Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

ԻսահակյանՏիգրանյաննն min - Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը...

Երկու տաղանդ՝ յուրաքանչյուրն իր ոլորտում. Արմեն Տիգրանյան՝ նշանավոր կոպոզիտոր, հայ օպերային արվեստի հիմնադիրներից մեկը, Ավետիք Իսահակյան՝ անվանի գրող, ազգանվեր գործիչ…

Ի՞նչն էր նրանց կապում կամ բաժանում՝ կմանրամասնենք ստորև:

Տիգրանյանն ու Իսահակյանը կլյանքի տարբեր փուլերում եղել են նաև մրցակիցներ, ընկերներ, մտերիմներ…

Տիգրանյանի և Իսահակյանի ուղիները հաճախ էին խաչվում. խոսքը միայն մասնագիտական գործունեության մասին չէ, որի շրջանակներում նրանք երբեմն համագործակցում էին. բավական է հիշել Տիգրանյանի երաժշտական ստեղծագործությունները՝ Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա:

Արմեն Տիգրանյանի դուստրը՝ Էմմա Տիգրանյանը գրում է.

«Ինչպես մեզ, այնպես էլ բոլոր Թիֆլիս մեկնողներին բանաստեղծն ասում էր՝ Արմենիս բարև տարեք: Հանդիպում էին սակավ, բայց միշտ գրկախառնություններով, որից հետո առանց րոպե կորցնելու ընկնում էին հին ու բարի հիշողությունների գիրկը: Այս հանդիպումներն եզրափակվում էին միշտ երաժշտությամբ: Արմեն Տիգրանյան, ինքն իրեն նվագակցելով, երգում էր Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա հորինած իր ռոմանսներն ու երգերը, հատվածներ Անուշ օպերայից»:

Ինչ վերաբերում է մրցակցությանը…

Իր 65-ամյակի կապակցությամբ Տիգրանյանը Իսահակյանին ճաշի էր հրավիրել. սեղանի շուրջ երկու արվեստագետները հիշում էին համատեղ մանկությունը: Բանն այն է, որ նրանք հասակակիցներ էին և մեծացել էին հայրենի Ալեքսանդրապոլում: Այդ տարիներին նույնն էր ոչ միայն նրանց բնակության վայրը, այլև՝ սիրո առարկան: Երիտասարդները սիրահարվել էին միևնույն աղջկան, իսկ աղջիկը հավասարաչափ խուսափում էր երկուսից էլ: Մի օր Տիգրանյանը Իսահակյանից խորհուրդ է հարցնում, թե ինչպե՞ս գրավել աղջկա սիրտը: Իսահակյանը խորամանկ է գտնվում ու խորհուրդ է տալիս Տիգրանյանին մի ամբողջ շաբաթ տնից դուրս չգալ ու ստիպել աղջկան, որ վերջինս զգա իր բացակայությունը… ու մի քիչ անհանգստանա: Տիգրանյանը հետևում է ապագա գրողի խորհրդին, իսկ մինչ այդ…

… մինչ այդ Իսահակյանը անկաշկանդ շփվում ու սիրահետում է նույն աղջկան:

 

Աղբյուրը՝ ՎԵՄ ռադիո:

 

 


    • Ընթերցեք նաև

Հայտնի է «Գրեմմիի» նոր ամսաթիվը

  • 166

Հայտնի է 2021 թվականի ամենահայտնի երաժիշտը

  • 373

Ըստ Ռոբի Ուիլյամսի՝ մարդասպանը ցանկացել է սպանել իրեն

  • 137

Գտնել ու կորցնել. Էդիթ Պիաֆ և Մարսել Սերդան

  • 207

Scorpions խումբը հրապարակել է նոր ալբոմի գլխավոր երգը

  • 212

Մոդել Հայդի Քլումը երգ է ձայնագրել Սնուփ Դոգի հետ

  • 106

Քանյե Ուեսթը Լոս Անջելեսում ծեծի է ենթարկել երկրպագուին

  • 287

«Nevermind» ալբոմի շապիկի «երեխան» կրկին դատի է տվել Nirvana-ին

  • 1473

«Այն ամենը, ինչ կա այս աշխարհում Ցոյից». բացվել է ռուսական ռոքի լեգենդ Վիկտոր Ցոյի ցուցահանդեսը

  • 121

ДДТ-ի երկրպագուները խմբի նոր ալբոմի համար հավաքել են ռեկորդային 25 միլիոն ռուբլի

  • 116

Կրեմլը պատասխանել է Պուտինի հետ հանդիպելու՝ Քանյե Ուեսթի մտադրության մասին լուրերին

  • 443

Քանյե Ուեսթի ներկայացուցիչը հերքել է ռեփերի ժամանումը Ռուսաստան

  • 128

The Weeknd-ի նոր տեսահոլովակը երեք օրվա ընթացքում ավելի քան յոթ միլիոն դիտում է ունեցել

  • 277

10 լեգենդար ու հայտնի սև զգեստները

  • 340

Այսպիսի Բիլլի Այլիշ հաստատ չեք տեսել…

  • 310

Դատարանը մերժել է Nirvana-ի ալբոմի շապիկին պատկերված «տղայի» հայցը

  • 1392