Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Ավարտվեց Պրեմիեր լիգայի հերթական՝ 2019/20 խաղարկությունը: Այն նշանավորվեց «Լիվերպուլի» պատմական չեմպիոնությամբ՝ 30 տարվա դադարից հետո, նշանավորվեց շատ հետաքրքիր ու թեժ պայքարով՝ մրցաշարային աղյուսակի բոլոր գոտիներում:

Պրեմիեր լիգա 2019/20 խաղարկությունը գեղեցիկ դարձրին նաև առանձին անհատները, որոնցից ոմանք նույնիսկ լավագույնը դարձան իրենց խաղային դիրքում:  VNews-ը ներկայացնում է ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական կազմը:

Դարպասապահ

«Ոսկե ձեռնոց» մրցանակը Պրեմիեր լիգայի այս խաղարկությունում ստացավ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը, սակայն մեր խորհրդանշական հավաքականի դարպասապահը Նիկ Պոպն է, կարելի է ասել՝ ԱՊԼ-ի այս խաղարկության հայտնությունը իր դիրքում: Լինելով համեստ «Բարնլիի» դարպասապահը՝ Պոպը կարողացել է դարպասն անառիկ պահել 15 անգամ (մեկով ավելի քիչ, քան Էդերսոնը), ամեն խաղում միջինում կատարել է 3.2 սեյվ (Էդերսոնի՝ 1.9-ի դիմաց) և համեմատաբար ավելի քիչ սխալվել, քան բրազիլացի գործընկերը:

Պաշտպանություն

Մեր թիմի պաշտպանությունում գերիշխում են «Լիվերպուլի» խաղացողները: Սկսենք գլխավորից՝ Վիրջիլ վան Դեյկից. ևս մեկ սուպերմրցաշրջան անցկացրեց հոլանդացին ու մեծագույն ազդեցություն ունեցավ իր թիմի հերթական տիտղոսի նվաճման հարցում: Միշտ զգոն, գրեթե անանցանելի ու կայուն:

Պաշտպանության կենտրոնում վան Դեյկի կողքին մեր թիմում «Լեսթերի» երիտասարդ պաշտպան Չաղլար Սյոյունջյուն է: 24-ամյա պաշտպանը նույնպես անսպասելիորեն խաղային մեծ աճ գրանցեց ու իր վստահ խաղով գրավեց եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը: Սյոյունջյուն ոչ միայն հրաշալի կերպով կարողանում է խլել գնդակը մրցակիցներից, այլ նաև լավ է վարվում գնդակի հետ ու կարողանում է դուրս գալ բարդ իրադրություններից: Թուրքիայի հավաքականի պաշտպանության կենտրոնն ամուր է՝ ի դեմս Սյոյունջյու-Դեմիրալ զույգի:

Աջ եզրում, անկասկած, Տրենտ-Ալեքսանդր Առնոլդն է: Առնոլդն այնպիսի մրցաշրջան անցկացրեց, որ նա ոչ միայն համարվում է ապագա լավագույններից մեկն իր դիրքում, այլ նաև՝ ներկա: Պաշտպանությունում վստահ խաղի առումով Առնոլդը գուցե շատ աշխատելու տեղ ունի, սակայն նրա արդյունավետ միացումները գրոհներին մեծ ուժ են Կլոպի թիմի համար. Միայն Պրեմիեր լիգայում Առնոլդը խփել է 4 գոլ ու կատարել 13 գոլային փոխանցում: Ֆանտաստիկ թվեր 21-ամյա պաշտպանի համար:

Պաշտպանության ձախ եզրում նույնպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ է: Էնդրյու Ռոբերտսոնն այս մրցաշրջանում ևս փայլուն հանդես եկավ ու իր բարձրության վրա մնաց: Եթե Առնոլդը աջ եզրից է ռմբակոծում մրցակիցներին, ապա Ռոբերտսոնը նույնն անում է ձախ եզրում՝ միաժամանակ ապահով խաղալով նաև թիկունքում. ևս 2 գոլ ու 12 գոլային փոխանցում «Լիվերպուլը» «ստացել» է Ռոբերտսոնից:

Կիսապաշտպանություն

Հենակետայինի դիրքում «Լեսթերի» հերթական ֆուտբոլիստն է, որ մեկ տարվա ընթացքում մեծ պրոգրես է գրանցել. Վիլֆրեդ Նդիդի: Ճարպիկ, արագաշարժ, անձնուրաց խաղով աչքի ընկնող Նդիդին մեծ ծավալի աշխատանք կատարեց մրցաշրջանի ողջ ընթացքում, ինչի շնորհիվ «Լեսթերին» գոլ խփելն այնքան էլ հեշտ գործ չէր մրցակիցների համար: 23-ամյա կիսապաշտպանը մոտ ապագայում նույնպես կարող է հայտնվել ամենահզոր գրանդներից մեկում:

Մեր թիմի կիսապաշտպաններից մյուսը Բրունու Ֆերնանդեշն է: Պորտուգալացին Պրեմիեր լիգայի, գուցե՝ թոփ 5 առաջնությունների շրջանում տարվա լավագույն տրանսֆերն էր: Այս դիրքում ունենալով բազմաթիվ մրցակիցներ՝ Ֆերնանդեշը կարողացավ լինել լավագույնն ընդամենը մի քանի ամսում (14 խաղ, 8 գոլ, 7 գոլային փոխանցում): Ֆերնանդեշը չափազանց մեծ ավանդ ունեցավ «Յունայթեդի» ոչ միայն փոխված ու կատարելագործված խաղում, այլ նաև՝ արդյունքներում. Բրունուի գալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» անհավանական կերպով թռիչք կատարեց, շրջանցեց «Լեսթերին», նույնիսկ «Չելսիին» ու մրցաշրջանն ավարտեց 3-րդ հորիզոնականում:

Եթե Ֆերնանդեշին կարող ենք համարել լավագույն տրանսֆեր, ապա Կևին դե Բրույնեին կարող ենք համարել Եվրոպայի լավագույն կիսապաշտպանը: Չնայած, որ «Մանչեսթեր Սիթին» մեծ տարբերությամբ զիջեց չեմպիոնի տիտղոսը «Լիվերպուլին», դե Բրույնեն, գուցե, իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց: Բավական է նշել միայն, որ բելգիացին կրկնեց Տիերի Անրիի՝ մեկ մրցաշրջանում գոլային փոխանցումների ռեկորդը (20): «Մանչեսթեր Սիթին» առանց դե Բրույնեի բոլորովին այլ թիմ է:

Հարձակում

Վան Դեյկը, Ռոբերտսոնն ու Առնոլդը «Լիվերպուլի» առաջատարներն էին պաշտպանությունում, իսկ հարձակման գծում թիմին կրկին առաջ էր տանում Մոհամեդ Սալահը: Պետք է ընդգծել նաև Սադիո Մանեի ու Ռոբերտո Ֆիրմինոյի փայլուն աշխատանքը, սակայն Սալահը նորից իր վրա վերցրեց տարբերություն ստեղծողի պարտականություններն ու արեց դա բարձր մակարդակով. Պրեմիեր լիգայում անցկացրած 34 խաղում «Փարավոնը» խփել է 19 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում. իսկական չեմպիոն:

Մեր թիմի հարձակման ձախ եզրում Ռահիմ Ստեռլինգն է՝ մեկ այլ գոլեր խփող ու գոլային փոխանցումներ կատարող մեքենա: Ստեռլինգի կայունությունն ու վճռականությունն իսկապես տպավորում է. այս ֆուտբոլիստը գրեթե ոչ մի վատ խաղ չի ունենում ու գրեթե ամեն խաղում նրա անունը հայտնվում է լուսատախտակին: Ստեռլինգը, գուցե, «Սիթիում» Գվարդիոլայի օրոք ամենամեծ աճն ունեցած ֆուտբոլիստն է. Պրեմիեր լիգայում խփած 20 գոլը նրա կարիերայի դեռևս լավագույն ցուցանիշն է:

Պրեմիեր լիգայում թոփ կենտրոնական հարձակվողների պակաս չկա. Սերխիո Ագուերո, Ռոբերտո Ֆիրմինո, Հարի Քեյն, Գաբրիել Ժեզուշ, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ… բայց այս տարի լավագույնը Ջեյմի Վարդին էր: Այո, 33-ամյա «ծերուկը» կրկին իր մեջ ուժ գտավ փայլելու և դարձավ Պրեմիեր լիգայի այս տարվա լավագույն ռմբարկուն՝ խփած 23 գոլով: Բրենդան Ռոջերսը կարողացավ Վարդիից քաղել իր լավագույն որակները՝ արագություն ու գոլային հոտառություն, ինչի շնորհիվ «Լեսթերը» երկար ժամանակ մնաց լավագույն քառյակում, բայց վերջում տեղը զիջեց «Յունայթեդին»:

Լավագույն մարզիչ

Մեր խորհրդանշական թիմն ունի նաև իր մարզիչը, և այդ մարզիչը Ֆրենկ Լեմպարդն է: Իսկապես՝ իր կատարած աշխատանքով, իր նվաճած արդյունքներով ու ցույց տված ֆուտբոլով Լեմպարդի «Չելսին» զարմացրեց շատերին: «Չելսին», որ 4-րդ հորիզոնականում հայտնվեց, ոչ մի ներկայացուցիչ չունի մեր խորհրդանշական թիմում, քանի որ այս թիմի՝ լավագույն քառյակում հայտնվելը գլխավորապես Ֆրենկ Լեմպարդի արժանիքն է: Լեմպարդն ապացուցեց, որ այս երիտասարդ, անփորձ ֆուտբոլիստներով ոչ միայն բավարար արդյունքների հասնել, այլ նաև՝ աչքին հաճելի ֆուտբոլ խաղալ:

Եվ սա դեռ սկիզբն է. ֆուտբոլիստների՝ Լեմպարդի հետ աշխատելու ցանկությունն այնքան մեծ է, որ «Չելսին» ընտրեցին Հակիմ Զիեշի ու Տիմո Վերների նման խաղացողները, Կայ Հավերցն էլ շատ մոտ է նրանց հետքերով գնալուն: Լեմպարդի հետ «Չելսին» կարող է հեռուն գնալ:

Այլ տարբերակներ

Իհարկե՝ այս 11 ֆուտբոլիստից զատ կային նաև մի քանի այլ խաղացողներ, որոնք քննարկվել են, որոնք նույնպես շատ լավ են խաղացել. Էդերսոն, Ուան Բիսակա, Ադամա Տրաորե, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարսիալը, Յոն մին Սոն… ցավոք, բոլորը չեն, որ կարող են հայտնվել այդ կարճ ու սահմանափակ ցանկում:

 

View this post on Instagram

 

Ու՞մ կփոխարինեիք այս կազմից 😇

A post shared by Vivaro News (@vnews.sport) on

Կարդացեք նաև՝ Լա լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

Աղբյուր․ Հայտնի է՝ «Արսենալը» երբ կհայտարարի Վիլիանի հետ պայմանագիր կնքելու մասին

Գվարդիոլան չկա ԱՊԼ-ի լավագույն մարզիչների հավակնորդների թվում

Պրեմիեր լիգան ներկայացրեց տարվա լավագույն ֆուտբոլիստի 7 թեկնածուներին

ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանի վերջին մասնակիցը հայտնի է

ԱՊԼ-ում ֆուտբոլիստներին կհեռացնեն մրցավարիների ու մրցակիցների վրա միտումնավոր հազալու համար

Լակազետ․ «Արսենալ» եկա՝ տիտղոսներ նվաճելու, բայց այս առումով մինչև հիմա միայն հիասթափություն է»

Մոուրինյոն հեգնում է Ֆերնանդեշին. «Ֆանտաստիկ ֆուտբոլիստ, որ հրաշալի իրացնում է 11-մետրանոցները»

Marca. «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Վալենսիայի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամեն գնով հրաժեշտ տալ իր կիսապաշտպանին

«Ատլետիկոն» մերժել է «Արսենալի» հերթական առաջարկը

Պրեմիեր լիգան ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի գնդակը (նկարներ)

Պրեմիեր լիգայի 9 ակումբ պահանջում է չեղարկել «Մանչեսթեր Սիթիի» գործով վճիռը

Կլոպը գիշերը 3։30-ին զանգել է Ֆերգյուսոնին ու ասել, որ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն

Պաշտոնական․ Ադամ Լալանան՝ «Բրայթոնի» ֆուտբոլիստ

Վերներն առաջին մարզումն է անցկացրել «Չելսիի» կազմում (ֆոտո)