացող պետք է գոնե մեկ րոպե խաղալու իրավունք ստանա թիմում։ Կարծում եմ, որ փոքր թիմերը պետք է նույն կերպ մտածեն»,– նշում է Սկուինցին։

«Սասուոլոյում» աշխատում էին ոչ միայն թիմային ոգու, այլ նաև բիզնես պլանի մշակման վրա։

Ծրագրի առաջին օրվանից Սկուինցիի գլխավոր խնդիրը թիմի ինքնաապահովումն էր՝ նպատակին հասնելու համար նա ղեկավար-կազմին տվեց 5 մրցաշրջան։ Պլանը ստացվեց իրագործել 6 տարում. դա համընկավ «Սասուոլոյի»՝ Ա Սերիա դուրս գալու հետ։ 2013-ին Mapei ընկերությունը, որը ղեկավարում էր թիմի բաժնետոմսերի հսկիչ-փաթեթը, տեղական իշխանություններից գնեց քաղաքային մարզադաշտը։ Սա զարգացման ճանապարհին կենսական նշանակություն ունեցող քայլ էր։

Բիզնես պլանը աշխատեց: Թիմը դուրս եկավ Ա Սերիա, ուներ միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտ, իսկ 2016/17 մրցաշրջանում արդեն հանդես էր գալիս Եվրոպա լիգայում։ezgif 3 40de9dc84f6f - «Mamma Mia! «Սասուոլո»․ ինչպես զրոյից հասնել եվրագավաթներ ու մրցակցել իտալական թոփ-թիմերի հետ

Թիմի տրանսֆերային քաղաքականությունը

Սկուինցին հավատում էր, որ կգա մի պահ, երբ «Սասուոլոն» մեկ մրցաշրջանում ավելի քան 1 մլն եվրո կծախսի տրանսֆերների վրա։
Դա ստացվեց 2011/12 մրցաշրջանում, երբ Սասուոլոն գրեթե 6 մլն վճարեց նորեկների համար: Տրանսֆերային բացարձակ ռեկորդ ակումբը սահմանեց 2019/20 մրցաշրջանում։ Ձեռքբերումների վրա ծախսվեց 66 մլն եվրո։ Իսկ ամենաթանկարժեք գնումների թոփ-3-ն այսօր հետևյալ տեսքն ունի ՝

  • Համեդ Տրաորե – 16 մլն եվրո
  • Մանուել Լոկատելի – 14 մլն եվրո
  • Մարլոն – 12 մլն եվրո

Ցավոք, Սկուինցին մահացավ 2019-ին երկարատև հիվանդությունից հետո, սակայն ակումբը հավատարիմ մնաց նրա ստեղծած զարգացման ծրագրին: Հենց սկզբից բիզնեսմենը իրեն շրջապատել էր համախոհներով, որոնք վստահորեն զարգացնում էին ակումբը։

us sassuolo v cagliari calcio serie a 960x682 - «Mamma Mia! «Սասուոլո»․ ինչպես զրոյից հասնել եվրագավաթներ ու մրցակցել իտալական թոփ-թիմերի հետ

«Սասուոլոյի» մյուս հենասյունը գլխավոր տնօրենն է

Ակումբի զարգացման մեջ իր դերակատարումն ունի գլխավոր տնօրեն Ջովանի Կարնեվալին։ Նա մեծ շրջապատ ունի ու ազդեցիկ կապեր Իտալիայում ու դրանից դուրս։ Կարնեվալիի ընկերներից մեկը Բեպե Մարոտան է։ Նրա՝ գլխավոր տնօրեն եղած ժամանակ «Յուվենթուսում» են հայտնվել Միրալեմ Պյանիչը, Կրիշտիանու Ռոնալդուն, Կարլոս Տեվեսը, Գոնսալո Իգուաինը: 2018-ին Մարոտան հեռացավ «Ինտեր» և չեմպիոնական նախագիծ կառուցեց արդեն միլանյան թիմում։

Կարնեվալին 35 տարի է՝ ճանաչում է Բեպեյին և ֆուտբոլում կարիերա է կառուցում նրա հետ զուգահեռ։ Այն տարբերությամբ միայն, որ Ջուզեպեն ամբողջ կյանքում առաջ էր տանում թոփ-ակումբները, իսկ նրա «անհայտ» ընկերն աշխատում էր փոքր թիմերում և առաջին մեծ պաշտոնը ստացել էր հենց «Սասուոլոյում»։
Կարնեվալիի առաջին լուրջ որոշումը Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյին թիմում պահելն էր (նրա օրոք ակումբն առաջին անգամ խաղաց եվրագավաթներում-խմբ․)։ Իսկ երբ քոուչին «խլեց» «Ռոման», նա գտավ Ռոբերտո դե Ձերբիին․

«Մենք ճանաչված մարզիչներ էինք դիտարկում, որոնք առանց աշխատանքի էին մնացել, բայց հասկացանք, որ դա մեր ոճը չէ։ Ձևավորվեց նոր ռազմավարություն ՝ վստահել մարզչի, ով կարող է կայուն աշխատել երկար տարիներ»,– բացատրում է Կարնեվալին։

Մեր ընտրանին

Դե Ձերբին բոլորովին նոր «Սասուոլոյի» կերտողներից մեկը դարձավ։ Նրա շնորհիվ թիմում 3 տարվա ընթացքում փայլեցին մի շարք խաղացողներ։ Նրա հաջողության գաղտնիքը Կարնեվալիի հետ լիակատար փոխըմբռնումն էր։ Նրանք միասին պայմանավորվել էին ռազմավարության կարևոր կետի մասին՝ հնարավորություն տալ նրանց, ովքեր, թվում էր, սպառել էին իրենց նախորդ ակումբներում։ Հիմա, երբ դե Ձերբին հեռացավ ու գլխավորեց «Շախտյորը», ակումբային փիլիսոփայությանը դեմ չգնալով՝ թիմի ղեկը վստահվել է մեկ այլ երիտասարդ մասնագետի ՝ 41-ամյա Ալեսիո Դիոնիսիին։

«Սասուոլոյում» «վերածնված» ֆուտբոլիստները

Իտալական ակումբը՝ իր փիլիսոփայությանը դեմ չգնալով, շատ ֆուտբոլիստների է երկրորդ շանսի հնավարավորություն տվել։ Նրանք խաղացել են «ներովերդիի» կազմում ու ապացուցել, որ բարձրակարգ ֆուտբոլիստներ են։

Մանուել Լոկատելի

Լոկատելին «Միլանում» չդարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ և ամեն-ինչ նորից սկսեց «Սասուոլոյում»։ Դե Ձերբին հիանում էր նրա խաղաոճով.
«Ես շատ խելացի ֆուտբոլիստների եմ տեսել, բայց հազվադեպ են հանդիպում նման ֆուտբոլային ինտելեկտի տեր խաղացողներ, ինչպիսին Մանուելն է։ Նա հիանալի տեսնում է դաշտը ու սկսում գրոհները, բացի դրանից, կարողանում է ուղղակի ոչնչացնել մրցակցի գրոհները։ Այս հատկանիշները հազվադեպ են միավորվում մեկ խաղացողի մեջ։ Եթե այդպես լինում էլ է, ապա հաստատ Եվրոպայի առաջատար ակումբների մակարդակի ֆուտբոլիստների մոտ»։

Լոկատելին հաջող մրցելույթների շնորհիվ հայտնվեց ԵՎՐՈ-2020-ում և հիանալի դրսևորեց իրեն Իտալիայի հավաքականի կազմում՝ օգնելով թիմին նվաճել բաղձալի գավաթը։ Հիմա արդեն կիսապաշտպանի համար կռիվ են տալիս եվրոպական թոփ-թիմերը, որոնց թվում է Թուրինի «Յուվենթուսը»։Capture 26 960x576 - «Mamma Mia! «Սասուոլո»․ ինչպես զրոյից հասնել եվրագավաթներ ու մրցակցել իտալական թոփ-թիմերի հետ

Ժերեմի Բոգա

Կոտդիվուարացին 2010-ին պատահականորեն «Չելսիում» հայտնվածներից մեկն էր և անհեռանկար կերպով վարձավճարով շրջում էր տարբեր թիմերով։ Դե Ձերբին օգնեց նրան դուրս գալ նոր մակարդակի, վստահեց և դարձրեց Սասուոլոյի առաջատարներից մեկը.

«Բոգան ներուժ ունի դառնալու Եվրոպայի ուժեղագույն խաղացողներից մեկը։ Ես նրան տեսնում եմ թոփ-ակումբում արդեն մի քանի տարի անց։ Աներևակայելի աշխատասեր տղա է: Մի անգամ անվտանգության աշխատակիցներն ինձ տեսագրություն ցույց տվեցին, թե ինչպես էր Բոգան լքում բազան երեկոյան ժամը 11-ին։ Մարզումն ավարտվել էր դրանից 2,5 ժամ առաջ։ Հաջորդ օրը ես հարցրի, թե ինչ էր նա անում այնտեղ, իսկ նա պատասխանեց. «Ուզում էի ավելի շատ մարզվել և մի քիչ տարվեցի ու մոռացա ժամի մասին»,- պատմում է իտալացի մասնագետը։us sassuolo v torino fc serie a 5e7482461c60be8ff4000001 - «Mamma Mia! «Սասուոլո»․ ինչպես զրոյից հասնել եվրագավաթներ ու մրցակցել իտալական թոփ-թիմերի հետ

Ֆրանչեսկո Կապուտո

33-ամյա իտալացին «Սասուոլո» տեղափոխվեց «Էմպոլիում» վառ մրցաշրջան անցկացնելուց հետո։ Եվ դա միայն նրա չորրորդ սեզոնն էր Ա Սերիայում, մինչ այդ նա խաղացել էր ավելի ցածր դիվիզիոններում և երկու անգամ հաղթել էր Բ Սերիայում․

«Ֆրանչեսկոյին կոլեկտիվում կատակով անվանում ենք «պապիկ»: Նա հիասքանչ գոլային հոտառություն ունի և կարողանում է հստակ եզրափակել վտանգավոր պահերը։ Առաջին անգամ տեսնելով նրա խաղը մտածեցի․«Աստված իմ, ինչո՞ւ նա երբեք չի խաղացել «Յուվենթուսում»,- հիշում է Դե Ձերբին։francesco caputo sassuolo 2019 20 francesco caputo sassuolo 2019 20 10woftkfu9ffy1s1kqbdcwisgq 960x540 - «Mamma Mia! «Սասուոլո»․ ինչպես զրոյից հասնել եվրագավաթներ ու մրցակցել իտալական թոփ-թիմերի հետ

Դժվար ու փորձություններով լի ճանապարհին «Սասուոլոն» ու ակումբի ղեկավարությունը երբեք չեն ընկճվել, հավատարիմ են մնացել ընտրած ռազմավարությանն ու շանս տվել իրենց նախկին ակումբներում ձախողած ֆուտբոլիստներին։ Հիմա «ներովերդին» քաղում է արգասաբեր աշխատանքի պտուղները։ «Սասուոլոն» Ա Սերիայի մրցունակ ակումբներից մեկն է, պայքարում է առաջատարների հետ ու մշտապես հայտնվում եվրագավաթներում։ Կարելի է ասել, որ Ջորջո Սկուինցիի խոսքերը մարգարեական էին։ Սասուոլոն չմտածեց ու չգործեց որպես փոքր թիմ, ինչն էլ օգնեց ակումբին հաղթահարել ճանապարհը՝ իտալական ֆուտբոլի անդունդից մինչև բարձունք՝ Ա Սերիա։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

«Միլան» - «Սպեցիա» խաղում կոպտագույն սխալ թույլ տված մրցավարը որակազրկվել է

  • 102

Մրցավարը կոպտագույն սխալից հետո արտասվել է, ներողություն խնդրել «Միլանից». Զլատանն սփոփել է նրան

  • 768

«Միլանը» պարտվեց «Սպեցիային», «Նապոլին» առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ

  • 284

«Միլանի» մեկնարկային կազմը «Սպեցիայի» դեմ խաղում

  • 133

«Ջենոայի» գլխավոր մարզիչ Շևչենկոն բուռն ընդունելության է արժանացել Միլանում

  • 714

Հինգ իրական թեկնածու, մեկ հաղթող. 21-րդ դարում «Միլանի» թոփ-10 տրանսֆերները

  • 1669

Մինո Ռայոլան վիրահատվել է

  • 205

«Միլանը» խոշոր հաշվով հաղթեց «Վենեցիային»՝ գլխավորելով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

  • 302

«Միլանը» խոշոր հաշվով հաղթեց «Վենեցիային»՝ գլխավորելով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

  • 389

«Ռոման» պարտվեց «Միլանին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

  • 689

«Միլան» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

  • 447

«Միլանը» գոլառատ խաղում հաղթեց «Էմպոլիին», «Նապոլին» պարտվեց (տեսանյութ)

  • 241

«Միլանի» մեկնարկային կազմը «Էմպոլիի» դեմ խաղում

  • 64

«Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

  • 177

Իբրահիմովիչը նախքան «Միլան» վերադարձը մոտ է եղել մեկ այլ իտալական ակումբ տեղափոխվելուն

  • 458

Կաֆու. «Միլանը» ֆավորիտ է սկուդետոյի համար մղվող պայքարում»

  • 175