Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Քաջալերող և փոխակերպող ֆիլմացանկ. 3 լավ ֆիլմ

f169279 3967 original - Քաջալերող և փոխակերպող ֆիլմացանկ. 3 լավ ֆիլմ

Շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել ֆիլմեր, որոնք ցանկալի է դիտել ծանր և բարդ հոգեբանական շրջանում։ Ֆիլմեր, որոնք հույս են տալիս, մոտիվացնու են և ներշնչում միայն դրականն ու բարին, անգամ եթե խոսում են կյանքի անկայուն շրջանների մասին։

Շոն Փենի ռեժիսորական աշխատանքը, վերջին տարիների ամենահաջողակ շվեդական ֆիլմերից մեկն ու մեր դարի լավագույն ֆրանսիական դրամաներից ամենաչարաճճին ու երաժշտականը, որը պատմում է գիշերօթիկ դպրոցի սաների մասին, ովքեր ապրում են իրենց կյանքի կարևորագույն՝ կազմավորման շրջանը։

 

En man som heter Ove / «Ուվեի երկրորդ կյանքը», 2015 

Ավանդաբար կարծրատիպկարծիք է ձևավորվել, որ շվեդների ազգային արսենալի մեջ են մտնում սառը շփումը, մեկուսացումը, անվստահությունն օտարների նկատմամբ։ Սցենարիստ և ռեժիսոր Հաննես Հոլմի «Ուվեի երկրորդ կյանքը» շվեդական դրամեդին (դրամա + քոմեդի) հենց այդ առանձնահատկությունների մասին է. այն պատմում է միջին վիճակագրական թոշակառու Ուվեի մասին, ով հավերժ փնթփնթում է, բողոքում հարևաններից և կատաղության մեջ ընկնում նետված աղբի առկայության փաստից: Ուվեն ապրում է իր վերջին օրերը՝ երազելով սիրելի կնոջ մոտ՝ անդրշիրիմյան աշխարհ տեղափոխվելու մասին։ Այնուամենայնիվ, մի քանի իրադարձություններ ստիպում են ծերունուն վերանայել իր տեսակետները, արժևորել կյանքն ու անգամ գտնել ու բացել կեցության երկրորդ շունչը:

8F22C922 B898 4AAF 959F 7F3920D79260 960x640 - Քաջալերող և փոխակերպող ֆիլմացանկ. 3 լավ ֆիլմ

Les Choristes / «Խմբերգիչները», 2004

 

Հետպատերազմյան Ֆրանսիա, 1949 թվական: Կլեմենտ Մաթյուն, անհաջող կոմպոզիտոր է , հումանիստ և պարզապես բարեսիրտ անձնավորություն, ով աշխատանք է ստանում տղաների գիշերօթիկ դպրոցում, աշխատելու է բարդ պատանիների համար: Տեսնելով հաստատության բարքերը՝ սառը պատժախցերում և պարտադրված հանձնարարություններով, Մաթյուն որոշում է կազմակերպել իր սեփական կրթական պրակտիկան՝ ստեղծելով պարտադիր արտադասարանական գործունեություն երգչախումբ։ Այդ կերպ փոխելով բազմաթիվ բարդ դեռահասների արժեհամակարգն ու նպատակները, էնտուզիաստով և լավատեսությամբ լի ուսուցիչն արձանագրում է զգալի առաջընթաց, չնայած բազմաթիվ խոչընդոտների։

812098DC 7803 4BA4 B38B 06EE13A1245C - Քաջալերող և փոխակերպող ֆիլմացանկ. 3 լավ ֆիլմ

Into the Wild / «Վայրի պայմաններում», 2007

Շոն Փենի ռեժիսորական ֆիլմի գլխավոր հերոսը 22 ամյա ուսանող Քրիստոֆերն է (Էմիլ Խիրշ), որը ծնվել է հարուստ ընտանիքում, ուստի միշտ ունեցել է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր անհոգ կեցության համար։ Բայց անկախանալով և հասունանալով՝ Քրիստոֆերը հասկացավ, որ ուզում է ապրել այնպես, ինչպես ուզում է՝ բացարձակ այլ կերպ: Ազդվելով ամերիկացի էսսեիստ և փիլիսոփա Ռալ Ուալդո Էմերսոնի աշխատություններից՝ երիտասարդը հրաժարվում է նյութական արժեքներից՝ իր ամբողջ ունեցվածքը՝ 24,000 դոլարի խնայողությունները նվիրաբերելով բարեգործության։ Այնուհետև ուղևորվում է Արկտիկական շրջանի մերձակայք՝ քաղաքակրթությունից հեռու հասարակ կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար: Այսպիսով, նա հայտնվում է Ալյասկայում, որտեղ և որոշում է մնալ:

BF733D08 9804 49CC B902 D652B58C6101 960x540 - Քաջալերող և փոխակերպող ֆիլմացանկ. 3 լավ ֆիլմ


    • Ընթերցեք նաև

Disney-ն արձագանքել է Սպիտակաձյունիկի և թզուկների մասին նոր ֆիլմի քննադատությանը

  • 306

Էնն Հեթուեյը փոխել է կերպարը և դարձել շիկահեր

  • 2876

5 թեթև ռոմանտիկ կատակերգություն Netflix-ից

  • 209

Ովքե՞ր են Marvel-ի ամենաբարձր վարձատրվող դերասանները

  • 212

Դենիել Քրեյգը բողոքել է նկարահանման հրապարակում հաճախակի ստացած վնասվածքներից

  • 45

«Գահերի խաղի» աստղը քննադատել է «Սպիտակաձյունիկի» նոր կինոտարբերակը

  • 264

Ջոնի Դեփն անձնական սկանդալից հետո առաջին անգամ կվերադառնա մեծ էկրան

  • 1110

«And Just Like That...» սերիալը կարող է ունենալ երկրորդ եթերաշրջան

  • 65

«The Squid Game»-ի աստղը կիսվել է սերիալի նկարահանումներից հազվագյուտ լուսանկարներով

  • 384

Fight Club-ի ավարտը փոխվել է Չինաստանում

  • 24

Կարծես թե հայտնի է, թե ով է լինելու նոր Ջեյմս Բոնդը

  • 695

Եվս մեկ բացահայտում. «Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts»-ը, պարզվում է, լի է առեղծվածներով

  • 1141

Թողարկվել է Փաթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի գլխավոր թեմատիկ երաժշտությունը

  • 85

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 373

Netflix-ը հրապարակել է «The Bridgertons»-ի շարունակության առաջին կադրերը

  • 157

Ջարեդ Լետոն և Էնն Հեթուեյը նոր սերիալում

  • 181