Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ

դիան min - Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ

Ամենածանր, անօգնական և հուսահատ թվացող օրերին երաժշտությունը, կերպարվեստը, գրականությունն ու կինեմատոգրաֆը գալիս են մեզ օգնության՝ ձեռքից բռնելու և դուրս հանելու անելանիության ճահճից։ Քանի որ այս օրերին շատերս տանն ենք՝ առաջարկում ենք դիտել համացանցում դեռևս տարիներ առաջ հայտնված և ժամանակին կարևորագույն կինոփառատոներին ու մրցանակաբաշխություններին առաջադրված մոտիվացնող և ոգևորող ֆիլմերից մի քանիսը, որոնք լցված են հոգատարությամբ և սիրով։ Այս ցանկից մի քանիսը վաղուց հասցրել են դառնալ ժանրի դասականներից, իսկ մյուսները լայն լսարանի մոտ այդպես էլ տարածում չեն ստացել։ Եվ իզուր։

E2064245 F672 4AB8 85C8 3EC9FEB2BF93 960x549 - Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ«Pay It Forward» / «Վճարիր ուրիշին», Միմի Լեդեր, 2000

 

Քեթրին Ռայան Հայդի համանուն գրքի վրա հիմնված «Վճարիր ուրիշին» դրաման երկրաչափական պրոգրեսիայով բարի և պիտանի արարքներ անելու մասին է։ Պատկերացրեք, անձրևոտ երեկոն ավարտվում է ավտովթարով, երբ ճանապարհի մեջտեղում ձեր դիմաց հայտնվում է անծանոթ տղամարդ ու մեկնում է իր նոր «Jaguar»-ի բանալին։ Իսկ թե ինչու են մարդիկ սկսում օգնել անծանոթներին՝ պետք է հարցնել միջնակարգ դպրոցի ուսուցիչ Յուջին Սիմոնեթին (Քևին Սփեյսի) և իր աշակերտ Թրեվորին (Հեյլի Ջոել Օսմենթ): Ստեղծված հոլիվուդյան կինոգործարանի ոգեշնչող և մոտիվացնող ժանրի բոլոր հնարավորկանոններին համաձայն՝ ֆիլմն այնուամենայնիվ այդքան էլ ուտոպիստական չէ։ Անռեալիստիկ թվացող փաթեթավորումը, որտեղ ընդամենը մեկ դեռահաս փոխում է իր մտերիմների շուրջ կատարվող անարդարություններն ու դժխաբտությունները, բայց և այդպեսկանգնած է պարզ և հավերժ մեկ այլ օրենքի վրա՝ ձգողականության։ Դրականը ձգում է դրականը, ինչպես և ագրեսիան դեպի իրեն է քաշում նեգատիվն ու դաժանությունը։ Առակը կարող է բավականաչափ օգտակար լինել, եթե ամեն մեկս կիրառենք այդ փիլիսոփայությունն առօրյա կյանքում՝ թեկուզ մանր, աննշան թվացող հարցերում։

 

778BCE12 C09B 4670 AD95 E2AA9A96DE27 960x480 - Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ«The Secret Life of Walter Mitty» / «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը», Բեն Սթիլեր, 2014

 

Բեն Սթիլերը, ով լայն լսարանին հայտնի է ավելի շուտ նվազային կատակերգությունների բնորոշ գեգերի ծամածռվություններով, քան քաշային դերերով, մի քանի տարի առաջ փոխեց իրավիճակը։ Սթիլերն անձամբ նկարահանեց և նկարահանվեց «Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքը» ֆիլմում, որը ռուսական վարձույթում թարգմանվեց իբրև «անհավանական կյանք»։ Ֆիլմը Հին Հոլիվուդի դասական ֆիլմի րիմեյք է, ստեղծված հայտնի երգիծանկարիչ Ջեյմս Թյորբերի պատմվածքի հիման վրա։ Ուոլթեր Միթին «Life» աշխարհահռչակ ամսագրի ֆոտոխմբագիրն է, սովորական օֆիսային աշխատող, ովն ավելի հաճախ սավառնում է երկնքում, քան ամուր կանգնած է գետնին՝ սեփական ոտքերի վրա։ Ուոլթերը երազում է տւավորիչ քաջագործությունների մասին, որպեսզի իրեն սիրեն և գնահատեն՝ այդ կերպ գուցե կգրավի նոր աշխատակցուհու (Քրիսթին Ուիգ) սիրտըսակայն, նա անգամ չի կարողանում գտնել գալիք՝վերջին տպագիր օրինակի համար նախատեսված լուսանկարի նեգատիվը։ Հասկանալով, որմիակ ելքը լուսանկարի հեղինակ՝ լուսանկարիչ Շոն Օ՚Քոնելին (Շոն Փեն) գտնելն է, Միթին ՆյուՅորքից ուղևորվում է հյուսիս, որտեղ նրան սպասվում է մարմնի և հոգու վերածնունդ։

 

 

61E87FAC 46A9 48CA B0B9 4B392C7E0CA9 960x540 - Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ«50/50» / «Կյանքը հիասքանչ է», Ջոնաթան Լիվայն, 2011

 

«Կյանքը հիասքանչ է» ասում են մեզ կինոպատմության ամենամոտիվացնող նմուշները, մեկը՝ պատերազմող Իտալիայից, մյուսը՝ մեր օրերի Միացյալ Նահանգներից։ Երկրորդի օրիգինալ անվանումը «50/50»՝ հենց այդքան են երիտասարդ Ադամի (Ջոզեֆ ԳորդոնԼեվիթ) ապրելու շանսերը։ Ադամը չի խմում, չի ծխում, տեսակավորում է աղբը, սակայն այդ ամենը չի ապահովագրում քաղցկեղից՝ անգամ իր պես լավատես և դրական մարդուն։ Ռեժիսոր Ջոնաթան Լիվայնը ստեղծել է պաթոսից և արհեստական դրամատիզմից զուրկ մաքսիմալ ռեալիստիկ, բայց և միաժամանակ մոտիվացնող կատակերգական դրամա անբուժելիբուժելի հիվանդության մասին։ Այն մասին, թե ինչպես է մարդը մերժում այն, դիմադրում, ընդունում և արդյունքում փորձում փոխել ոչ թե խնդիրը, այլ իր վերաբերմունքն առ այդ խնդիր։ Եվ վստահեցնում՝ անգամ ամենաողբերգական իրավիճակը կարող է դառնալ կյանքի վերաիմաստավորման և ծիծաղի պատճառ։

 

 

62F55833 B2E8 40D1 8A28 43E58EEE7CD3 960x540 - Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ«The Straight Story» / «Շիտակ պատմություն», Դևիդ Լինչ, 1999

 

Մեր օրերի կարևորագույն կինոսյուրռեալիստներից մեկը, անդրաշխարհայինից մեր իրականություն ճամփորդող վարպետ Դևիդ Լինչն իր ֆիլմագրության մեջ ունի մի անտեսված, առաջին հայացքից աչքի չընկնող պատմություն։ Այն զուրկ է էքսցենտրիկ և սահմռկեցուցիչ ռեժիսորական լուծումներից, սակայն՝ լինելով մաքսիմալ պարզ ու շիտակ, պակաս տպավորիչ չէ։

Խոսքը յոթանասուներեքամյա Էլվին Սթրեյթի պատմության մասին է (տղամարդու ազգանունից էլ գալիս է ֆիլմի բառախաղվերնագիրը), ով անց է կացնում իր կյանքի վերջին տարիները խենթ դստեր հետ անվրդով ու պարապ գավառական գյուղաքաղաքում։ Սակայն Էլվինի ավագ եղբայրը՝ Լայլը, ով ապրում էի 2 նահանգ այն կողմ, սրտի կաթված է ստանում։ Էլվինը հասկանում է, որ ոչ ոք իրեն չի օգնի, և պետք է գործի ինքնուրույն՝ ամեն գնով հասնի Այովայից Վիսքոնսին։ Սակայն մեքենա վարելու իրավունք Էլվինը չունի, իսկ Լայլի տուն ավտոբուսներ չեն գնում, հետևաբար միակ աշխատող տարբերակը  օգտագործված խոտհնձիչ ձեռք բերելն ու հեծնելն է, որով էլ տարեց տղամարդն ընկնում է ճամփա։ Նմանատիպ ոգևորող և աննախադեպ ֆիլմերը, այն էլ ստեղծված բացարձակ այլ ոճային դաշտում խաղացող բացառիկ ռեժիսորի կողմից, ամբողջ համաշխարհային կինեմատոգրաֆի գանձարանում կարելի է մատների վրա հաշվել։

 

 

EE3FAA73 7C97 454D A19A 24AA1D74593C 960x640 - Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ

«Toivon tuolla puolen» / «Հույսից անդին», Ակի Կաուրիսմյակի, 2017

Ֆինլանդիայի կենդանի խորհրդանիշ, ռեժիսոր, սցենարիստ և ապստամբ Ակի Կաուրիսմյակին բազմիցս դիմում է անելանելի իրավիճակում հայտնված անհատին օգնության ձեռք մեկնող ալեգորիային, երբ փախստականներին կամ պարզապես անտուններին, դժվարության մեջ ընկածներին օգնության է հասնում «համայնքը»՝ այս անգամ խարիզմատիկ ֆինն ջենթլմեն Վալդեմարի տեսքով, ով բաժանվում է կնոջից ու թողնում հոգնեցրած աշխատանքը նոր կյանք սկսելու ակնկալիքով։  Ռեժիսորի վերջին (Կաւրիսմյակին խոստացել է ավարտել կինոկարիերան)՝ «Հույսից անդին» կատակերգական դրամայում սիրիացի փախստական, երիտասարդ մեխանիկ Քալեդը Ֆինլանդիա է ժամանում ծովով՝ դուրս է գալիս ածուխով բարձած բեռնանավից, կարծես, ֆենիքսը վերածնվում է սև փոշուց, իսկ նավահանգիստը Կաուրիսմյակիի մոտ միշտ եղել է ելքի և մուտքի դարպասը՝ մի աշխարհից մյուսը հայնտվելու անսասան պորտալը։ Վալդեմարն ու իր նորաթուխ «դժոխային» ռեստորանի ձախորդ ու զավեշտալի աշխատակիցները գտնում են Քալեդին՝ ոչ միայն ապաստան տալու և տաք ապուրով կերակրելու, այլ հերոսի գերնպատակին՝ երիտասարդի քրոջը գտնելուն աջակցելու համար։

Չնայած  բոլոր քաղաքական հանգամանքներին, պատերազմներին և գեոնոպոլիտիկ շահերին, ըստ ռեժիսորի՝ մոլորակը կարող է մնալ բոլորիս ընդհանուր տունը՝ հատկապես նրանց համար, ովքեր այս կամ այն ​​պատճառով զրկվել են դրանից:


    • Ընթերցեք նաև

90 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

  • 151

Սյուրռեալիզմից մինչև փոփ արտ. ինչպես հասկանալ, թե արվեստի որ ուղղությունն է ձեր առջև

  • 2221

«Պատերազմ և խաղաղություն». ինչպես ստեղծվեց Լև Տոլստոյի վեպ-էպոպեան

  • 267

Գտնել ու կորցնել. Էդիթ Պիաֆ և Մարսել Սերդան

  • 222

«Nevermind» ալբոմի շապիկի «երեխան» կրկին դատի է տվել Nirvana-ին

  • 1484

Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից 5-ը

  • 300

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պատմության ամենավառ պահերը

  • 227

5 ոչ մանկական և խորիմաստ մուլտֆիլմեր

  • 573

2021-ի լավագույն սերիալներից 5-ը

  • 2777

10 հետաքրքիր մանրամասներ Գուչի ընտանիքի մասին, որոնք բաց են թողել ֆիլմում

  • 820

10 դերասաններ, որոնք իրար հակասող դերեր են մարմնավորել

  • 137

2021 թվականի 6 ամենաաղմկահարույց սկանդալները

  • 272

Ի՞նչ տեսք ունեին աստղերն իրենց առաջին ֆիլմերում [Ջենիֆեր Էնիսթոնից մինչև Անջելինա Ջոլի]

  • 628

10 փաստ Սրբուհի Տյուսաբի մասին

  • 346

Այս տարվա 10 ամենահայտնի լուսանկարներն Instagram-ում

  • 3674

Don’t look up. 10 փաստ ֆիլմի մասին

  • 1134