Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

«Քամուց քշվածները» ասում է… [15 մեջբերում բեսթսելերից]

unesennye vetrom  - «Քամուց քշվածները» ասում է... [15 մեջբերում բեսթսելերից]
  • Հիմա չեմ մտածի այդ մասին։ Վաղը կմտածեմ։

 

  • Պատերազմներ միշտ էլ լինելու են, քանի որ մարդիկ այսպես են ստեղծված։ Կանանց չէ, բայց տղամարդկանց պատերազմ է պետք, այո՛, և պետք է ոչ պակաս, քան կանացի սերն է պետք:

 

  • Քաղաքակրթության փլուզման դեպքում դուք կարող եք վաստակել ոչ պակաս, քան այն ստեղծելով:

 

  • Ինչու՞ անհանգստանալ այն բանի համար, ինչը չես կարող վերադարձնել. պետք է մտածել այն բաների մասին, ինչը դեռ հնարավոր է փոխել:

 

  • Ուժեղ մարդիկ չեն սիրում իրենց թուլության վկաներին:

 

  • Երբ իջնում ​​ես ներքև մինչև վերջ, ճանապարհն այդ կետից արդեն միայն վերև է տանում։

 

  • Ինչու՞ է սրտի հիշողությունն ավելի թույլ, քան ստամոքսի հիշողությունը:

 

  • Կյանքը ցերեկն էլ է իսկական մղձավանջ, այնպես որ գիշերն ինձ ոչինչ չի կարող տանջել:

 

  • Կռիվը նման է շամպայնի. այն խփում է և՛ վախկոտների, և՛ հերոսների գլխին: Ցանկացած հիմար կարող է խիզախ մարդ դառնալ մարտում, երբ ընտրությունը քիչ է. եթե քաջ չլինես, կսպանվես:

 

  • Գեղեցկությունը կնոջը լեդի չի դարձնում:

 

  • Մարդը չի կարող առաջ գնալ, եթե նրա հոգին տառապում է հիշողությունների ցավից։

 

  • Լավ է, երբ կողքիդ տղամարդ կա, երբ կարող ես փաթաթվել նրան, զգալ նրա ուժը և իմանալ, որ խավարից դուրս սողացող լուռ սարսափի ու քո միջև նա է։ 

 

  • Ես երբեք չեմ եղել նրանցից, ովքեր համբերությամբ հավաքում են փշրանքները, սոսնձում դրանք, հետո իրենք իրենց ասում, որ վերանորոգվածը նորից վատը չէ։ Այն, ինչ կոտրվել է, կոտրված է: 

 

  • Ոչ ոք նման եռանդով չի ապացուցում իր ճշմարտացիությունը, ինչպես ստախոսը, ոչ ոք չի ցուցադրում իր քաջությունն այնպես, ինչպես վախկոտն է անում, ոչ ոք չի ցուցադրում իր քաղաքավարությունն այնպես, ինչպես վատ դաստիարակված մարդն է անում։

 

  • Պարտադիր չէ, որ կյանքը մեզ տա այն, ինչ մենք ակնկալում ենք: Մենք պետք է վերցնենք այն, ինչ նա տալիս է, և երախտապարտ լինենք այն փաստի համար, որ այսքանն ունենք, քանի որ կարող էինք շատ ավելի քիչ ունենալ:

Թարգմանությունը՝ Vnews-ի


    • Ընթերցեք նաև

Վիրջինիա Վուլֆն ու «սեփական սենյակը»

  • 99

Ի՞նչ գրքեր են կարդում "And just like that" ... սերիալի հերոսուհիները

  • 75

Instagram-ում կենդանիների թոփ 5 հաշիվները

  • 175

Ռիհանայից մինչև Գրայմս. 2021 թվականի ամենաոճային աստղերի ցուցակը

  • 163

Աֆիշա. հունվար 26 – հունվար 30

  • 51

Ֆուտուրիզմ և Ֆովիզմ. ինչպե՞ս տարբերել

  • 223

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 358

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 101-ամյակն է

  • 110

Netflix-ը 2022 թվականին կթողարկի ավելի քան 20 կորեական ֆիլմ և սերիալ

  • 301

Օրվա տերմինը. Դիվիզիոնիզմ

  • 110

90 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

  • 152

Առոգանությունը՝ որպես այցեքարտ. փաստեր Ինգեբորգա Դապկունայտեի մասին

  • 200

Գասպար Ուլիել. ֆրանսիացի կապուտաչյա սրտակերը

  • 946

Ծնունդ. Էդգար Պոն և իր տարօրինակությունները

  • 484

Սյուրռեալիզմից մինչև փոփ արտ. ինչպես հասկանալ, թե արվեստի որ ուղղությունն է ձեր առջև

  • 2222

«Պատերազմ և խաղաղություն». ինչպես ստեղծվեց Լև Տոլստոյի վեպ-էպոպեան

  • 267