fbpx

Պրեմիեր լիգա 2018/19. Լավագույն քառյակը, բոլոր մրցանակակիրները, հաջողակներն ու անհաջողակները…

Ահա և ավարտվեց Եվրոպայի թոփ 5 առաջնություններից առաջինը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 թվականի մրցաշրջանը:

Անողոք ու կատաղի անցած պայքարում չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Սիթին»՝ 1 միավորով գերազանցելով «Լիվերպուլին», որը վաստակած 97 միավորով ու կրած ընդամենը մեկ պարտությամբ չկարողացավ նվաճել բաղձալի գավաթը:

Լավագույն քառյակում, բացի այս երկու թիմերից, տեղ գտան ու Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճեցին նաև «Չելսին» և «Տոտենհեմը»: «Արսենալը» զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, և եթե չկարողանա նվաճել Եվրոպա լիգայի գավաթը, որտեղ դուրս է եկել եզրափակիչ, ապա հաջորդ տարի նույնպես կխաղա Եվրոպա լիգայում: 6-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը, սակայն, կխաղա Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլում՝ մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար:

Պրեմիեր լիգայում հաջորդ մրցաշրջանում չենք տեսնի «Քարդիֆին», «Ֆուլհեմին» և «Հադրսֆիլդին»: Փոխարենը ուժեղագույնների շարքում կտեսնենք «Նորվիչին» ու «Շեֆիլդ Յունայթեդին»: Եվս մեկ տեղ Պրեմիեր լիգայում ունենալու համար պայքարում են «Լիդս Յունայթեդը», «Ասթոն Վիլան», «Դերբին» և «Վեսթ Բրոմվիչը»:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչվեց «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: Ամբողջ մրցաշրջանում ԱՊԼ-ի ոչ մի ֆուտբոլիստի այդպես էլ չհաջողվեց շրջանցել հոլանդացի պաշտպանին:

Լավագույն ռմբարկուի կոչումն այս տարի բաժանվեց 3 ֆուտբոլիստի՝ «Լիվերպուլի» հարձակվողներ Մոհամեդ Սալահի ու Սադիո Մանեի, և «Արսենալի» գոլահար Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի միջև: Այս 3-ը դարձան 22 գոլի հեղինակ:

«Ոսկե ձեռնոց» մրցանակը նվաճեց «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը, որն անցկացրած 38 խաղից 21-ում իր դարպասն անառիկ է պահել:


Լավագույն խաղարկողն ու ամենաշատ գոլային փոխանցումների հեղինակ դարձած ֆուտբոլիստը «Չելսիի» առաջատար Էդեն Ազարն է: Բելգիացին ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում կատարել է 15 արդյունավետ փոխանցում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«ՈւԵՖԱ-ն շատ ժամանակ ուներ Մխիթարյանի խնդիրը լուծելու համար». BBC-ի հաղորդավար

Ստեռլինգը պատմել է, թե ուր կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթին» լքելուց հետո

Վան Պերսին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին. «Արսենալը» ունի առավելություն, բայց պետք չէ մոռանալ Ազարի մասին»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Դե Խեան կարիերայի շարունակության այլ տարբերակ է նախընտրում

«Նապոլին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդային առաջարկը

Սուլշերը Պոգբային թիմում պահելու միջոց է գտել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո «Ռեալը» կհայտարարի թոփ տրանսֆերի մասին

Աղբյուր. Գվարդիոլան հեռանում է «Սիթիից» ու պայմանագիր կստորագրի եվրոպական այլ գրանդի հետ

Կոսիելնին՝ Մխիթարյանի որոշման մասին. «ՈւԵՖԱ-ն չպետք է եզրափակիչի անցկացումը վստահեր այդ երկրին»

Պետր Չեխը կվերադառնա «Չելսի»

Թիմակիցների արձագանքը, երբ Մխիթարյանը հայտնեց Բաքու չմեկնելու որոշման մասին (տեսանյութ)

Լիխտշտայներ․ «Մխիթարյանի համար վտանգավոր կլիներ Բաքու գալը, ուստի հասկանում ենք նրա որոշումը»

Իվոբի․ «Ուզում ենք նվաճել մրցանակը Մխիթարյանի համար»

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Մխիթարյանի բացակայությունը՝ ինքնաթիռի տոմսը վերադարձնելու պատճառ․ Ուտկինը զայրացած է