Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Օրվա տերմինը. Կոմպոզիցիա

0a8d767558f5257330b21f0e7571cc4e - Օրվա տերմինը. Կոմպոզիցիա

Ի՞նչ է կոմպոզիցիան

Հորինվածք, կառուցվածք:

Գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքը, որը պայմանավորված է նրա բովանդակությամբ, ինչպես և բնույթով ու նշանակությամբ։ Կոմպոզիցիան գեղարվեստական ձևի կարևորագույն, կազմակերպող բաղադրիչն է, ստեղծագործությանը հաղորդում է միասնություն և ամբողջականություն, նրա տարրերը համաստորադասում միմյանց և ամբողջին։

Գրականության մեջ

Գրականության մեջ կոմպոզիցիան գրական ստեղծագործությունների բոլոր բաղադրամասերի կառուցվածքը, խմբավորումը, դասավորությունն ու փոխադարձ կապն է։ Գրական ստեղծագործության կառուցվածքը պայմանավորված է նրա թեմայով և գաղափարով։ Փոքր ծավալի երկերում կոմպոզիցիան ավելի պարզ է, ծավալուն երկերում՝ բարդ։ Կառուցվածքային ձևերից են պատումի շարադրանքը հեղինակի, ականատեսի, գլխավոր հերոսի կողմից, նամականին, օրագրությունը։ Գրական երկի կառուցման միջոցներից են կերպարների ընդհանրացված գնահատականը, նրանց դիմանկարը, ապրումների և հոգեկան վիճակների, կենցաղային միջավայրի և իրերի նկարագրությունը, բնության տեսարանները, հերոսների ուղղակի խոսքը, հեղինակային շեղումները։ Պատմողական և դրամատիկական ստեղծագործություններում կոմպոզիցիայի կարևորագույն բաղադրամասերից է նաև գործողությունների և դեպքերի ընթացքը՝ սյուժեն:

Տարածական արվեստներում

Տարածական արվեստներում կոմպոզիցիան միավորում է գեղարվեստական ձևի կառուցման միջոցները (տարածության և ծավալի իրական կամ պատրանքային ձևակազմում, սիմետրիա և ասիմետրիա, մասշտաբ, ռիթմ և համաչափություն, նրբերանգ և հակադրություն, հեռանկար, խմբավորում, գունային լուծում և այլն)։

Կոմպոզիցիան կազմակերպում է ստեղծագործության ինչպես ներքին կառուցվածքը, այնպես էլ նրա հարաբերակցությունը շրջապատող միջավայրի ու դիտողի հետ:


    • Ընթերցեք նաև

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 293

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 101-ամյակն է

  • 91

Netflix-ը 2022 թվականին կթողարկի ավելի քան 20 կորեական ֆիլմ և սերիալ

  • 253

Օրվա տերմինը. Դիվիզիոնիզմ

  • 75

90 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

  • 121

Առոգանությունը՝ որպես այցեքարտ. փաստեր Ինգեբորգա Դապկունայտեի մասին

  • 179

Գասպար Ուլիել. ֆրանսիացի կապուտաչյա սրտակերը

  • 888

Ծնունդ. Էդգար Պոն և իր տարօրինակությունները

  • 454

Սյուրռեալիզմից մինչև փոփ արտ. ինչպես հասկանալ, թե արվեստի որ ուղղությունն է ձեր առջև

  • 2086

«Պատերազմ և խաղաղություն». ինչպես ստեղծվեց Լև Տոլստոյի վեպ-էպոպեան

  • 237

Ռենատա Լիտվինովա. ես այլևս չեմ լինի, եթե դադարեմ սիրել

  • 255

Փաստեր ամերիկյան դասական կինոյի ամենահայտնի զույգի՝ Laurel & Hardy -ի մասին

  • 163

Միայն առաջ. 5 ֆիլմ, որոնց հերոսներն ամեն ինչ սկսում են զրոյից

  • 1399

Աֆիշա. հունվարի 19 – հունվարի 23

  • 86

Գտնել ու կորցնել. Էդիթ Պիաֆ և Մարսել Սերդան

  • 201

Դալիդա. Բացահայտելով ողբերգական դիվային

  • 762