Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Մխիթարյան. «Շնորհակալ եմ մարզչին ու թիմակիցներիս այս հաղթանակի համար»

Մխիթարյան. Շնորհակալ եմ մարզչին ու թիմակիցներիս այս հաղթանակի համար - Մխիթարյան. «Շնորհակալ եմ մարզչին ու թիմակիցներիս այս հաղթանակի համար»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը DAZN-ի հետ զրույցում ամփոփել է «Ջենոայի» դեմ հանդիպումը, որում 32-ամյա հայ կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը խոսել է հանդիպման, թիմի նպատակների, Ֆելիքս Աֆենա-Գյանի մասին: 18-ամյա ֆուտբոլիստը դարձավ հաղթական դուբլի հեղինակ:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շնորհակալ եմ մարզչին ու թիմակիցներիս այս հաղթանակի համար: Բարեբախտաբար, երկրորդ խաղակեսում մենք բեկում մտցրինք ու հաղթանակի հասանք»:

ՖԵԼԻՔՍ ԱՖԵՆԱ-ԳՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Նա չպետք է հաջողությունից գլուխը կորցնի: Պետք է սովորի աշխատել: Նա շատ կարևոր երկու գոլ խփեց, բայց դա չի նշանակում, որ ամեն բան հարթ է ընթանալու: Նա պետք է պայքարի, զարգանա ու օգնի թիմին: Պիտի շարունակի նույն ոգով»:

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Սպասելիքները թիմից միշտ մեծ են: Մեր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիրն է, ու մենք պայքարում ենք դրա համար: Թիմերը կշարունակեն միավորներ կորցնել, իսկ մենք կարող ենք ավելի լավ խաղալ: Վերջին ամսվա ընթացքում մեծ թվով միավորներ ենք կորցրել, սակայն պետք է գլուխներս բարձր պահենք ու հաղթենք հաջորդ խաղերում»:

Մոուրինյո. «Մխիթարյանը ֆանտաստիկ խաղ անցկացրեց»

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Մոուրինյո. «Մխիթարյանին դաշտ դուրս բերելուց հետո խաղի ընթացքն անմիջապես փոխվեց»

  • 6871

Մոուրինյոն՝ «Էվերթոնի» ղեկն ստանձնելու հնարավորության մասին

  • 429

Հենրիխ Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Լեչեի» դեմ խաղում

  • 4384

Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային հարուստ կարիերան՝ 33 փաստով

  • 1057

Մխիթարյանի գոլային փոխանցումներից մեկը գրանցվել է Ձանիոլոյի անվան դիմաց

  • 2068

Հենոյի ասիստները քառորդ եզրափակիչի ուղեգիր են պարգևում «Ռոմային»

  • 4025

Մխիթարյանը շարունակում է փայլել. հայ կիսապաշտպանը երկրորդ գոլային փոխանցումն է կատարում (տեսանյութ)

  • 5942

Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարում Աբրահամին (տեսանյութ)

  • 7024

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Լեչեի» դեմ խաղում

  • 704

Մխիթարյանի գնահատականը «Կալյարիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

  • 2442

Մոուրինյոյի պաշտպանությունն անխոցելի էր. «Ռոման» առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ

  • 2745

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Կալյարիի» դեմ խաղում

  • 856

«Ռոմայի» երկու ֆուտբոլիստ տեղափոխվեց իսպանական ակումբ

  • 3433

«Պորտուի» կիսապաշտպանը դարձավ Մխիթարյանի թիմակիցը

  • 335

«Ռոման» և «Ֆիորենտինան» հայտնել են կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների մասին

  • 281

Մարզչական կարիերայում երկրորդ անգամ Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվում է՝ հաշվի մեջ առաջ լինելով 2 գոլի տարբերությամբ

  • 1175