Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Օրվա տերմինը. Էթնոերաժշտագիտություն

Frances Densmore recording Mountain Chief2 1 - Օրվա տերմինը. Էթնոերաժշտագիտություն

Ի՞նչ է Էթնոերաժշտագիտությունը

Երաժշտական ազգագրություն, երաժշտական էթնոգրաֆիա (երաժշտական ֆոլկլորագիտություն), երաժշտագիտության և ընդհանուր ազգագրության ճյուղ. Ուսումնասիրում է ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը, երաժշտական կենցաղը՝ պատմական զարգացման ընթացքում։ Երաժշտական ազգագրության ուսումնասիրման եղանակներն են՝ անմիջական զննումներ և գիտական փաստագրություն, երաժշտական նմուշների գրառում, գրի առնված եղանակների և խոսքերի գաղափարական-գեղագիտական, երաժշտական-ոճական և կոմպոզիցիոն (լադային կառուցվածք, մելոդիկա, ռիթմիկա, բազմաձայնություն, երգչախմբային և գործիքային ֆակտուրա ևն) վերլուծում, ժողովրդական-երաժշտական համակարգերի և ժողովրդական գործիքների լարվածքի որոշում (ձայնագիտական սարքի օգնությամբ)։ Այս գիտության հետաքրքրություններից մեկն է բանավոր ճանապարհով դարերի խորքից եկած երաժշտությունը:

Տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1945 թվականին՝ հոլանդացի Յապ Կունսթի կողմից:

Պատմական ակնարկ

Դեռևս հնում ժողովրդական երաժշտության նմուշներն այս կամ այն չափով գրի են առնվել և ուսումնասիրվել, իսկ XVIII դ. ընդհանուր ազգագրական նկարագրություններում և աշխատություններում գրավել ավելի մեծ տեղ։ Որպես գիտության ինքնուրույն ճյուղ երաժշտական ազգագրությունը ձևավորվել է XIX դ. երկրորդ կեսին։ Հայ ժողովրդի երաժշտական արվեստը հնագույն ժամանակներից արժանացել է պատմագիրների, բանաստեղծների, կոմպոզիտորների և գեղագետների ուշադրությանը։ Միջնադարում գրառվել և մշակվել են բազմաթիվ ժողովրդական երգերի խոսքեր, եղանակները խազերով ձայնագրվել և առատորեն օգտագործվել են հոգևոր երաժշտության մեջ:


    • Ընթերցեք նաև

Ուիթնի Հյուսթոնի և Մրայա Քերիի «When You Believe» երգը հայերեն

  • 397

Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

  • 353

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

  • 379

Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն

  • 317

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

  • 890

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

  • 426

Բըրդիի «People Help the People»-ը հայերեն թարգմանությամբ

  • 243

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

  • 500

Ջոն Լենոնի «Imagine»-ը հայերեն թարգմանությամբ

  • 1646

Ջեսսի Ջիի «Flashlight»-ը հայերեն թարգմանությամբ

  • 260

Դունկան Լոուրենսի «Arcade»-ը հայերեն թարգմանությամբ

  • 1022

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ

  • 3691

Գոթյե՝ «Somebody That I Used To Know»-ն հայերեն թարգմանությամբ

  • 580

Ֆարել Ուիլյամս-ի «Happy»-ն հայերեն թարգմանությամբ

  • 418

Մայքլ Ջեքսոնի «Billie Jean»-ը հայերեն թարգմանությամբ

  • 620

Queen` «Bohemian Rhapsody»-ն հայերեն թարգմանությամբ

  • 1276