Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

«Ուրախ ավտոբուս». ֆիլմ, որը բոլորի հիշողություններում կա

Ուրախ ավտոբուս ֆիլմ

1988 թվականին վրա հասավ համազգային մեծ աղետը՝ երկրաշարժը:

Տարիներ անց՝ 2001 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանեց «Ուրախ Ավտոբուս» ֆիլմը, որը պատմում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների և մեծահասակների մասին:

Ֆիլմը

Երկրաշարժից տարիներ անց էկրան բարձրացավ Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը: Ֆիլմում երկրաշարժից տուժած մարդկանց պատմութուններն են, որոնք ներկայացված են հավաքական ձևով, հավաքական կերպարների միջոցով:

Ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն ականատես է եղել 88-ի երկրաշարժին և լինելով գյումրեցի` կարողացել է ստեղծել մի ֆիլմ, որ լիարժեք պատկերացում է տալիս հետերկրաշարժյան կյանքի ու երկրաշարժ տեսած մարդու մասին:

Ֆիլմը նկարահանվել է Գյումրիում: Գյումրու բակերից մեկում, որի պատկերը մարդկանց հիշողությանն այնքան հարազատ է, որքան օրինակ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբը:


getImage - «Ուրախ ավտոբուս». ֆիլմ, որը բոլորի հիշողություններում կա


Ո՞վքեր էին դերերում

Ֆիլմի գլխավոր դերում Գագիկն է՝ չարաճճի ու ակտիվ երեխան, որին հիշելիս նախ և առաջ հիշում ենք «ընկեր Սաթենիկ» արտահայտությունը:

Տարիներ անց, bravo.am-ին տված հարցազրույցում Գագիկի դերակատար Ժորա Բաղդասարյանը պատմել է, թե ինչպե՞ս է Ալբերտ Մկրտչյանը հենց իրեն ընտրել Գագիկի կերպարի համար.

«Ալբերտ Մկրտչյանը սիրում էր գյուղ գալ, կտրվել աղմուկից, առանձնանալ: Մտերիմ էր տատիկիս հետ: Ինչևէ, հերթական անգամ, երբ եկավ մեր տուն, ընդամենը 7 տարեկան էի։ Իմացա՝ հյուրեր ունենք, եկա՝ կեղտոտ, փոշոտ, միայն աչքերս էին փայլում, և առանց բարևելու, Ալբերտ Մուշեղիչին ասացի՝ «Ե՛լ, հելնենք կռիշ»: Նա հարցրեց՝ «Ի՞նչ կռիշ», ասացի՝ «Հե՛լ, կտեսնես»: Հետո հարցրեց՝ «Բալիկ ջան, կցանկանա՞ս ֆիլմում նկարվել», ես էլ միանգամից մուննաթով պատասխանեցի՝ «Չէ, չեմ ուզում»։ Ալբերտ Մուշեղիչն այդ րոպեին ասաց՝ «Հենց սրան էլ նկարելու եմ «Ուրախ ավտոբուս»-ում»: Դե, իհարկե, ես գլխի չէի ընկնում՝ ինչ է նկարելու, և ինչու է այդպես ինձ նայում»:

Դերերում

  • Անահիտ Քոչարյան – Սաթենիկ
  • Գեորգի (Ժորա) Բաղդասարյան – Գագիկ
  • Սուսաննա Բաղդասարյան – Մարուս
  • Ազատ Գասպարյան – Գառնիկ
  • Սոս Սարգսյան – քահանա
  • Միքայել Պողոսյան – Խորեն
  • Ռազմիկ Մարգարյան – Ղազարոս
  • Ֆելիքս Գրիգորյան
  • Հասմիկ Կիրակոսյան

 

timthumb - «Ուրախ ավտոբուս». ֆիլմ, որը բոլորի հիշողություններում կա

unnamed 1 - «Ուրախ ավտոբուս». ֆիլմ, որը բոլորի հիշողություններում կա


– Այ տղա դո՞ւ ես, դու ստեղ ի՞նչ գործ ունիս…
– Դու չսեցի՞ր՝ կմրսիս, ցուրտ է, գնա ձերոնց մոտ, ես էլ էկել եմ…

– Այ լակո՛տ, ես սեցի գնա ձերոնց մոտ, խո չսեցի՞՝ արի իմ տունս:
– Նախ բերանդ չափավոր բաց, ընկեր Սաթենիկ, երկրորդն էլ… Ըտպես բառերով էրեխա չեն դաստիարակե:

– Ռուբե՛ն, էս ո՞ւր կերտաս, մեր ազգի պարծանք…
Ռուբե՛ն, ինչխոր ավտոբուսի արբանյակն էղնիս:

 

-Մորս նկարը տուր էրտամ, պադին եմ զարգե…
Օրմ էլ, օր տունդ դինամիտով պայտցնեմ, չզարմանաս:

 

-Պրն. Բաղդասարյան, ես Ձեզի շատ կխնդրեմ ու կպահանջեմ, օր ընձի հետ ալեգորիաներով չխոսիք:

 

-Էրեխին անտեր չսես, ինքն անտեր չէ՜…
Ինքը ծնողներ է կորցրե, բայց անտեր չէ…
Արի՛, գնացինք…

 

-Դու իմ մերս բդի էղնիս…
Ես կուզեմ, օր ըտպես էղնի:
– Հայ, հա՜յ, հլը ըսոր ուղեղի ծալքերին նայեք:

 

-Ինչ սես, ինչ ուզես, կենեմ…
Ուր կուզես, կվազեմ…
Բազար կերտամ, լվացք կենեմ, ճաշ կեփեմ, կուզես զիբիլը կթափեմ…
Մենք ընպես լավ ընտանիք կէղնինք:

 

-Խորեն քեռի, փախի՜, էն լաչառ կնիգն էկավ:

 

-Դու հեչ խիղճ ունի՞ս…
Փոխանակ հարցնես՝ հիվանդ ես, հիվանդ չես, սոված ես, սոված չես,
Վռազ էդ լաչառ կնգան կկանչես…

 

-Դու ուրիշ էրեխա չունիս, չէ՞…
Ընձի դուս չես էնե, չէ՞…

 

-Դու կամուսնանաս, ես հեր կունենամ…
Հետո էլ… Հերս կսեր՝ ընտանիքը բդի էղնի հորից, մորից ու էրեխուց:

 

-Ընկեր Սաթենիկ, ես մենակ եմ, դու մենակ ես, Խորեն քեռին մենակ է…
Հմի իրեք մենակ մարդ բդի միանան իրար…
Ընձի հեր է պետք:


    • Ընթերցեք նաև

Ֆեդերիկո Ֆելինիի 5 ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

  • 293

Netflix-ը հրապարակել է «The Bridgertons»-ի շարունակության առաջին կադրերը

  • 126

Ջարեդ Լետոն և Էնն Հեթուեյը նոր սերիալում

  • 134

«Մակաբույծ» ֆիլմի ռեժիսորը Ռոբերտ Փեթինսոնի մասնակցությամբ նոր ֆիլմ կնկարահանի

  • 95

Առոգանությունը՝ որպես այցեքարտ. փաստեր Ինգեբորգա Դապկունայտեի մասին

  • 179

Գասպար Ուլիել. ֆրանսիացի կապուտաչյա սրտակերը

  • 888

Հայտնի են դարձել Գասպար Ուլիելի մահվան մանրամասները

  • 2664

«Supernatural»-ի աստղը խոսել է Warner Bros.-ի գաղտնի նախագծի մասին

  • 125

Կիանու Ռիվզը՝ սիրելի երգի, բույրի և նույնիսկ սենդվիչի նախընտրելի «միջուկի» մասին

  • 238

Ջարեդ Լետոն՝ արնախում վամպիրի կերպարում

  • 119

Կախարդից մինչև երաժիշտ. Հարի Փոթերի աստղը նոր դեր կունենա

  • 303

Ի՞նչ է հայտնի «La casa de papel»-ի կորեական տարբերակի մասին

  • 275

Օսկար Այզեկը՝ Marvel-ի նոր սերիալում

  • 135

Բրեդլի Կուպերը պատմել է, թե ինչպես է մերկ նկարահանվել վեց ժամ

  • 259

Ռուպերտ Գրինթը Ջոան Ռոուլինգին համեմատել է իր մորաքրոջ հետ

  • 289

Netflix-ը կստեղծի «Red Notice» մարտաֆիլմի երկու շարունակություն

  • 135