«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Մայքլ Քերիքն ամփոփել է Անգլիայի առաջնության 13-րդ տուրում կայացած «Չելսիի» դեմ խաղը (1-1):
«Ես հիասթափված եմ։ Երբ դու հաշվի մեջ առջևում ես, բայց բաց ես թողնում այսպիսի խաղում՝ հիասթափեցնող է։ Հպարտանում եմ ֆուտբոլիստներով։ Մենք բարդ իրավիճակում ենք, բայց փորձում ենք առավելագույնը քաղել։ Ամեն դեպքում դառնության զգացողություն կա։ Մենք եկել էինք հաղթանակի հետևից, այդ իսկ պատճառով էլ, չեմ ստի, փոքր-ինչ հիասթափված եմ։
Իհարկե, մենք ցանկանում ենք ավելի լավ խաղալ, բայց ես կարծում եմ, որ լավ պաշտպանվեցինք, տղաներին մեղադրելու կարիք չկա»,- Քերիկի խոսքն է հաղորդում Sky Sports-ը։
«Չելսին» վաստակած 30 միավորով Անգլիայի առաջնության առաջատարն է։ ՄՅՈՒ-ն 18 միավորով 8-րդ հորիզոնականում է։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո