Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

.jpg - ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Հայաստանում այսօր շատ գրքեր են տպագրվում։ Որակյալ թարգմանություններ, գեղեցիկ դիզայն, հարմար ձևաչափ․․․ հրատարակիչներն ամեն բան անում են, որ Հայաստանում գիրք կարդալը դառնա կենսակերպ։

Ձեզ ենք ներկայացնում 2019-ին ԶԱՆԳԱԿ հրատարակչության տպագրած գրքերից 10-ը, որոնք անցյալ տարվա ընթացքում ամենաշատն են վաճառվել։

տես նաև

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

Ես մինչ քեզ

Հեղինակ` Ջոջո Մոյես
Թարգմանությունն անգլերենից`Մերի Դալլաքյանի

978 9939 68 656 1B - ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:

Ջոջո Մոյես. ԵՍ ՄԻՆՉ ՔԵԶ [Հատված վեպից]

 

Ֆարենհայթ 451

Ֆարենհայթ 451

Հեղինակ` Ռեյ Բրեդբըրի
Թարգմանությունը` Լուսինե Հարոյանի
978 9939 68 451 2b - ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից:
Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»:

Մեծն Գեթսբի

978 99939 68 225 9 b - ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Հեղինակ` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից:
Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Ինձ բացակա չդնեք: Բանաստեղծի վերջին ժողովածուն

Հեղինակ` Համո Սահյան

978 9939 68 268 6B - ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]Համո Սահյանի 1986–1992 թթ. գրված բանաստեղծություններն ընդգրկող այս ժողովածուն կազմել է հեղինակը և տպագրության հանձնել 1990–ականների սկզբին: Սակայն տարբեր պատճառներով գիրքը լույս չի տեսել: Միայն 1998 թվականին` բանաստեղծի մահից հինգ տարի անց, ժողովածուն հրատարակվեց գրականագետ–սահյանագետ Շ. Դավթյանի ու Հ. Այվազյանի ջանքերով և խմբագրությամբ:
Սահյանական բանաստեղծական աշխարհի բնութագրական նշանների ու մոտիվների կողքին ժողովածուում տեսանելի են նաև կյանքի մայրամուտն ապրող բանաստեղծի հրաժեշտը խորհրդանշող նուրբ հոգեբանական պատկերներ, տիրող քաղաքական իրականության սուր անդրադարձներ և ժամանակի հասարակական տրամադրությունների խոր ընդհանրացումներ:

Համո Սահյան [սիրային]

Նախաճաշ Թիֆընիի մոտ

978 9939 68 681 3B - ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Հեղինակ` Թրումեն Կապոտե
Թարգմանությունն անգլերենից` Ռուզաննա Ղազարյանի

Թրումեն Կապոտեն ամերիկյան նշանավոր գրողներից է, բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների հեղինակ: Հայ ընթերցողին նա ծանոթ է «Խոտի մեղեդին» վիպակով և մի շարք պատմվածքներով («Սովետական գրող», 1981): Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Նախաճաշ Թիֆընիի մոտ» (1958) վիպակը գրողին ճանաչում բերած ստեղծագործություններից է: Դա տասնիննամյա Հոլլի Գոլայթլիի կյանքի և դառը ճակատագրի պատմությունն է:
Գավառից քաղաք գալով՝ նա միանգամից ընկնում է մեծ քաղաքի գայթակղությունների և որոգայթների մեջ, սակայն էությամբ օտար լինելով ստին ու կեղծիքին՝ չի կարողանում իր տեղը գտնել այդ հասարակության մեջ:

1 2

1 2
    • Ընթերցեք նաև

Սալման Ռուշդի. գրող, որին սպանելը պատիվ է ամեն մի մուսուլմանի համար

  • 3584

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

  • 507

Հայերեն թարգմանված վեպեր, որոնք էկրանավորվել են [5 հայտնի վեպերի 5 հայտնի էկրանավորումներ]

  • 451

5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

  • 835

Ամերիկյան լավագույն վեպ. «Ժամերը» հայերեն թարգմանությամբ

  • 357

«Ծաղրասարյակ սպանելը» կամ երբ մի գիրքը կարող է փոխել ողջ կյանքդ

  • 713

Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

  • 473

[Նոր գիրք] «Նոր օր». վեպ, որ 2019-ին Եվրոպայում ճանաչվեց լավագույնը

  • 135

«Սպիտակ բանաստեղծություն». օրվա տերմինը

  • 262

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

  • 543

«Անտարեսի» անակնկալները [նոր ու լավ գրքեր 2021-ին]

  • 646

Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]

  • 434

Թուրքիայի բոլոր քաղաքացիներ օրենսդրորեն համարվում են թուրք…

  • 1137

Մի՞թե Ղարաբաղ նշանակում է «սև այգի»…

  • 1868

Պարույր Սևակի տուն-թանգարան [վիրտուալ այց]

  • 1488

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

  • 669