Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Շանթ Խաչատրյանը(72կգ) հաղթանակով է մեկնարկել մրցաշարը՝ 1/8 եզրափակիչում 8-0 հաշվով պարտության մատնելով ավստրիացի մրցակցին: Քառորդ եզրափակիչում Շանթը կմրցի գերմանացի ըմբիշի հետ:
Կարեն Խաչատրյանը(82կգ) նույնպես հաղթանակով է մեկնարկել՝ 1/8 եզրափակիչում 3-1 հաշվով հաղթելով հունգարացի մրցակցին: Քառորդ եզրափակիչում Խաչատրյանն ուժերը կչափի վրացի Սաբա Մամալաձեի հետ:
Սուրեն Աղաջանյանը(60կգ), ցավոք, պարտվել է որակավորման փուլում, բայց դեռևս պահպանում է սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորությունը:
Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև Սահակ Հովհաննիսյանն(67կգ) ու Հայկ Խլոյանը(97կգ):
Ռազմիկ Քուրդյանը(130կգ), որը հաղթել է սփոփիչ գոտեմարտը, բրոնզե մեդալը կվիճարկի Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արմեն Չոլոկյանի հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո