Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Նրանք պատրաստ են մարտի․ Ինչպես է «Նիսը» վերածվում թոփ-ակումբի

nice1 - Նրանք պատրաստ են մարտի․ Ինչպես է «Նիսը» վերածվում թոփ-ակումբի

Չեմ կասկածում` բոլորն են հիշում այս թիմին, որտեղ ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրին Ալասան Պլեան, Մարիո Բալոտելին, Վիլան Սիպրիենը, Ժան-Միշել Սերին և Հաթեմ Բեն Արֆան։ Սակայն այդ ժամանակից ի վեր անցել է արդեն 4 տարի, իսկ այդ ընթացքում թիմը ոչ մի անգամ չի հայտնվել նույնիսկ առաջնության ուժեղագույն հնգյակում (8-րդ տեղ 17/18 մրցաշրջանում, 7-րդ տեղ 18/19-ում, 6-րդ տեղ 19/20-ում և 9-րդ տեղ նախորդ մրցաշրջանում): Ի՞նչ պատահեց «Նիսին», որը կռիվ էր տալիս ՊՍԺ-ի հետ, և ինչպե՞ս են նրանք պատրաստվում «վերածնվել» նոր մարզչի ու ղեկավարության օգնությամբ։

Շրջադարձային փոփոխություններ

«Նիսում» 2 կարևոր փոփոխություն է տեղի ունեցել: Առաջինը բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆի կողմից ակումբի ձեռքբերումն է։ Բիզնեսմենը պատրաստ է հսկայական միջոցներ ներդնել թիմի զարգացման գործում․

«Մենք չենք ցանկանում ձեռք բերել ակումբ, որտեղ պետք է ամեն ինչ նորից կառուցել։ «Նիսը» այս առումով հիանալի նախագիծ է. նրանք ունեն արտակարգ մարզադաշտ, ժամանակակից մարզաբազա, զարգացած ենթակառուցվածքներ», – հայտարարել է Ռեթքլիֆը գործարքի ձևակերպումից առաջ։

Երկրորդ կարևոր իրադարձությունը Քրիստոֆ Գալտյեի ժամանումն է։ Չեմպիոնական մրցաշրջանից հետո «Լիլի» մարզիչը գլխավորեց «Նիսը»: Ֆրանսիացի մասնագետը հայտնի է երիտասարդների հետ գրագետ աշխատանքով։ Նրա օրոք են պայմանագրեր կնքել Վիկտոր Օսիմենը (գնվել է 22.4 մլն եվրոյով, վաճառվել է «Նապոլիին» 70 մլն եվրոյով), Սվեն Բոթմանը (գնվել է 8 մլն եվրոյով, Transfermarkt-ում ընթացիկ արժեքը՝ 28 մլն եվրո), Ջոնաթան Իկոնեն (գնվել է 5 մլն եվրոյով, ընթացիկ արժեքը՝ 30 մլն եվրո), Պիեռ Էմերիկ-Օբամեյանգը (գնվել է 1.8 մլն եվրոյով, վաճառվել 13 մլն-ով) Հետաքրքիր է, որ «Նիսը» 2-րդ տեղն է զբաղեցնում Լիգա 1-ի ակումբների մեջ՝ միջին տարիքային ցուցանիշով (23.1 տարեկան, ավելի երիտասարդ է միայն «Ռենի» կազմը ՝ 22.9 տարեկան)։

Ավելին, Գալտյեն գերազանց էր կատարում աշխատանքը նախորդ 2 թիմերում (երեք անգամ անընդմեջ թոփ-5-ում էր «Սենտ-Էտյենի» հետ, ոսկե և արծաթե մեդալներ էր նվաճում «Լիլի» հետ)։ Լիգա 1-ի պատմության մեջ ֆրանսիացին 17-րդ տեղում է այն մարզիչների շարքում, որոնք Լիգայում 100-ից ավելի հանդիպում են անցկացրել:

«Նիսը» նոր թիմ է կառուցում։ Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաակտիվ թիմերից մեկը հենց «Արծիվներն» են։ Ակումբն արդեն մի քանի կարևոր ձեռքբերում ունի ու կազմի խորությամբ սկսում է մրցակցել ՊՍԺ-ի ու «Մարսելի» հետ։nice 960x540 - Նրանք պատրաստ են մարտի․ Ինչպես է «Նիսը» վերածվում թոփ-ակումբի

Դարպասապահներ

Դարպասի պաշտպանության համար արդեն 4-րդ մրցաշրջանն անընդմեջ պատասխանատուն լինելու է Վալտեր Բենիտեսը։ Թեև անցած մրցաշրջանում թիմը թույլ էր խաղում պաշտպանությունում, այնուամենայնիվ, արգենտինացին իր բարձրության վրա էր։ Նա առաջնության բոլոր դարպասապահների մեջ երրորդն է 1 հանդիպման ընթացքում միջին թվով սեյվերի ցուցանիշով։
Երիտասարդ Տեդի Բուլհանդան դժվար թե երկրորդ դարպասապահը լինի։ Այդ «պաշտոնը» կզբաղեցնի «Լոզանի» դարպասապահ Տոմաս Կաստելյան։ Երկու թիմերի միջև ակտիվ փոխգործակցություն կա, և «Նիսը» միշտ իր սաներին ուղարկում է Շվեյցարիա՝ փորձ ձեռք բերելու համար։

Պաշտպանություն

Պաշտպանական գծում թիմն ունի բավարար քանակությամբ խաղացողներ. յուրաքանչյուր դիրքում կա երկու ֆուտբոլիստ, որոնք կարող են առանց որակական ուժեղ կորստի հայտնվել խաղադաշտում:

Այսպիսով, գործող դեմքերից այստեղ է փորձառու բրազիլացի Դանտեն, որը ծանր վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ մրցաշրջանի 70%-ը։
Այստեղ են «Բարսելոնայից» գնված Ժան-Կլեր Տոդիբոն, «Բավարիայի» սան Ֆլավիուս Դանիլյուսը, Էնդի Պելմարը և Ռոբսոն Բամբուն, որոնք գրեթե խաղային պրակտիկա չէին ստանում անցած մրցաշրջանի վերջում: Ամենայն հավանականությամբ, Գալտյեն որպես կենտրոնական պաշտպանների մեկնարկային զույգ կընտրի «փորձ-երիտասարդություն» տարբերակը՝ ի դեմս Դանտեի և Տոդիբոյի։

Աջ եզրում կա հարձակմանը միտված Յուսեֆ Աթալը, որին վերջին երկու մրցաշրջանում խանգարում էին լուրջ վնասվածքները, բայց որը պատրաստ է ցույց տալ իր լավագույն որակները արդեն Գալտյեի օրոք։ Աջ եզրի մյուս ներկայացուցիչը Ժորդան Լոտոմբան է։ Ժորդանը ունիվերսալ է, մրցաշրջանի ընթացքում խաղացել է պաշտպանական գծի ողջ երկայնքով։ Քրիստոֆ Գալտյեն հաճախ է նշում, որ ունիվերսալությունը իր թիմի խաղացողների համար կարևորագույն հատկանիշներից մեկն է:
Ձախ եզրում հավասար պայքար է ծավալվելու ավելի հարձակողական ոճի Հասան Կամարայի ու «Լիոնից» ձեռք բերված ու հիմնականում մաքուր ձախ պաշտպան խաղացող Մելվին Բարդի միջև։todibo 960x497 - Նրանք պատրաստ են մարտի․ Ինչպես է «Նիսը» վերածվում թոփ-ակումբի

Կիսապաշտպանություն

Դաշտի կենտրոնը այս տարի ամուր են պահելու միանգամից 2 նորեկներ։ Նախ «Նիսը» վաճառեց Պիեռ Լե-Մելուին, ապա միանգամից 2 ձեռքբերում կատարեց։

Մեր ընտրանին

Մարիո Լեմինա

«Մարսելում» խաղալու տարիներին շատերն էին գաբոնցուն համեմատում Պոլ Պոգբայի հետ։ Արդյունքում նա գնաց «Յուվենթուս», բայց հասնել ՊոգԲումի մակարդակին չստացվեց։ Հետո եղավ տեղափոխություն Անգլիա ՝ «Սաութհեմփթոն», «Ֆուլհեմ», ապա թուրքական գործուղում «Գալաթասարայ»։
Մարիոն հիմա վերադառնում է այնտեղ, որտեղ սկսել է ամեն ինչ։ Բայց այս անգամ Գալտյեի «Նիսում» նա կարևոր դեր է խաղալու և օգնելու է զարգանալ թիմի մյուս նորեկին։

Պաբլո Ռոսարիո

Աթլետիկ տվյալների ու առաջատարի կարողությունների շնորհիվ ՊՍՎ-ի արդեն նախկին ավագը կարող է մեծ դերակատարում ունենալ Գալտյեի «Նիսում»։ Դրան էլ ավելացնենք այն փաստը, որ նրա կողքին խաղալու են փորձառու Մորգան Շնայդերլինն ու Մարիո Լեմինան։

Հոլանդական դեսանտը հարձակման եզրերում

Ջասթին Կլյուվերտ

Ֆրանսիացիները «Ռոմայից» վարձակալեցին Կլյուվերտ-կրտսերին հետագա գնման հնարավորությամբ։ «Նիսում» իսկապես խնդիրներ կային հարձակման եզրերում։ Հոլանդացու մրցակիցներն այդ դիրքում կլինեն 20-ամյա շվեյցարացի Դան Նդոյեն (նախորդ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում 1+1) և Լուկաս դա Կունյան (6+1): Կլյուվերտի ժամանումը կարող է փակել պրոբլեմային ձախ եզրը:

Կալվին Սթենգս

«Նիսի» գլխավոր տրանսֆերներից մեկը դարձավ «ԱԶ»-ի վինգեր Կալվին Սթենգսը։ Իրոք, զարմանալի գործարք իրականացրին ֆրանսիացիները։ Ընդամենը 15 մլն եվրոյով ձեռք բերել Նիդերլանդների ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկին՝ տպավորիչ է։
Սթենգսը խաղում է հարձակման աջ եզրում։ Մրցակցություն այդ դիրքում հոլանդացուն կառաջարկեն Ալեքսիս Կլոդ-Մորիսը և Միզիան Մաոլիդան։Kluivert - Նրանք պատրաստ են մարտի․ Ինչպես է «Նիսը» վերածվում թոփ-ակումբի

Հարձակվողներ

Հարձակման գծում գործելու են 2 տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Կասպեր Դոլբերգը ԵՎՐՈ-ում ցուցադրեց իր լավագույն որակները։ Իսկ նրա խաղընկերը Նիսում ՝ Ամին Գուրին, նույնն ապացուցեց Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում (12 գոլ, 7 գոլային փոխանցում)։

Արծիվները այս տարի իրոք կարող են զարմացնել շատերին։ Թիմը ունի

  • երիտասարդների հետ լավ աշխատող ու չեմպիոնական բնավորությամբ մարզիչ
  • մաքսիմալ բալանսավորված կազմ յուրաքանչյուր դիրքում
  • հարուստ սեփականատեր, որը միշտ պատրաստ է լուծել ֆինանսական բոլոր հարցերը

«Նիսն» իրոք «վերածնվում» է ու լուրջ հայտ ներկայացնում ֆրանսիական ֆուտբոլի էլիտա մտնելու համար։ Մնում է՝ Գալտյեն օպտիմալ լուծումներ գտնի մեկնարկային կազմի հարցում և օգնի զարգանալ Ֆրանսիա ժամանած երիտասարդ տաղանդներին։

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Scorpions խումբը հրապարակել է նոր ալբոմի գլխավոր երգը

  • 0

Գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային մրցաշարում

  • 3

Որ իրադարձությունն է Ազարի մոտ «Ռեալից» հեռանալու ցանկություն արթնացրել

  • 46

«Անսանձի սանձահարումը» ֆիլմը լուսանկարներով և աֆորիզմ դարձած մեջբերումներով

  • 7

Բրունուն մերժել է ՄՅՈՒ-ի առաջարկը. ուզում է լինել ամենաբարձր վարձատրվողների շարքում

  • 27

Հայաստանի հավաքականի ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

  • 51

Թոմ Հոլանդը նկարահանվել է Prada-ի նոր արշավում

  • 20

Ֆլորենտինո Պերես. «Նրանք իրենց դիրքում լավագույնն են աշխարհում»

  • 170

Դիեգո Կոստան խզել է պայմանագիրն «Ատլետիկո Մինեյրոյի» հետ

  • 150

Քենդրիկ Լամարը South Park-ի հեղինակների հետ միասին կատակերգություն կնկարահանի

  • 25

FIFA The Best. Ինչպես են քվեարկել Կապառոսն ու Մխիթարյանը

  • 986

Մոդել Հայդի Քլումը երգ է ձայնագրել Սնուփ Դոգի հետ

  • 45

Իտուրալդե Գոնսալեսն ասել է՝ ինչու է Միլիտաոն պատժվել կարմիր քարտով

  • 581

Քիմ Քարդաշյանի ներկայիս ընկեր Փիթ Դևիդսոնն արձագանքել է Քանյե Ուեսթի սպառնալիքներին

  • 226

Մահացել է Cerruti 1881 նորաձևության տան հիմնադիր Նինո Չերրուտին

  • 41

«Նապոլին» շնորհավորել է «Ինտերին» ու «Ատալանտային» գոլազուրկ ոչ-ոքիից հետո

  • 271