Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Թե ինչպես Ակսել Բակունցը Լորի դպրոցի համար զանգ պատվիրեց

.jpg - Թե ինչպես Ակսել Բակունցը Լորի դպրոցի համար զանգ պատվիրեց

1915-ին Շուշիի «Փայլակ» թերթում Գորիսի քաղաքագլխի եւ կառավարիչների դեմ տպագրած ֆելիետոնի պատճառով Բակունցին ձերբակալում են: 34-րդ օրը նրան ազատում են կալանավայրից` այն պայմանով, որ ուսուցչության մեկնի հեռավոր Լոր գյուղը:

Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 16 ամյս սան Բակունցը, Գորիս քաղաքից  գնում է Լոր` ուսուցչություն անելու: Այդ առիթով Համո Սահյանը, ով Լոր գյուղի ծնունդ է, գրել է.

«Բակունցի գյուղ գալով Լորի սարերում մի նոր արև բարձրացավ»:

Ահա, թե ինչպես էր արև բերում Բակունցը։

Դպրոցը զանգ չուներ: Բակունցը, սակայն, չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել: Նրա պատվերով  Բաքվի լորահայ համայնքը ձուլել է տալիս  և գյուղ ուղարկում զանգը, որը  գյուղ է հասցնում քահանա Տեր-Հովհաննեսը: Զանգը  ղողանջում է մինչեւ 1931 թվականի երկրաշարժը: Աղետը խլացնում է դրա ձայնը. երկրաշարժի ժամանակ այն ընկնում է սալահատակված պատշգամբում և խոշոր ճաք տալիս, ուստի դուրս է գալիս գործածությունից: Լորի դպրոցի շենքը, սակայն,  մնում է կանգուն Ձիթհանի բարձունքում` գյուղի գերեզմանի աջ մասում: Իսկ նախասրահում այժմ էլ պահպանվում է մետաղյա այն օղը, որից ժամանակին կախվել է դպրոցի զանգը:

Զանգը պահվում է Սիսիանի Ն.Ադոնցի անվան Պատմության թանգարանում՝ որպես դպրոցի, ղողանջի ու լույսի խորհուրդ, այն լույսի, որն իր հետ Լորաձորի հովիտ բերեց Ակսել Բակունցը:

2011 18 300x211 1 - Թե ինչպես Ակսել Բակունցը Լորի դպրոցի համար զանգ պատվիրեց

աղբյուր՝ 

Ծովինար Պետրոսյան, Սիսիանի պատմության 
թանգարան. կայացման տարիներ, Ե., 2012:


    • Ընթերցեք նաև

Սալման Ռուշդի. գրող, որին սպանելը պատիվ է ամեն մի մուսուլմանի համար

  • 3553

Կյանքի 8 դաս՝ Լաո Ցզիից…

  • 897

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

  • 2628

5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

  • 610

Լև Տոլստոյի տարօրինակությունները

  • 621

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

  • 525

Ռուբեն Հովնաթանյան. Անսեթևեթ գեղեցկություն ստեղծողը

  • 112

Հովհաննես Ադամյան. Աշխարհը գունավորած գիտնականը

  • 121

Փետրվարի 27-ը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու օր

  • 177

Անհետ կորած հայտնի մարդիկ

  • 1054

Գործ կա. Ես աշխատում եմ… Անահիտ Մուշեղյան

  • 215

5 փաստ Մոնիկա Բելուչիի դստեր մասին

  • 1165

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

  • 506

2021-ին` 40 տարեկան [հայտնի մարդիկ, որ տոնելու են 40 ամյակը]

  • 287

Ինչպես կապիկը օգնեց թուրքերին՝ ջախջախել հույներին

  • 213

Գործ կա. Ես աշխատում եմ… Մարիա Ծառուկյան

  • 335