Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Նազիկ Բաղդասարյան

naziiik - «Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Նազիկ Բաղդասարյան
Մեր քաղաքում՝ երթուղայիններում, փողոցներում, սովորաբար, թատրոնների առաջին շարքերում, ես անդադար հանդիպում եմ կանանց, որոնք սիրուն են, բայց չգիտեն այդ մասին։ Մոխրագույն, հարմար հագուստով, ջինսերով, կեդերով.. կանանց, որոնք, երևի, վերջին անգամ բարձրակրունկներ են կրել ավարտական երեկույթին։ Փոխարենը՝ համաչափ կամ անհամաչափ, բայց սիրուն դիմագծերով, կլոր այտերով կամ հիանալի ցցված անրակներով, արիստոկրատական բարակ շուրթերով, սովորաբար ծանր հայացքով, կամ կախ հայացքով, կամ հայացքով, որը վստահաբար հայելիներ չի սիրում։
Այս շարքը հենց նրանց համար է. կանանց, որոնք գաղափար անգամ չունեն, թե որքան գեղեցիկ են։ Այս շարքը սեփական բարդույթների հետ հաշտվելու, հետո՝ դրանք հաղթահարելու մասին է…

…և հենց այդ ամենի մասին, այսօր, զրուցել ենք դերասանուհի, երգչուհի Նազիկ Բաղդասարյանի հետ։

naziikkko 960x546 - «Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Նազիկ Բաղդասարյան

Ես Նազիկն եմ. մարդ, որը երբեք չի կարողանում տեսնել սեփական առավելությունները, ու միշտ հիանում է բոլոր իր ընկերուհիներով… Ես անչափ շատ եմ սիրում բնական լինելը, բնականությունը, ու աղջիկների մեջ հենց դա էլ գնահատում եմ: Երբեք չեմ դիմել ու, կարծում եմ, չեմ էլ դիմի վիրահատական միջոցների, քանի որ այդ ամենը խորթ է ինձ համար, ավելին՝ չեմ էլ շպարվում, եթե նկարահանման կամ ներկայացման չեմ լինում: Երբ փոքր էի շատ աղջկական էի ու սիրում էի միշտ հետաքրքիր տեսք ունենալ, տարբերվել. մինչև օրս էլ դա իմ բնավորության մի մասն է կազմում: Ինստիտուտում միշտ տարբերվում էի՝ իմ հագուկապով, որի մեջ, միշտ, ինչ-որ արտառոց բան կար:

Բարդույթներ, երբևէ,  չեմ ունեցել, բայց երբեք չեմ տեսել իմ առավելությունները…

Մի օր կա, որը պինդ դաջվել է հիշողությանս մեջ. մեր հարևանն ասաց, որ քիթս տգեղ է ու «լավ կլիներ, եթե այն ավելի տափակած լիներ»… Երևի 5-6 տարեկան էի, եկա տուն ու սկսեցի լաց լինել՝ հայելուն նայելով, շարունակ փորձելով քիթս տափակեցնել։ Մեկ այլ պատմություն էլ ատամներիս հետ է կապված. շուրջս բոլորը պնդում էին, որ շատ տգեղ բան է, երբ մարդու դիմացի ատամներն իրարից հեռու են, բայց ես, այդպես էլ, այդ խնդրով ատամնաբույժի չդիմեցի։

Ավելի ուշ, հասկացա, որ այդ «տգեղ» ատամները շատ էլ սիրուն են։

Երբ նոր էի ավարտել դպրոցը շատ դանդաղ ու մանրակրկիտ շպարվում էի. այդ փուլն իմ կյանքում շատ կարճ տևեց, շատ չանցած հասկացա, որ…

«չէ էլի, ես՝ ուր, շատ շպարվելն՝ ուր»…

Ո՞վ է ինձ համար գեղեցիկ կինը. ինձ համար գեղեցիկ են բոլոր կանայք, բոլոր աղջիկները՝ մի փոքրիկ նախապայմանով… եթե բնական են, եթե ներսից լի են։ Իսկ, թե որտեղ գտնել գեղեցկությունը. ուղղակի նայեք կնոջ աչքերին, ու, վստահաբար, կգտնեք այն։

 

Սիրելի աղջիկներ, ուզում եմ ընդամենը մի խորհուրդ տալ, կամ մի բան խնդրել. բնական եղեք, մոտ եղեք բնությանը, գնահատեք ձեզ, քանի որ, եթե դուք ձեզ գնահատեցիք, եթե դուք ինքներդ տեսաք ձեր գեղեցկությունը, ապա այն, անպայման, կարտացոլվի ձեր աչքերում… իսկ աչքերը մեր մասին ամեն բան մատնում են։ Որքան մեծացա, այնքան ավելի համոզվեցի դրանում։

 


    • Ընթերցեք նաև

Անորեքսիա՞. Squid Game-ի դերասանուհին խոսել է նիհարելու պատճառների մասին

  • 750

«Ես անտուն եմ դառնալու». Քանյե Ուեսթը ցնցել է հաջորդ տարվա իր ծրագրերով

  • 1753

Պոռնո նայում էի 11 տարեկանից… Բիլլի Այլիշը պատմել է, թե ինչպես է պոռնոֆիլմը փոխել իր կյանքը

  • 5473

Բիլլի Այլիշը հարցազրույց է տվել՝ 5-րդ անգամ պատասխանելով նույն հարցերին

  • 893

Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

  • 521

5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

  • 789

[Զրույց] Վուդի Ալենի «Ճախրող լամպը»՝ Համազգայինի բեմում

  • 513

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Արշո Հարությունյանը

  • 281

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Մանե Մխոյանը

  • 459

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Լիլի Էլբակյանի հետ

  • 773

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Տաթև Հովակիմյանի հետ

  • 2182

Գոռ Սուջյան. Does God Listen…

  • 586

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Մադոննա Հարությունյանի հետ

  • 1803

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

  • 737

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Լյուսի Հայրապետյանի հետ

  • 920

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

  • 355