Հունահռոմեականներից հետո Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները:
57 կգ քաշային կարգի որակավորման փուլն ու 1/8 եզրափակիչը հաղթահարել է Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը՝ շվեյցարացի և ուկրաինացի մրցակիցներին հաղթելով համապատասխանաբար 11-0, 8-6 հաշիվներով: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Խնձրցյանն այսօր կգոտեմարտի ադրբեջանցի Ալիաբաս Ռզազադեի հետ:
65 կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչի ուղեգիր է նվաճել Հրաչյա Մարգարյանը՝ հաղթահարելով որակավորման փուլի և 1/8 եզրափակիչի արգելքը: Մարգարյանը նախ՝ 4-2 հաշվով հաղթել է ֆրանսիացի մրցակցին, ապա՝ 3-0 հաշվով Բելառուսը ներկայացնող ըմբիշին: Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշն ուժերը կչափի հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ:
70 կգ քաշային կարգի որակավորման փուլը հաղթահարել է Վազգեն Թևանյանը՝ 3-1 հաշվով հաղթելով գերմանացի Շամիլ Ուստաևին: 1/8 եզրափակիչում Թևանյանը 11-2 հաշվով առավելության է հասել ուզբեկ Բեգիյոն Կուլդաշևի նկատմամբ և քառորդ եզրափակիչում կգոտեմարտի թուրք Ջունեյթ Բուդակի հետ:
79 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից մեկնարկել է Արման Ավագյանը՝ 9-1 հաշվով առավելության հասնելով էստոնացի Էրիկ Ռեյնբոկի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում էլ Ավագյանն առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Բոտոնդ Լուկաշի հետ պայքարում: Կիսաեզրափակիչում Ավագյանի մրցակցի անունը հայտնի կդառնա քիչ անց:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո