Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Օրվա տերմինը. Սյուիտ

Mattia Preti   Concert   WGA18386 - Օրվա տերմինը. Սյուիտ

Ի՞նչ է սյուիտը

Շարանվագ, գործիք, երաժշտական հիմնական ցիկլային ձևերից։

Բաղկացած է ընդհանուր գեղարվեստական մտահաղացմամբ միավորված մի քանի ինքնուրույն, սովորաբար՝ հակադիր մասերից:

Ի տարբերություն սոնաաի և սիմֆոնիայի, սյուիտին բնորոշ է մասերի առավել ինքնուրույնություն, դրանց փոխհարաբերության ոչ այնքան խիստ օրինաչափություն, ինչպես նաև անմիջական կապ երգի, պարի հետ։ Սյուիտի նախատիպը արդեն 16-րդ դարին բնորոշ դանդաղ (պավանա) և արագ (գաույարդա) պարերի համադրումն է:

Պատմական ակնարկ

Հնագույն պարային սյուիտի դասական տեսակը ձևավորվել է 17-րդ դարի կեսին Յո․ Յա․ Ֆրոբերգերի ստեղծագործության մեջ։ Այն բաղկացած է 4 պարից՝ չափավոր արագ ալեմանդայից, արագ կուրանտայից, դանդաղ սարաբանդայից և սրընթաց ժիգայից։ Դրանցից բացի 17-18-րդ դարերում սյուիտում ընդգրկվել են՝ մենուետ, գավոտ, բուռե, պասպիե, պոլոնեզ, ոչ պարային պիեսներ՝ պրելյուդ, նախերգանք, արիա, ռոնդո ևն։ Բոլոր մասերը, որպես կանոն, գրվել են միևնույն տոնայնությամբ, կատարվել են լյուտնյայով, կլավեսինով, նվագախմբով։ Դասական սյուիտի բարձրագույն նմուշներ են ստեղծել Յո․ Ս. Բախը, և Գ․ Ֆ․ Տենդելը։ 19-20-րդ դարերում ստեղծվել են, գլխավորապես, ոչ պարային բնույթի նվագախմբային սյուտներ, որոնք երբեմն ներառել են նաև պարային առանձին ձևեր (Պ․ Ի. Չայկովսկի), հաճախ այդպիսի սյուիտները եղել են ծրագրային (Ն․ Ա․ Ռիմսկի-Կորսակովի «Շահարազադե»), կենտրոնական տեղ են գրավել թատերական ներկայացումների, օպերաների, բալետների երաժշտությունից (Գրիգի «Պեր Գյունտ», Չայկովսկու, Պրոկոֆևի, Խաչատրյանի բալետային սյուիտները), նաև կինոերաժշտությունից կազմված սյուիտները։ Գրվում են նաև ժողովրդական պարային ավանդույթների հետ կապված սյուիտներ (Պեյկոյի «Մոլդավական սյուիտ»):


    • Ընթերցեք նաև

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 293

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 101-ամյակն է

  • 91

Netflix-ը 2022 թվականին կթողարկի ավելի քան 20 կորեական ֆիլմ և սերիալ

  • 253

Օրվա տերմինը. Դիվիզիոնիզմ

  • 75

90 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

  • 121

Առոգանությունը՝ որպես այցեքարտ. փաստեր Ինգեբորգա Դապկունայտեի մասին

  • 179

Գասպար Ուլիել. ֆրանսիացի կապուտաչյա սրտակերը

  • 888

Ծնունդ. Էդգար Պոն և իր տարօրինակությունները

  • 454

Սյուրռեալիզմից մինչև փոփ արտ. ինչպես հասկանալ, թե արվեստի որ ուղղությունն է ձեր առջև

  • 2086

«Պատերազմ և խաղաղություն». ինչպես ստեղծվեց Լև Տոլստոյի վեպ-էպոպեան

  • 237

Ռենատա Լիտվինովա. ես այլևս չեմ լինի, եթե դադարեմ սիրել

  • 255

Փաստեր ամերիկյան դասական կինոյի ամենահայտնի զույգի՝ Laurel & Hardy -ի մասին

  • 163

Միայն առաջ. 5 ֆիլմ, որոնց հերոսներն ամեն ինչ սկսում են զրոյից

  • 1399

Աֆիշա. հունվարի 19 – հունվարի 23

  • 86

Գտնել ու կորցնել. Էդիթ Պիաֆ և Մարսել Սերդան

  • 201

Դալիդա. Բացահայտելով ողբերգական դիվային

  • 762