Հոգատարություն, պատասխանատվություն, հարգանք և փոխըմբռնում. սրանք են սիրո հիմքային տարրերը՝ բոլորի համար ընդհանուր:
Սերը կարող է արտահայտվել միայն ազատության պայաններում և երբեք ստիպողաբար:
Գոյության խնդիրը կարող է լուծվել յուրաքանչյուր մարդու կողմից միայն յուրաքանչյուրի ներսում, և ոչ թե միջնորդի օգնությամբ:
Ստեղծագործելու ընթացքում մարդը աշխարհի հետ երկխոսության մեջ է մտնում:
Որքան էլ տարօրինակ է, բայց մենակ լինելու կարողությունը սիրելու կարողության հիմնական պայմանն է:
Սերը մի վիճակ է, որում մարդ կարող է զգալ և ապրել սեփական բացարձակ անփոխարինելիությունը:
Սերն օգնում է մարդուն ինքնադիսևորվել՝ վեր հանելով, բազմապատկելով, զարգացնելով նրա մեջ լավը, դրականը, արժեքավորը:
Միայն սիրելով, սեփական անձն ուրիշին նվիրելով՝ ես գտնում եմ ինձ, ես բացահայտում եմ ինձ, ես բացահայտում եմ երկուսիս, ես բացահայտում եմ մարդուն:
Աստծո հանդեպ սերը Նրան մտքով ճանաչելը չէ, ոչ էլ միտքն է Աստծո հանդեպ սեփական սիրո, այլ Նրա հետ միության ապրումի ընթացք է:
Էրոտիկ սիրո մեջ երկու մարդ, որ անջատված էին, դառնում են մեկ: Մայրական սիրո մեջ երկու մարդ, որ մեկ ամբողջ էին, դառնում են իրարից անջատ:
Սերը սկսում է արտահայտվել այնժամ միայն, երբ մենք սիրում ենք նրանց, որոնց չենք կարող մեր շահի համար օգտագործել:
Ամեն մեկը սիրում է այն, ինչի համար ջանք է թափում, և ամեն մեկը ջանք է թափում նրա համար, ինչը սիրում է:
Որքան խորը և կրքոտ էլ մենք ձգտում ենք սիրո, այդուհանդերձ դրանից բացի համարյա ամեն բան ավելի կարևոր գործ ենք համարում. հաջողությունը, հեղինակությունը, փողը, իշխանությունը: Համարյա մեր ողջ էներգիան մենք ծախսում ենք այն բանի համար, որ սովորենք տիրանալ վերոնշյալներին, և համարյա ուժ չի մնում սիրո արվեստին տիրապետելու համար:
Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը նրանում է, որ սիրված լինեն, ոչ թե սիրեն, սիրել իմանան: