Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Վաճառքում է «Թավշյա հեղափոխություն» կոմիքսների գիրքը

56806653 514766672384773 775970384158654464 o - Վաճառքում է «Թավշյա հեղափոխություն» կոմիքսների գիրքը

Այսօր՝ ապրիլի 12-ին, 19:00-ին «Զանգակ» գրատանը տեղի կունենա MAYRO թիմի «Թավշյա հեղափոխություն» կողմիքս գրքի առաջին մասի շնորհանդեսը:

Գիրքը պատմում է 2018թ.-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած դեպքերը՝ ավելի ընկալելի, բոլորին հասանելի տարբերակով՝ նկարների՝ կոմիքսների մասին: Նկարագրություններն ու իրադարձությունները, որոնք տեղ են գտել գրքում ներկայացնում են պատմությունը մաքսիմալ ճշգրիտ ու առանց հեղինակային միջամտությունների։ Դրվագների համար հիմք են հանդիսացել հեռարձակվող ուղիղ եթերներն ու գործող կերպարների հետ անցկացված հարցազրույցները։

Գիրքը բաղկացած է 5 մասից, որից յուրաքանչյուրն իրեն յուրահատուկ ոճով պատմում է իրադարձություններն ըստ ժամանակահատվածի։ Առաջին մասը ներկայացնում է շարժման ու բողոքի ցույցերի նախապատրաստումը, դրանց սկզբնական ընթացքն ու զարգացումը։ Այս մասում ըստ ժամանակագրության պատմվում է քայլարշավի կազմակերպումն ու ընթացքը, Երևանյան ցույցերը, ակտիվիստների կազմակերպած բազմաթիվ ակցիաներն ու երթերը։ Այն ավարտվում է հեղափոխության հռչակման նախօրեին կատարվող իրադարձություններով և ամբողջությամբ պատմում է ցուցարարների ու ակտիվիստների մասին՝ նրանց դարձնելով գլխավոր կերպարներ։

Սա պատմություն է ոչ թե քաղաքական կերպարների, երկրում քաղաքական իրավիճակի զարգացման, հեղափոխության կամ իշխանության փոփոխության մասին, այլ խաղաղության ու ժողովրդի կամքի հաղթանակի մասին։

Կոմիքս գիրքը կլինի եռալեզու՝ ռուսերեն, անգլերեն ու իհարկե հայերեն: Այն առաջին երեք օրը կարող եք ձեռք բերել Զանգակ գրատնից, այնուհետև՝ այլ գրախանութներից:

MAYRO թիմի հետ մեր հարցազրույցն ու կոմիքս գրքի մասին ավելին կարող եք տեսնել այստեղ:


    • Ընթերցեք նաև

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պատմության ամենավառ պահերը

  • 206

Լիլի Քոլինզը՝ արքայադուստր Դիանայի հետ հանդիպման մասին

  • 171

Արքայադուստր Դիանայից մինչև Մերիլին Մոնրո. աստղեր, որոնց կարմիր զգեստը շատ է սազում

  • 2118

Dior-ը դադարեցրել է համագործակցությունը ռեփեր Թրևիս Սքոթի հետ

  • 122

5 ամենաանսովոր ամանորյա ավանդույթներն աշխարհի տարբեր երկրներից [մաս 2]

  • 126

50 Cent-ի և Snoop Dogg-ի համերգները չեղարկվել են

  • 58

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը Փարիզում

  • 582

Փարիզյան շքեղություն. օգտատերերը հիացած են Էնն Հեթեուեյի տեսքով

  • 1089

Հոլանդն ու Զենդայան «Spider-Man: No Way Home» ֆիլմի պրեմիերային

  • 88

Կարմիր զգեստ՝ Chanel-ից. 47-ամյա Պենելոպե Կրուսը ներկայացել է նոր լուքով

  • 305

Dune, Squid Game… «Ոսկե գլոբուսի» հավակնորդները

  • 155

Գայ Ռիչիի ֆիլմը հերթական անգամ ճանաչվել է «վատագույն» ֆիլմերից մեկը

  • 647

Թրևիս Սքոթն իր առաջին հարցազրույցն է տվել Astroworld փառատոնի ողբերգությունից հետո

  • 541

«Գահերի խաղի» աստղերը հանդիպել են եզրափակիչից 2 տարի անց

  • 158

The Squid Game-ը արժանանացել է Ամերիկյան կինոինստիտուտի հատուկ մրցանակի

  • 50

Հայտնի են People’s Choice Awards ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները

  • 77