Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

EnDjgfRWMAATgg8 - «Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Իսպանիայի այս հավաքականից քչերն էին սպասում մեծ հաջողություններ։ Եվրոպայի անցած առաջնության ընթացքում Լուիս Էնրիկեի տղաներն անսպասելիորեն հասան կիսաեզրափակիչ, որտեղ զիջեցին միայն ապագա չեմպիոն Իտալիային։ Պատկերը կրկնվեց նաև Ազգերի լիգայի խաղարկությունում. «ֆուրիա ռոխան» զիջեց միայն մրցաշարի հաղթողին։ Իսպանիայի այս ընտրանին համալրված է մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներով։ Նրանց ընդգծված առաջատարը հարձակման գծում մեկն է, որը տպավորել է ոչ միայն Լուիս Էնրիկեին, այլև անձամբ Պեպին։

Համառությամբ Ֆերան Տորեսն աչքի էր ընկնում դեռևս փոքր տարիքում։ Վալենսիա քաղաքում գործող EPLA դպրոցում, որտեղ սովորում էր Ֆերանը, երեխաներին ծանոթացնում էին ֆուտբիտո սպորտաձևին (ֆուտբոլ+ֆուտզալ=ֆուտբիտո), որտեղ նա մրցակցությունից դուրս էր սեփական մեթոդիկայի շնորհիվ. Տորեսի ծնողներն ունեին մեծ առանձնատուն և պահում էին 4 շուն։ Նրանք փոքրիկ ֆուտբոլիստի համար ծառայում էին որպես կպչուն պաշտպաններ։ Չորքոտանի բարեկամների հետ աշխատանքը և թույն թիմակից-ընկերներ ունենալը ապահովեցին պատմական ցուցանիշ։ Վերջին 10 տարվա ընթացքում դպրոցում չի հայտնվել թիմ, որն ավելի արդյունավետ ֆուտբոլ է խաղացել։

item 2 8347 - «Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Ֆերան Տորեսի ընտանիքը յուրահատուկ է ամեն ինչով։ Սովորաբար, երեխային ֆուտբոլի է տանում հայրը, որը ժամանակին կապ է ունեցել ֆուտբոլի հետ կամ, լավագույն դեպքում, պապը։ Ֆերան Տորեսի պարագայում պատկերը լրիվ հակառակն էր. առաջին մարզմանը նրան տարել է մայրը։ «Վալենսիայի» առաջին մանկական թիմում մարզվում էին նրա 5-7 տարեկան հասակակիցները, սակայն 2 ամիս անց պարզ դարձավ՝ Տորեսին այդքանը չի բավարարում։

«Պրեբենխամինեսում» ես ստացա այն ամենը, ինչ պետք է սկսնակ ֆուտբոլիստին։ Քանի որ ես առավոտից գիշեր մտածում էի ֆուտբոլի մասին, խաղում էի նույնիսկ շներիս հետ, ես ավելի արագ էի յուրացնում ամեն ինչ։ Իմ խմբակիցները մի էլեմենտը սովորում էին 2 ամսում, ես՝ 2 շաբաթում։ Երբ դարձա 11 տարեկան, մեր տուն եկան մարդիկ, որոնք ցանկացան դառնալ իմ ներկայացուցիչները հետագայում։ Նրանց շնորհիվ ես աճեցի», – հիշում է Ֆերան Տորեսը։

44488747 scaled 1280x640 1 960x480 - «Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Սակայն 12 տարեկանում Ֆերան Տորեսը կարող էր հեռանալ ֆուտբոլից… հասակի պատճառով։ Հասունացման շրջանում պատանին սպասվածից ավելի արագ էր աճում։ Չափից բարձր հասակի պատճառով Տորեսը կորցրեց իր ճկունությունն ու արագությունը։ Դրան էլ գումարած՝ ֆուտբոլիստի մոտ բժիշկներն ախտորոշեցին ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, ինչի պատճառով նա գամվեց անկողնուն։ «Ավելի քան 2 ամիս բուժվելուց հետո, երբ վերադարձա խաղադաշտ, տպավորություն էր, թե առաջին անգամ էի տեսնում գնդակն ու դաշտը։ Շատ բարդ ժամանակահատված էր ինձ համար։ Բայց ես հաղթահարեցի բոլոր դժվարությունները» – պատմում է իսպանացի հարձակվողը։

«Ես չեմ խորտակվի». այսպիսի տեքստով դաջվածքը զարդարում է Ֆերան Տորեսի ձեռքը։ Այս տատուն նա արել է «Վալենսիայի» երկրորդ թիմ տեղափոխվելու մասին լուրն իմանալուց հետո։ Այդ տարի նա մասնակցեց Աշխարհի Մ17 առաջնությանը, որտեղ Իսպանիայի հավաքականը հասավ եզրափակիչ: Անգլիայից կրած պարտությունը ոչ մի կերպ չհամարվեց ձախողում. իսպանական ֆուտբոլն ուներ նոր սերունդ, որի աճն ակներև էր, իսկ այդ թիմի առաջատարը Ֆերան Տորեսն էր։ Դրան հաջորդեցին նորամուտները մեծահասակների թիմերում։ 17 տարեկանում նրան հրավիրեցին «Վալենսիայի» առաջին թիմ։ Ֆերան Տորեսը դարձավ ակումբի պատմության 5-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

1596579134 995672 noticia normal 960x540 - «Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

«Ինձ անմիջապես գրավեցին նրա թեթևությունն ու բազմակողմանիությունը։ Տեխնիկապես լավ զարգացած ու գերարագաշարժ ֆուտբոլիստ։ Նա հիանալի զույգ կազմեց Դանի Պարեխոյի հետ. նրանք միասին հրաշքներ էին գործում։ Երբ նրան ներգրավեցինք հիմնական թիմում, նա դեռ երիտասարդների հավաքականում փայլում էր միջազգային հարթակում», – ասում է Մարսելինո Գարսիա Տորալը՝ Տորեսի առաջին մարզիչը։ Եվրոպայի Մ19 առաջնությանն արդեն Իսպանիայի հավաքականին որևէ մեկը կանգնեցնել չկարողացավ. «Կարմիր ֆուրիան» հաղթեց բոլոր մրցակիցներին ու դարձավ չեմպիոն։ Եզրափակիչում Ֆերան Տորեսը դարձավ դուբլի հեղինակ։ Սակայն եվրոպական ստուգատեսին ցույց տված հաջող խաղին հաջորդեցին զարմանահրաշ իրադարձություններ։

Վերադարձից հետո ակումբի ղեկավարությունը հայտնեց, որ նրա հետ հույս չի կապում՝ պատճառաբանելով, որ նոր տրանսֆերներ են իրականացվել, և ծախսերը պետք է արդարացվեն։ Նման հեռանկարները չէին կարող չանհանգստացնել երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստին։ 2019/2020 մրցաշրջանի ընթացքում ակումբի ներկայացուցիչների ու ղեկավարության հետ բանակցությունները, սակայն, տապալվեցին. «Վալենսիայի» նախագահ Անիլ Մուրտին կայացրել էր իր որոշումը՝ Ֆերան Տորեսն իրեն պետք չէ։

2020 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթին» «Վալենսիային» «կոպեկներ» առաջարկեց տաղանդավոր ֆուտբոլիստի համար(ժամանակակից ֆուտբոլում հեռանկարային ֆուտբոլիստը 25 միլիոնից հաստատ ավելի թանկ արժե), բայց Մուրտին, չգիտես ինչու, այդ գումարին էլ էր համաձայն։ Գվարդիոլան բառի ամենաուղիղ իմաստով, ի դեմ Տորեսի, գտավ իսկական «հորքուրի գանձ». իսպանացի հարձակվողը դարձավ այլընտրանք ոչ ստաբիլ Գաբի Ժեզուշին ու ծերացող Սերխիո Ագուերոյին։ Առաջին լիարժեք մրցաշրջանում Ֆերան Տորեսը դարձավ 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կորոնավիրուսային խուճապից հետո նա վերադարձավ գոլերի ծարավով. «Նյուքասլի» հետ խաղում Տորեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

ferran torres manchester city 2021 22 8k1742fgmcuf1xdyh47qc98z6 960x540 - «Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Ընդամենը մեկ տարի բարձր մակարդակի ֆուտբոլ ցույց տալուց հետո Ֆերան Տորեսի մասին խոսում էր ամբողջ Եվրոպան։ «Վալենսիայում» իրենց գլխին էին տալիս, իսկ «Բարսելոնայում» նրան լրջորեն դիտարկում էին որպես Լեո Մեսիի փոխարինող։ Կատալոնական ակումբից նույնիսկ կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, սակայն Ֆերան Տորեը մերժել է «Բարսայի» առաջարկը։ Գուցե տրանսֆերը կայանար, եթե Հարի Քեյնը համաձայներ տեղափոխվել «Սիթի», սակայն Տորեսի վստահ խաղը ԵՎՐՈ-ի ընթացքում հետ պահեց «քաղաքաբնակներին» անգլիացի գոլահարի տրանսֆերից։

«Մենք որոշեցինք նոր հարձակվող չգնել։ Այո՛, Սերխիո Ագուերոն հեռացավ, սակայն մենք ունենք այլ ֆուտբոլիստներ, որոնք ոչ պակաս արդյունավետ են։ Ժեզուշն իր հավաքականի հիմնական հարձակվողն է, Ֆերան Տորեսը՝ իր։ Մենք գոհ ենք նրանից», – տրանսֆերային պատուհանն ամփոփել է Պեպ Գվարդիոլան։ Կատալոնացի մասնագետը Ֆերան Տորեսին օգտագործում է խաղադաշտի ամբողջ երկայնքով։ Սկզբում իսպանացի հարձակվողը խաղում էր որպես եզրային հարձակվող(բայց դե Պեպը չէր կարող առանց փորձարկումների ու նորարարությունների, չէ՞)։ Տորեսը սկսեց դիտարկվել և՛ որպես կենտրոնական հարձակվող, և՛ ենթահարձակվող, և՛ «կեղծ 9 համար»։

«Հավաքականում ես խաղում եմ տարբեր դիրքերում, ինչպես և ակումբում։ Շվեդիայի հետ խաղում, օրինակ, կատարում էի «կեղծ 9 համարի» պարտականությունները։ Իհարկե, դա ինձ համար իդեալական տարբերակ չէր, բայց ես գիտակցում էի, որ իմ՝ հավաքականում խաղալու գործոնը պայմանավորված է բազմաֆունկցիոնալությամբ։ Լավ եմ զգում, երբ խաղում եմ հարձակման կրակագծում» – ասում է Ֆերան Տորեսը։ Նորամուտից հետո Ֆերան Տորեսը հավաքականում խաղացել է 21 անգամ, որոնցից 16-ում՝ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, 3 գոլ է խփել Գերմանիային, ԵՎՐՈ-ի ամենավառ խաղերից մեկում՝ խորվաթների դեմ, դարձել է 1+1-ի հեղինակ։

ezgif.com webp to jpg 960x720 - «Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Ֆերան Տորեսի ցուցանիշներն ակումբային մակարդակում և ազգային հավաքականում իսկապես տպավորիչ են։ Գվարդիոլայի հետ Տորեսը դեռ իրեն ցույց կտա, իսկ հավաքականում նա արդեն գրանցել է պատմական ցուցանիշներ։ Նախ՝ նա գերազանցել է Ռաուլին՝ դառնալով հավաքականի կազմում 18 գոլի սահմանը հատած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հետո՝ արդյունավետ խաղի տոկոսային հաշվարկում էլ հավասարը չունի: Տորեսն անցկացրած խաղերի 35%-ում գրավել է մրցակցի դարպասը։ Ազգերի լիգայի ավարտված խաղարկությունում նրա հիմնական մրցակիցը Կիլիան Մբապեն էր, որն էլ ապահովեց չեմպիոնությունը։ Վստահաբար կարելի է ասել, որ Տորես-Մբապե մրցակցությանը մենք ականատես ենք լինելու հաջորդ 1 տասնամյակի ընթացքում։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Լիսաբոնի «Սպորտինգը» կզրկվի եվրագավաթներին մասնակցելու իրավունքից, եթե սահմանված ժամկետում ապացույցներ չներկայացնի ՈՒԵՖԱ

  • 13

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել տաղանդավոր հարձակվողի տեղափոխության հարցում

  • 290

Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուն կարիերան կշարունակի Անգլիայում

  • 972

Հայտնի է՝ ինչու է խափանվել Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը

  • 1767

Ուոքեր. «Պրեմիեր լիգան հաղթելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգան»

  • 461

Արդյունավետ ոչ-ոքի՝ «Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի» խաղում

  • 375

Գվարդիոլան հրաժարվել է մեկնաբանել «Մանչեսթեր Սիթիում» իր ապագայի վերաբերյալ հարցը

  • 247

«Սիթին» վստահ է, որ առաջիկա օրերին ձեռք կբերի արգենտինացի ծագող աստղին

  • 416

Ներկա պահին աշխարհի լավագույն տուգանային հարվածներն իրացնողը՝ ըստ Գվարդիոլայի

  • 111

«Մանչեսթեր Սիթին» հումորային գրառմամբ է անդրադարձել Գվարդիոլայի ծննդյան տոնին (տեսանյութ)

  • 952

Ստերլինգի որդին գոլը տոնել է Ռոնալդուի ոճով (տեսանյութ)

  • 466

Դե Բրույնեի գոլը հաղթական էր «Չելսիի» դեմ խաղում

  • 397

Տուխել. «Նրանք Անգլիայի լավագույն թիմն են»

  • 924

«Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ եկամուտների ծավալով շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդին»

  • 240

Մոդրիչը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

  • 1020

Բենժամեն Մենդին գրավի դիմաց ազատ է արձակվել

  • 671