Այն մարդիկ, որոնք չեն ցանկանում ինչ-որ բան կրկնօրինակել, ոչինչ էլ չեն կարող ստեղծել:
Ես թմրանյութեր չեմ օգտագործում: Ես եմ թմրանյութը:
Միայն մեկ տարբերություն կա իմ ու խելագար մարդու միջև: Խելագարը կարծում է, որ խելքը գլխին է, իսկ ես գիտեմ, որ խենթ եմ:
Սխալները գրեթե միշտ սուրբ բնույթ ունեն: Երբեք մի փորձեք շտկել դրանք: Սակայն գիտակցե՛ք, որ սխալ եք գործել, հասկացե՛ք դրանք հիմնովին: Դա անելուց հետո հնարավորություն կունենաք նվազեցնել ձեր սխալների թիվը:
Մի՛ վախեցեք անթերի լինելուց, միևնույն է՝ երբեք չեք հասնի դրան:
Խելքն առանց ձգտման նման է առանց թևերի թռչունի:
Նկարելն արվեստի անկեղծությունն է: Այստեղ սուտ ասվածը գոյություն չունի:
Լինում են օրեր, երբ մտածում եմ, որ կմեռնեմ հաճույքի չափազանց մեծ քանակությունից:
Իմ ազդեցության գաղտնիքն այն է, որ այն միշտ գաղտնիք է:
6 տարեկանում ես ուզում էի խոհարար դառնալ, 7-ում՝ Նապոելոնը, և այդպես իմ ձգտումները գնալով կատարելագործվում էին դեռ այդ ժամանակներից սկսած:
Իրական նկարիչը նա չէ, ով անընդհատ ոգեշնչվում է, այլ այն, ով ոգեշնչում է մյուսներին:
Ես տարօրինակ չեմ, ես ուղղակի նորմալ չեմ:
Պատադիր չէ, որ հասարակությունն իմանա՝ կատակո՞ւմ եմ, թե՞ լուրջ եմ խոսում, և պետք չէ, որ նույնիսկ ես ինքսն իմանամ դա:
Մարդիկ առեղծվածների սիրահար են, և դա է պատճառը, որ սիրում են իմ նկարները: