Վիլյառեալ
Մանչեսթեր Յունայթեդ
0 - 1 Կրիշտիանու Ռոնալդու - 78`
0 - 2 Ջեյդոն Սանչո - 90`
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2 գոլի առավելությամբ հաղթեց «Վիլյառեալին»։
Հանդիպման 78-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Այսպիսով, պորտուգալացին Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի բոլոր 5 խաղերում գոլ է խփում՝ ընդհանուր աչքի ընկնելով 6 անգամ։
36-ամյա հարձակվողը ռեկորդ սահմանեց՝ դառնալով «կարմիր սատանաների» առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանում կարողանում է մեկնարկային 5 խաղերում գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների գավաթում/Չեմպիոնների լիգայում։
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո