Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Ութնյակներ արևին. Եղիշե Չարենց

.jpg - Ութնյակներ արևին. Եղիշե Չարենց

***

Նետե՜լ է երկաթե մի ձեռք

Դեպի վեր ոսկի մի ծնծղա

Բռնկվել է ոսկի ծնծղան,

Դարձել է արնածոր մի վերք։

Վառվել է երկնքում հակինթ

Ու ծորում է արյունը յուր կեզ,—

Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—

Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.

 

***

Այն արև՜ն է` կարմի՛ր ու հասուն,
Կախվել է, որպես վառ մի միրգ,
Կարոտող շրթեր է ուզում,
Բորբոքում է գրգիռ ու կիրք:
Շոգ շրթեր ու կոնքեր է ուզում,
Գգվանքներ արնաքամ ու տաք, –
Այն արևն է` կարմիր ու հասուն,
— Ինչքան լա՛վ է հատնումը հստակ:

 

  ***

Աղջկա կոնքերի նման
Երազուն, կիզուն ու հասուն`
Վառվում է արևի ծնծղան
Աշխարհի անհո՛ւն երազում:
Դաշտերից նժույգներ են վազում,
Վրնջում են կրքոտ ու վառ, –
Աղջիկները չար խոսք են ասում –
Ու խնդում Է արևը խելառ…

 

  ***

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ,
Եվ ունեմ լուսե մի ընկեր:
Նա և՜ կին է, և՜ քույր, և՜ հոգի,
Այրվում և այրում է խենթ.
Խառնվել եմ կյանքին ամենքի —
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ:

 

  ***

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

 

  ***

Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին,
Միայն շոգ ու հեշտանք անուշ.
Վառվում է զոհերի հոգին,
Փռվում է տխրություն ու մուժ…
Ինչքան տա՛ք արյուն է հոսել,
Ոսկեծուփ հեղեղներ արյան,
Նո՜ւյն արևն է կարմիր ու լուսե,
Նո՜ւյն անուշ աշխարհի՜ վրա…


    • Ընթերցեք նաև

«Պատերազմ և խաղաղություն». ինչպես ստեղծվեց Լև Տոլստոյի վեպ-էպոպեան

  • 223

Հեմինգուեյից մինչև Դովլաթով. հայտնի գրողների սիրելի գրքերը

  • 438

Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից 5-ը

  • 265

Ջ. Ռ. Ռ. Թոլքին. 5 քիչ հայտնի փաստեր գրողի մասին

  • 121

Օրվա տերմինը. Կիբերփանկ

  • 200

Երգչուհի Ջոաննա Սթինգրեյը հայտարարել է Վիկտոր Ցոյի ծննդյան 60-ամյակին նվիրված գրքի մասին

  • 59

Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը վաճառվել է ռեկորդային գնով

  • 93

Գիլերմո Դել Տորոն ասել է, թե Սթիվեն Քինգի որ գիրքն է ցանկանում էկրանավորել

  • 59

Ջորջ Օրուելի «1984»-ը կթողարկվի ֆեմինիստական ​​ընթերցմամբ

  • 87

Սալման Ռուշդի. գրող, որին սպանելը պատիվ է ամեն մի մուսուլմանի համար

  • 3539

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

  • 467

3 նոր գրքեր, որ հատկապես դուր կգան հուշապատումների սիրահարներին

  • 141

Համո Սահյան [հայրենասիրական]

  • 6090

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

  • 2615

5 գիրք + 5 ֆիլմ. Վիգեն Գալստյան

  • 208

Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

  • 137