Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

«Պելե». Netflix-ի նոր պատմավավերագրական ֆիլմը

ՈՔԵՌՏ - «Պելե». Netflix-ի նոր պատմավավերագրական ֆիլմը

Netflix-ը շարունակում է իր պատմավավերագրական ֆիլմերի շարքը, որտեղ անդրադառնում է ամենատարբեր երկրների ուոլորտների համաշխարհային մեծություններին։ Օրեր առաջ սթրիմինգայում հարթակում հայտնվեց ֆուտբոլի պատմության կարևորագույն խաղացողներից մեկի՝ Պելեի մասին պատմող վավերագրականը։ Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը պատմում է, թե ինչով է հետաքրքիր լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստի մասին պատմող ֆիլմը, անգամ եթե ֆուտբոլասեր չեք։

 

 

Էդսոն Արանտիս դու Նասիմենտի՝ Պելեյի մասին կենսագրական վավերագրականը Netflix-ի ձմեռային շրջանի ամենասպասված ֆիլմերից մեկն է։ Ինչպես հայտնի է հարթակի նախորդ կենսագրականներից՝ վավերագրականների պարագայում Netflix-ին հաջողվում է գտնել իսկապես բացառիկ արխիվային կադրեր, բացի այդ՝ նաև ներգրավել ֆիլմի հերոսին, որը մինչ այդ վաղուց հանդես չի եկել նմանատիպ ձևաչափով։

«Պելե»-ի պարագայում ռեժիսորներ Դևիդ Թրիհորնը, Բեն Նիքոլասը և պրոդյուսեր Քևին ՄաքԴոնալդը կարողացել են պատկերել ոչ միայն 20-րդ դարի ամենախոշոր, տաղանդավոր և նշանավոր ֆուտբոլիստներից մեկին (եթե ոչ ամենաամենային), այլֆիլմի ստեղծողներիի մոտ ստացվել է նաև պատմել մինչ պելեական և պելեականշրջանի Բրազիլիայի մասին։ Մինչ 50-ականները չլինելով ֆուտբոլի կամ մեկ այլազգային բրենդի երկիր՝ հենց ֆուտբոլի և անհատապես Պելեի շնորնիվ այդ լատինաամերիկյան երկիրը դասվեց Գերմանիայի, Շվեդիայի կամ Իտալիայի կողքին, կարկառուն հաղթանակների և մեծաղմուկ տրիումֆների շնորհիվ Բրազիլիայի մասին սկսեցին խոսել ամբողջ աշխարհում։ Ինչպես նշել է բրազիլացի դրամատուրգ ՆելսոնՌոդրիգեսը՝ Բրազիլիան ուներ «փողոցային շան բարդույթ», հատկապես 1950-իՖուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ողբերգական պարտությունից հետո։Հենց այդ ժամանակ դեռևս 10 տարեկան Պելեն իր հորը՝ ֆուտբոլիստ Դոնդինյոյին, խոստացավ հաղթել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Իհարկե, հայրն այդժամանակ չէր կասկածում, որ որդու խոստումը կիրականանա, կդառնա այդքան պատմական, այդքան խորհրդանշանական։ Ինչպես մեկնաբանում են Պելեի ընտանիքի անդամները, թիմակիցները, ընկերներն ու ծանոթները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են ֆիլմում, որպեսզի սեփական փորձի, ապրած զգացմունքների և էյֆորիկ հիշողությունների շնորհիվ կիսվեն իրենց երկրի ոչ միայն սպորտային, այլ նաև սոցիալմշակութային զարթոնքով, Պելեն այն մարդն էր, որ եկել էր լուծելու խնդիրները։ «Փողոցային շան բարդույթը» սկսեց վերանալ, բրազիլացիները սկսեցին սիրել ինքներն իրենց։ Այն ֆրուստրատիվ, պեսիմիստական իրականությունը, որտեղ «Բրազիլիա» բառը ոչինչ չէր հուշում եվրոպացիներին և որը սեփական մաշկի վրա զգացել և բախվել էր դեռևս 17 տարեկան Պելեն և իր ազգային թիմը, առաջին անգամ Եվրոպա այցելելու արդյունքում՝ այլևս անցյալում էր։

B43D8001 1926 4C0C B68D 238BCCCDCF93 960x540 - «Պելե». Netflix-ի նոր պատմավավերագրական ֆիլմը

Բրազիլիայի ամենաակտիվ, կարկառուն և հայտնի հանրային գործիչները՝ լրագրողներից մինչև նախկին նախագահներ, «Պելե»-ում պատմում են ոչ միայն ֆուտբոլային կամսպորտային վերևելքների ու թռիչքների, այլ ազգային ոգևորության, առաջադիմության և զարգացման ժամանակաշրջանի մասին։ Անգամ եթե հեռվանանք ֆուտբոլային կոնտեքստից և (օրինակ՝ չլինելով ֆուտբոլասեր) չպատկերացնենք լեգենդար ֆուտբոլիստի տեխնիկական և բնածին շնորհքն ու հմտություններն՝ սոցիալական, մշակութային և քաղաքական առումով պարզ է դառնում, որ Բրազիլիան ուներ (և վաղուց սպասում էր) ազգային հերոսի կարիք։ Մեկի, ում կցանկանան նմանվել միլիոնավոր աղքատ, սևամորթ և փողոցներում մեծացող դեռահաս տղաները, որոնք մինչ այդ չունեին հստակ ամբիցիաներ կամ ուսման ծարավ։ Եվ Netflix-ի նոր ոգեշնչող և հուսադրող վավերագրականը հենց դրա մասին է։


    • Ընթերցեք նաև

Ի՞նչ դիտել տանը. Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ «Հոկտեմբերյան երկինք» կենսագրական դրաման

  • 299

Ի՞նչ դիտել տանը. Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի «Դուք նամակ ունեք» դրամեդին

  • 331

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

  • 155

Ի՞նչ դիտել տանը․ պատանի Մեթյու ՄքՔոնահիի, Բեն Աֆլեքի և Միլա Յովովիչի մասնակցությամբ «Շփոթմունքի և հաճույքի մեջ»-ը

  • 168

Ի՞նչ դիտել տանը. Աբդելատիֆ Քեշիշի կրքոտ, կիսամերկ ու ծովային «Մեկտուբ, իմ սեր. երգ առաջին»-ը

  • 595

Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

  • 242

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

  • 232

Ի՞նչ դիտել տանը. 80-ականների իտալական ամառ տեղափոխող «Կանչիր ինձ քո անունով» մելոդրաման

  • 455

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

  • 409

Ի՞նչ դիտել տանը. Բերնարդո Բերտոլուչիի հուզառատ, վայրենի ու կուսական «Խուսանավող գեղեցկությունը»

  • 569

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

  • 699

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

  • 313

Ի՞նչ դիտել կինոթատրոններում. Էմմա Սթոունի «Քրուելա»-ն՝ Դիսնեյի ամենանորաձև punk-չարագործի կենսագրականը

  • 233

Հոբելյանական և քովիդյան. Կիևի միջազգային կինոփառատոն «Молодість»-ը՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի աչքերով

  • 204

Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

  • 202

10 ամենաթանկ ֆիլմերը

  • 445