ՈՒԵՖԱ-ն բավարարել է Մադրիդի «Ատլետիկոյի»՝ Անտուան Գրիզմանի հավելյալ որակազրկման դեմ բողոքը:
Գրիզմանը կարմիր քարտով պատժվել էր «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի գլխին հարվածելու համար: Որակազրկման պատճառով ֆրանսիացին բաց թողեց «Լիվերպուլի» դեմ հաջորդող հանդիպումը, որում «հնդկացիները» զիջեցին 0-2 հաշվով:
Ավելի ուշ Գրիզմանը հավելյալ որակազրկմամբ պատժվեց՝ 1 խաղով, ինչի արդյունքում պետք է բաց թողներ նոյեմբերի 24-ին «Միլանի» դեմ խաղը:
ՈՒԵՖԱ-ն հավելյալ որակազրկումը կասեցնելու որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով այն, որ Գրիզմանի հարվածը մրցակցի գլխին միտումնավոր չի եղել:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո