Պրեմիեր լիգա․ Հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը - VNews
Բաժիններ

Պրեմիեր լիգա․ Հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

Հայտնի են Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը:

Լավագույն խաղացողի մրցանակը բաժին է հասել «Տոտենհեմի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հյոն Մին Սոնին: Հարավկորեացին նախորդ ամսին 3 հանդիպում է անցկացրել մրցաշարում՝ խփելով 4 գոլ, կատարելով 2 արդյունավետ փոխանցում: Սոնի ակտիվում առաջնությունում մասնակցած ընդհանուր 8 խաղում գրանցված է 8 գոլ ու 2 գոլային փոխանցում:

Այդ կոչմանը հավակնում էին նաև անգլիացիներ Չե Ադամսը («Սաութհեմփթոն»), Քոնոր Քոուդին («Վուլվերհեմփթոն»), Ջեք Գրիլիշը («Ասթոն Վիլա»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Քայլ Ուոքերը («Մանչեսթեր Սիթի»), իսպանացի Պաբլո Ֆորնալսը («Վեսթ Հեմ») ու բրազիլացի Տիագո Սիլվան («Չելսի»):

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Վուլվերհեմփթոնը» գլխավորող Նունու Էշպիրիտու Սանտուն:

«Գայլերը» Պրեմիեր լիգայում հոկտեմբերին անցկացրած 4 մրցավեճում վաստակել են 10 միավոր: Պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմը 8-րդ տուրից հետո իր ակտիվում է գրանցել 13 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Մրցանակի հավակնորդների թվում էին նաև ավստրիացի Ռալֆ Հազենհյուտլը («Սաութհեմփթոն»), պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն («Տոտենհեմ»), շոտլանդացի Դևիդ Մոյեսը («Վեսթ Հեմ») ու անգլիացի Դին Սմիթը («Ասթոն Վիլա»):

Ուպամեկանոն՝ անգլիական ակումբի գլխավոր թիրախ

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Ֆուլհեմին» (տեսանյութ)

Ինչո՞ւ Յուրա Մովսիսյանը չի տեղափոխվել «Տոտենհեմ»․ 20-30 միլիոն եվրոյի պատմություն

Գոլազուրկ ոչ-ոքի «Արսենալ» – «Քրիստալ Փելաս» խաղում (տեսանյութ)

Պոչետինոն մարզչական կարիերայի առաջին տիտղոսը նվաճեց

«Տոտենհեմը» ոչ-ոքի խաղաց 16-րդ տուրից հետաձգված խաղում (տեսանյութ)

«Սիթին» հաղթեց «Բրայթոնին» և լավագույն եռյակում է (տեսանյութ)

Պոգբայի տպավորիչ գոլի շնորհիվ «Յունայթեդը» հաղթանակ տարավ (տեսանյութ)

Մոուրինյոյի պատասխանը՝ Օզիլին. «Ո՞վ է ասել, որ մենք հետաքրքրված ենք նրա ծառայություններով»

Ինչպես է Մխիթարյանը խաղում թոփ-թիմերի դեմ. հատուկ հաշվարկ

Կայացել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Պրեմիեր լիգան հրապարակել է կորոնավիրուսի թեստավորման հերթական փուլի արդյունքները

Մխիթարյանը կազմում է եղել, երբ ՄՅՈՒ-ն վերջին անգամ դարձել է ԱՊԼ-ի առաջատար․ թիմը 40 ամիս անց կրկին մոտ է դրան

Մխիթարյանն ու ևս 3 աստղեր․ Թոփ-5 լիգաներում 4 ֆուտբոլիստներ են կատարել 8 և ավելի գոլային փոխանցում

Այլ մրցակից և հետաձգումներ․ փոփոխություններ ԱՊԼ-ի խաղացանկում

Եվս մեկ «ասիստ», և Մխիթարյանը հավասարություն կմտցնի Ա սերիայում ու ԱՊԼ-ում իր ցուցանիշների միջև

Մխիթարյանը և Քեյնն այդ ցուցանիշով առաջատարներ են եվրոպական թոփ-5 լիգաներում