Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

բանաաաակ min - Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

Այսօր առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստեր՝ աշխարհի տարբեր երկրների բանակների մասին:

Գեյ-ջոկատ. առասպե՞լ, թե՞ իրականություն

Հին հույն կառավարիչները կազմավորում էին «սուրբ զորքեր», որոնք համարվում էին անպարտելի: Բացատրությունը պարզ էր. տղամարդիկ կատաղի կռվում էին ու նախընտրում մահը՝ պարտությունից, որպեսզի իրենց սիրելի տղամարդկանց առաջ չխայտառակվեն:

«Ջերոնիմո»

Երբ ամերիկացի զինվորները դուրս են ցատկում ինքնաթիռներից, նրանք գոռում են «Ջերոնիմո»: Իրականում դա պայմանավորված է մի խիզախ հնդկացու պատմության հետ, որը երկար տարիներ շարունակում էր պատերազմել եվրոպական զավթիչների դեմ: Նրա անունը Ջերոնիմո էր: Արտասանելով այդ անունը ՝ ամերիկացիները հույս ունեն ստանալ այդ մարդու քաջությունը:

Բրայլյան գրերի ռազմական նշանակությունը 

Ի սկզբանե Բրալյան գրերը ռազմական նշանակություն ունեին՝ դեռևս Նապոլեոնի ժամանակներից։ Դրա միջոցով զինվորները կարողանում էին տեղեկատվություն փոխանակել՝ առանց աղմուկի և լույսի։ Սակայն շուտով պարզվեց, որ բավականին բարդ և ժամանակատար է այդ գրերը յուրացնելը, ուստի շատ տարիներ անց միայն Բրայլյան գրերը սկսեցին ծառայել մարդկությանը…

98669be5196d446b469ecb31bd232e65f8b91b1c 960x640 - Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

Հատուկ ծառայությունները գիտեն Սանտա Կլաուսի տեղը

20-րդ դարի կեսերին, Սուրբ ծնունդից առաջ, Կոլորադո-Սպրինգսի խանութներից մեկը, որոշելով գովազդային ակցիա կազմակերպել, թերթում հայտարարություն էր տվել Սանտա Կլաուսի հեռախոսահամարով։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար այդ համարը սխալ էր տպագրվել և համընկել էր հակաօդային պաշտպանության տեղական հրամանատարական կենտրոնի հեռախոսահամարի հետ։ Ուստի երեխաների զանգերին պատասխանելով՝ զինվորականները հայտնում էին նրանց Սանտա Կլաուսի գտնվելու կոորդինատները։ Այդ ավանդույթը պահպանվել է մինչև մեր օրերը, և երեխաները ամբողջ դեկտեմբեր ամսին կարող են իմանալ՝ որտեղ է գտնվում Սանտան։

Անվճար հեռախոսազանգեր

Բրազիլացի զինվորները կարող են անվճար խոսել ռացիայով ՝ օգտագործելով ամերիկյան արբանյակները: Այս հայտնագործությունն արվել է ոչ վաղ անցյալում: Բավական է պարզապես տեղադրել անհրաժեշտ դետալը, և արբանյակային կապն ապահովված է:

Հերոս աղավնին

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կատարած սխրանքների համար անգլիացիները գնդապետի կոչում տվեցին № 888 աղավնուն:

34 - Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

Ռազմածովային ուժեր՝ անծով երկրում

Բոլիվիան թեև չունի ծովային տարածքներ, սակայն այդ երկրի բանակում կան նաև ռազմածովային ուժեր: Բանն այն է, որ երբ 1879թ.-ի պատերազմից հետո Բոլիվիան ստիպված էր Չիլիին զիջել իր ջրային սահմանները, այդպես էլ երկրի հասարակական գիտակցությունը չկարողացավ հաշտվել այդ իրողության հետ և նրանք պահպանեցին պետության ռազմածովային ուժերը:

Ամենամարդաշատ բանակները

Թվաքանակով ամենամեծ բանակն ունեն Չինաստանը` 2,285,000 , Ամերիկայի Միացյալ Նահանգները` 1,456,850, Հնդկանստանը` 1,325,000, Հյուսիսային Կորեան` 1,262,000, Ռուսաստանը` 1.037.000 մարդ:

Հնարամիտ Պետոս I-ը

Զինվորական համազգեստի դիզայնը սկսել են քննարկել դեռևս 20-րդ դարում։ Համազգեստի թևքերին կոճակը դրվել է այն պատճառով, որ գյուղերից բանակ եկած երիտասարդները սովորություն են ունեցել բերանը մաքրել թևքով, որի հետևանքով համազգեստը շատ արագ կեղտոտվել է, իսկ համազգեստներն անընդհատ փոխելը մեծ ծախսերի հետ էր կապված։ Երբ թևքերին կոճակ դրվեց, դա արդեն խանգարեց զինվորներին բերանը թևքով մաքրել, և համազգեստները սկսեցին ավելի երկար օգտագործվել։

250px Peter der Grosse 1838 - Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Հայաստանի բարեկամ Ջորջ Քլունին․ 10 փաստ հայտնի դերասանի կյանքից

  • 195

10 փաստ Պենելոպե Կրուսի կյանքից և կինոկարիերայից

  • 661

10 փաստ Ջիմ Քերրիի կյանքից

  • 589

10 դեպք, երբ դերասանները «ստիպել են» փոխել կերպարն ու սցենարը

  • 3689

Օսկարակիր երգեր

  • 644

2020-ի ամենավաճառված գրքերը Հայաստանում[10 գիրք]

  • 1226

Լեզվական ռեկորդներ

  • 474

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

  • 1256

Ի՞նչ հագնել. 2021-ի գարուն/ամառ նորաձևության միտումները

  • 1693

5գիրք + 5ֆիլմ. Համլետ Մուրադյան

  • 1508

5 փաստ Մոնիկա Բելուչիի դստեր մասին

  • 1792

Աշխարհի 10 ամենադժվար լեզուները

  • 3015

10 սերիալ. խորհուրդ է տալիս Հասմիկ Սիմոնյանը

  • 734

Աշխարհի 10 ամենագեղեցիկ քաղաքային այգինները

  • 510

11  նշանակալից ամսաթիվ հակաբեղմնավորիչների պատմության մեջ

  • 4209

2021-ին` 40 տարեկան [հայտնի մարդիկ, որ տոնելու են 40 ամյակը]

  • 806