Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Ըմբշամարտի ԱԱ. Նորայր Հախոյանը և Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում են

greco roman armenian championships19 - Ըմբշամարտի ԱԱ. Նորայր Հախոյանը և Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում են

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Պայքարն սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախոյանը, մեկնարկելով 1/8 եզրափակիչից, 6-1 հաշվով հաղթել է գերմանացի մրցակցին: Քառորդ եզրափակիչում Հախոյանը ոչ մի շանս չի տվել ամերիկացի մրցակցին ու դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգրի համար Նորայրը կգոտեմարտի Էմին Սեֆերշաևի հետ:

72 կգ քաշային կարգում պայքարը 1/8 եզրափակիչից սկսել ու հաղթանակով է մեկնարկել Մալխաս Ամոյանը՝ 8-0 հաշվով պարտության մատնելով նորվեգացի Հավարդ Յորգենսենին: 1/4 եզրափակիչում Ամոյանն ուժերը չափեց Լիտվայի ներկայացուցիչ Կրիստուպաս Սլեյվայի հետ՝ առավելության հասնելով 5-0 հաշվով: Եզրափակիչի ուղեգրի համար Մալխասը կմրցի Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիի հետ:

82 կգ քաշային կարգի որակավորման փուլում պարտություն է կրել Գեղամ Թորգոմյանը: Նրան հաղթած թուրք ըմբիշը կիսաեզրափակիչում է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում Թորգոմյանն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա:

Հավելենք՝ այս քաշային կարգերի կիսաեզրափակիչները նույնպես կկայանան այսօր:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ. Հայ ըմբիշների մրցակիցները, ելույթների ժամանակացույցը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների՝ տարվա ամենամասշտաբային հավաքը

  • 208

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների՝ տարվա ամենամասշտաբային հավաքը

  • 234

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2021 թվականի Հայաստանի չեմպիոնները

  • 626

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցավայրը փոխվել է

  • 123

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները

  • 933

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2021 թվականին

  • 3046

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

  • 222

Կառավարությունը հաստատել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամը

  • 142

Մալխաս Ամոյանն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի 72 կգ քաշային կարգի առաջատարն է

  • 523

Ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ում Հայաստանի հավաքականն զբաղեցրեց 3-րդ տեղը

  • 456

Զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում ՀՀ ներկայացուցիչները մեդալներ են նվաճել

  • 474

Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքները շարունակվում են

  • 257

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանի հավաքականի արդյունքները, թիմային հաշվարկը

  • 1629

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Աշխարհի Մ23 առաջնության հաղթող

  • 1744

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Աշխարհի Մ23 առաջնության հաղթող

  • 1754

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանն այսօր կպայքարի 4 մեդալի համար

  • 1062