Հոլիվուդյան դերասանը խնդրել է Daily Mail-ին և մի քանի այլ լրատվամիջոցների՝ դադարեցնել աստղերի երեխաների լուսանկարների հրապարակումը. արտիստի բաց նամակը մեջբերում է Deadline-ը։
Քլունին բացատրել է, որ ավելի վաղ դերասանուհի Բիլի Լուրդեսի մասին հոդվածում լրագրողները տեղադրել էին նրա մեկամյա երեխայի լուսանկարը, այնուհետև նկարը ջնջվել էր: Դերասանը խնդրել է Daily Mail-ին այլևս չհրապարակել հայտնի դերասանների և դերասանուհիների երեխաների դեմքերով լուսանկարներ:
Քլունիի խոսքով՝ իրեն միշտ չէ, որ դուր է գալիս, որ իր հետ լուսանկարները հայտնվում են տարբեր հրապարակումներում, բայց այս փաստն ընկալում է որպես «աշխատանքի համար վճարման մաս»:
«Մենք չենք կարող պաշտպանել մեր երեխաներին, եթե որևէ հրապարակում նրանց դեմքը փակցնի շապիկին: Մենք երբեք չենք վաճառել մեր երեխաների լուսանկարները, մենք սոցիալական ցանցերում չենք և երբեք լուսանկարներ չենք տեղադրում, քանի որ դա վտանգի տակ կդնի նրանց կյանքը: Ոչ թե պարանոյիկ վտանգ, այլ իրական աշխարհի խնդիրներ՝ իրական հետևանքներով»,- ասել է Քլունին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո